Աստարտե Սիրիացի
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1877 |
բարձրություն | 185 ± 1 սանտիմետր |
լայնություն | 109 ± 0 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մանչեստրի պատկերասրահ |
հավաքածու | Մանչեստրի պատկերասրահ |
մակագրություն | D.G.Rossetti 1877 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Աստարտե Սիրիացի» (ինչպես նաև «Վեներա Աստարտա», անգլ.՝ Astarte Syriaca), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1877 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստարտեի (շումեր-աքքադյան դիցաբանության մեջ սիրո և իշխանության աստվածուհի Իշտարի անվան հունական տարբերակը) կերպարի համար բնորդուհի է եղել Ջեյն Մորիսը։ 1875 թվականին Ռոսսետտին սկսել է ստեղծել «Աստարտե Սիրիացի» նկարի էսքիզը, սակայն հետագայում այն դարձրել է հունական դիցաբանության մեջ հիշողության աստվածուհի Մնեմոսինեի կերպարը. արդյունքում «Մնեմոսինե» կտավը դարձել է ինքնուրույն աշխատանք[1][2]։ Նկարիչը իր երկու նկարներն էլ հիշատակել է 1876 թվականի ապրիլի 29-ին մորն ուղարկված նամակում, որտեղ գրել է, որ դրանք տարբերվում են բնորդուհու ձեռքի և գլխի դիրքով[3]։ Աստարտեն կանգնած է «Venus pudica»՝ «Ամաչկոտ Վեներա» դիրքով, ինչով հարազատ է դառնում Բոտիչելլիի «Վեներայի» հետ[4]։
Ձախակողմյան ուղեկցող կերպարի համար կեցվածք է ընդունել Ջեյն Մորիսի դուստրը՝ Մեյ Մորիսը[4]։ Ալիստեր Գրիվը համեմատել է այդ կերպարները Հոբի գրքի հիման վրա Ուիլյամ Բլեյք մի քանի փորագրությունների հրեշտակների հետ[4]։ Նաև հատկանշական են գահին Աստվածամոր պատկերման որոշակի ավանդական գծեր, որոնք առկա են նկարում[4]։
Նկարչի ընկեր Թեոսոր Ուոթս-Դանթոնը ենթադրել է, որ հենց իր շնորհիվ է ստեղծվել այդ նկարը։ Տեսնելով Ջեյն Մորիսի պատկերով էսքիզներից մեկը՝ Ուոթս-Դանթոնը հայտարարել է, որ հենց այդպիսի տեսք պիտի ունենա արևելյան Վեներան[4]։ Հավաքորդ Կլարենս Ֆրայը, նայելով Ռոսսետտի էսքիզները, «Աստարտե Սիրիացին» պատվիրել է իր համար. նկարը նկարչի կողմից մի քանի անգամ մերժվելուց և տարբերակներից հետո ավարտին է հասցվել 1877 թվականի հունվարին[4]։ Ռոսսետտիի գործակալ Չառլզ Ֆրայի ջանքերի շնորհիվ «Աստարտե Սիրիացին» դարձել է այդ ժամանակ Ռոսսետտի ամենաթանկ արժեցող աշխատանքը (արժեքը կազմել է 2100£)[2]:
Ինչպես իր շատ այլ աշխատանքների համար, այս կտավի համար ևս Ռոսսետտին գրել է ուղեկցող սոնետ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Marsh, Jan Pre-Raphaelite Women: Images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — С. 130. — ISBN 1-898799-33-4
- ↑ 2,0 2,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 191—193.
- ↑ Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 206. — 395 с.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Astarte Syriaca»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-10-08