Վեներայի ծնունդը (նկար, Բոտիչելլի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներայի ծնունդը (այլ կիրառումներ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի[1] |
տարի | մոտ. 1485[1] |
բարձրություն | 172,5 սանտիմետր[1] |
լայնություն | 278,5 սանտիմետր[1] |
ուղղություն | Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | տեմպերա[1] և կտավ |
գտնվում է | Uffizi Gallery - Room 10-14, Botticelli's?[1] |
հավաքածու | Ուֆֆիցի[1] |
հիմնական թեմա | Վեներա Անադիոմենա |
պատկերված են
| |
https://www.uffizi.it/opere/nascita-di-venere, https://www.wga.hu/html/b/botticel/5allegor/30birth.html, https://www.wga.hu/html/b/botticel/5allegor/31birth.html, https://www.wga.hu/html/b/botticel/5allegor/33birth.html, https://www.wga.hu/html/b/botticel/5allegor/32birth.html, http://www.polomuseale.firenze.it/inv1890/scheda.asp?position=1&ninv=878, http://www.artchive.com/artchive/B/botticelli/venus_text.jpg.html կայք | |
The Birth of Venus (Botticelli) Վիքիպահեստում |
Վեներայի ծնունդը (իտալ.՝ Nascita di Venere), իտալական տոսկանական դպրոցի հայտնի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի նկարը: Նկարն իրենից ներկայացնում է տեմպերայով գեղանկարչություն՝ 172,5 × 278,5 սմ չափի կտավի վրա: Նկարը պահվում է Ուֆֆիցի պատկերասրահում՝ Ֆլորենցիա քաղաքում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարին իր կենսագրության մեջ հիշատակում է, որ «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» պահվում էին Ֆլորենցիայում գտնվող Կաստելլո պալատում, որը պատկանում էր Կոսիմո Մեդիչիին: Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր: Լորենցո դե Պիերֆրանչեսկո Մեդիչին (Կոսիմո Մեդիչի) Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր: Հետագայում Լորենցոյի պալատում հայտնաբերված գեղանկարչություններից պարզ է դառնում, որ նա իր պալատում ունեցել է «Վեներայի թագավորությունը» նկարը: Սակայն հավաստի տեղեկություններ, որ հենց նա է պատվիրել «Վեներայի ծնունդը» չկան: Վեներայի մոդել համարվում է Պորտովեներեի Լիգուրիական ափին ծնված Սիմոնետտա Վեսպուչին: Հնարավոր է, որ նկարն իր մեջ պարունակում է այդ մասին ակնարկը: Ինչպես նաև պատմաբանների մի մասը պնդում է, որ Բոտիչելլին այդ նկարը նկարել է իր ժամանակակիցներից մեկի համար, իսկ Լորենցոյի պալատում այն ավելի ուշ է հայտնվել:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս նկարը ներկայացնում է Վեներայի (Աֆրոդիտե) ծննդյան միֆը: Մերկ աստվածուհին ափին է մոտենում գեղեցիկ խեցու մեջ կանգնած[3]: Նկարի ձախ մասում պատկերված է Զեփյուռը՝ արևելյան քամին իր ամուսնու հետ, ով իր հետ խեցու վրա բերում է ծաղիկներով պատված թեթև քամի: Իսկ ծովի ափին աստվածուհուն դիմավորում է Քարիտներից մեկը:
Պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում Վեներան պատկերված է հարմոնիայի և գեղեցկության կանոնին համապատասխան՝ նա հենված է մի ոտքի վրա և կոնքի գիծը թեքված է վերևից ներքև: Նկարների հերոսներին պատկերելու այսպիսի դիրքը մշակել է դեռ Պոլիկլետոսը: Սա համարվում է արձանների և նկարների հերոսների հունական դասական տեսք:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Burke, Peter, Culture and society in Renaissance Italy, London։
- Ufizzi, Studi e Ricerche 4: La Nascita di Venere e l'Annunziazione del Botticelli ristaurate, Firenze։
- Rose-Marie & Rainer Hagen, What Great Paintings Say, հ. 1 (Taschen) — 146—151, էջեր 146—151 — 146—151 էջ, ISBN 978-3-8228-4790-9։
|