Պոլիկլետոս
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոլիկլետոս հին հուն․՝ Πολύκλειτος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Ծննդավայր | Արգոս, Արգոս Միկենե |
Մահացել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Քաղաքացիություն | Հունաստան |
Երկեր | Doryphoros?, Diadumenos? և Discophoros? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Polykleitos Վիքիպահեստում |
Պոլիկլետոս Արգոսցի (մ.թ.ա. 5-րդ դար, Արգոս, Արգոս Միկենե - մ.թ.ա. 5-րդ դար), հույն քանդակագործ և տեսաբան, բարձր դասական արվեստի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է մ․ թ․ ա․ 5-րդ դարի 2-րդ կեսին։ Պոլիկլետոսի քանդակները (հիմնականում բրոնզե) չեն պահպանվել, հայտնի են մարմարյա հռոմեական պատճեններից և անտիկ հեղինակների վկայություններից։ Պոլիկլետոսի տեսական բնույթի «Կանոն» տրակտատից պահպանվել է 2 հատված։ Պյութագորասականության ազդեցությամբ Պոլիկլետոսը ձգտել է հիմնավորել և իր քանդակներում գործնականորեն մարմնավորել իդեալական համաչափությունների օրենքը։
|