Դասական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դասական արվեստ, հին հունական պատմության այն շրջանի արվեստը, որն ընդգրկել է մ․ թ․ ա․ 500 -325 թվականները։ Այդ ժամանակ են ձևավորվել գեղարվեստի ռեալիստական սկզբունքները, քաղաքացիական գեղագիտական իդեալները, դեմոկրատական միտումները։ Դասական արվեստի շրջանում զարգացել է քաղաքների կանոնավոր հատակագծում (ճարտարապետ Տիպպոդամոս), բարձր ներդաշնակության և տեկտոնիկ հավասարակշռության է հասել ճարտարտարապետ օրդերների համակարգը (ճարտարապետ Իկտինոս, Կալլիկրատեսյ, ստեղծվել են հոգևոր և ֆիզիկական գեղեցկության միասնությամբ օժտված կատարյալ մարդկանց կերպարներ (քանդակագործներ Միրոն, Պոլիկլետոս, Ֆիդիաս, Սկոպաս, Պրաքսիտելես, ինչպես և Լիսիպպոս, որի ստեղծագործությունը կապված է հետագա պատմական փուլին)։ Դասական արվեստի ընդունված է բաժանել վաղ («խիստ ոճ», մ․ թ․ ա․ V դարի 1-ին կես), բարձր (մ․ թ․ ա․ 5-րդ դարի 2-րդ կես) և ուշ (մ․ թ․ ա․ 400-325) ժամանակահատվածների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png