Վեներայի թագավորությունը (նկար, Բոտիչելլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Վեներայի թագավորությունը
Botticelli-primavera.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Սանդրո Բոտիչելլի
տարի 1478
ուղղություն Վաղ Վերածնունդ
ժանր դիցաբանական գեղանկարչություն և այլաբանություն
նյութ տեմպերա և փայտ
գտնվում է Ուֆֆիցի
հավաքածու Uffizi Gallery
քաղաք Ֆլորենցիայի 1-ին շրջան
Primavera by Sandro Botticelli Վիքիպահեստում

«Վեներայի թագավորությունը» (իտալ.՝ Primavera), (Իտալերեն արտասանություն՝ [primaˈveːra]), հայտնի է նաև Գարուն անվանումով, Իտալական Վերածննդի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի (1478—1482) տեմպերայով հաստոցային գեղանկարը։ Գտնվում է Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա), (Իտալիա

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը[1], որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը: Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից[2]:

Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն: Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ[3][4]: Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով: Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային: Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի: Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում:

Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում[5]: Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել: Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային: Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում: Նրանք ձեռք ձեռքի տված պարում են: Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին: Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին:

Ստեղծագործության կոմոպզիցիայի վերջին խմբում Մերկուրին է իր ատրիբուտներով` սաղավարտ, թևավոր կոշիկներ և սուր: Բոտիչելլին նրան ներկայացնում է որպես այգու պահապան, ով հսկում է իր սրով:

Ֆիգուրներից և ոչ մեկը հատակին կանգնած չէ: Նրանք ասես սահում են տերևների վրայով: Բոլոր կերպարներն հավասար հարթության վրա են, նկարի կոմպոզիցիան փակ է, հարթային, ֆիգուրները դիտվում են մեկ ընդհանուր տարածության մեջ: Ֆիգուրները դասավորված են խմբերով, կոմպոզիցիան բազմակի է: Նկատելի է Բոտիչելլու նկարի ֆիգուրների, ֆորմաների բացարձակ պարզությունը. հագուստները, ծալքերը, նույնիսկ մազերը նկարված են մանրակրկտորեն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին հայտնաբերված մի ձեռագրից հայտնի է, որ նկարը նախկինում գտնվել է Լորենցո դի Պիերֆրանչեսկո Մեդիչիի սենյակներից մեկում: Վերջինիս մահից հետո նկարը հայտնվել է նրա քեռու` Լորենցո Հրաշալու մոտ, որն ունեցել է նաև Բոտիչելլու «Պալլադան ու կենտովրոսը» (1482-1483) ստեղծագործությունը, ինչպես նաև «Տիրամայրը մանկան հետ» նկարը, որի հեղինակն անհայտ է: Հաշվի առնելով այն փաստը, որ 1482 թվականի հուլիսի 19-ին քեռին քրոջ որդուն ամուսնացրել է Սեմիրամիդա Ապպիանիի հետ, հետազոտողները ենթադրում են, որ «Վեներայի թագավորությունը» նկարը Բոտիչելլիին պատվիրել է նկարել Լորենցո Հրաշալին` որպես քրոջորդուն հարսանեկան նվեր[6]: Նման նվերները այդ ժամանակներում սովորական երևույթներ էին[7]: Ուստի, Բոտիչելլին իմանալով, թե որտեղ է կախվելու նկարը, որոշում է ֆիգուրներին հարթության վրա տեղադրել այնպես, ասես նրանք ճախրում են: Եվ այդպես էլ ստացվում է: Պատվերը տեսնելուն պես Մեդիչիները այն կախում են հատակից 2 մետր բարձրության վրա, և Բոտիչելլիի ցանկությունը ի կատար է ածվում:

1537 թվականին նկարը տեղափոխվել է Կաստելլո: 1550 թվականին այն Կաստելլոյում է տեսել Վազարին: Նրա կողքին է եղել նաև «Վեներայի ծնունդը»: 1815 թվականին նկարը տարվում է Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահ: Սկզբից այն բարձր գնահատականի չի արժանանում և 1853 թվականին ուղարկվում է Ակադեմիա, որտեղ պետք է ուսումնասիրվեր երիտասարդ նկարիչների կողմից: Ուֆիցցի «Վեներայի թագավորությունը» վերադառնում է միայն 1919 թվականին և այցելուների առջև բացվում XX դարի սկզբներից[8]: 1982 թվականին նկարը վերականգնվել է[9]: Այժմ այն Ուֆիցցիի պատկերասրահի կարևորագույն նմուշներից մեկն է[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lucretius. On the Nature of Things, William Ellery Leonard, trnsl. Գուտենբերգ նախագծի կայքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тит Лукреций Кар. О природе вещей. — М.: Художественная литература, 1983.
  2. Овидий. Элегии и малые поэмы. — М.: Художественная литература, 1973.
  3. Capretti, 2002, էջ` 49
  4. Fossi, 1998, էջ` 5
  5. Stokstad, 2008, էջ` 521
  6. Capretti, 2002, էջ` 48
  7. Деймлинг Барбара Сандро Боттичелли. — Taschen, 2007.
  8. Сайт Уффици
  9. Connolly, 2004, էջ` 44
  10. Connolly, 2004, էջ` 26, 28
  11. Fisher, 2011, էջ` 12
  12. Heyl, 1912, էջ` 89-90

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Smarthistory - Botticelli's Primavera