Belcolore

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Belcolore
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն26,7 սանտիմետր
լայնություն26,7 սանտիմետր
նյություղաներկ և փայտե տախտակ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Belcolore» (անգլ.՝ Belcolore), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի անվանումը համընկնում է 1866 թվականի «Մոննա Վաննա» նկարի այլընտրանքային և «Երեք երգ» եռապատկերի առաջին մասի անվանումների հետ[1]։

Նկարում պատկերված է Մոննա Բելկոլորեն՝ լեգենդար գեղեցկությամբ գյուղացի կինը՝ Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործության հերոսուհին[2]։ Աշխատանքն իրենից ներկայացնում է աղջկա գլխի պատկեր, որը կծում է վարդի կոկոնը, կլոր շրջանակով է։ Նրա բնութագրական նրբին երկարացված պարանոցը պսակվում է երազային, երկիմաստ թախծով պատված դեմքով[2]։ Ռոսսետտին դիտողի համար հանելուկային և ցանկալի է թողնում՝ իմանալու ավելին, թե ում է այդ կինը վարդի միջոցով գայթակղիչ կերպով հրապուրում[2]։ Աշխատանքն ստեղծվել է Ջորջ Բոյսի համար[3]։ Բոկաչչոյի միջնադարյան գունեղ պատմությունները բազմաթիվ պրեռաֆայելիտ նկարիչների համար դարձել են ռոմանտիկ սյուժեների աղբյուր, որոնց չեն անդրադարձել Վերածննդի գեղանկարիչները[2]։

Նկարի էսքիզը, որը կատարվել է կարմիր պաստելով, ավարտվել է 1863 թվականի հունիսի 16-ին։ Իսկ 1868 թվականին Ու. Թյորների պատվերով ստեղծվել է մեծացված չափսերով ջրաներկ վերարտադրանկարը (վերափոխվել է 1874-1875 թվականներին)[1]։ Վիրջինիա Սյորտիսը ենթադրել է, որ «Վարդ։ Լեդին պատուհանի մոտ» անվամբ հայտնի ջրաներկ նկարը նույնական է վերարտադրանկարի հետ, արված է Թյորների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Belcolore». Rossetti Archive (անգլերեն).
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Dante Gabriel Rossetti, Belcolore». Sotheby's (անգլերեն).
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 130.