Jump to content

La Castagnetta

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La Castagnetta
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն37,8 սանտիմետր
լայնություն40,3 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«La Ghirlandata» (ինչպես նաև «Պարող աղջիկ» կամ «Հիրոդիադայի դուստրը»[1]), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսետտիի «La Ghirlandata» վաղ աշխատանքը համարվում է նրա ամենաշարժունակ նկարներից մեկը և պատկերում է պարուհու, որը խորասուզված է կրքոտ պարում[2]։ Պարում վեր դիզացած նրա կանաչ զգեստը և երկար վարսերը պատկերում են շարժում, աղջիկը երաժշտությանը համահունչ շարժում է իր կաստանիետները։ Ի տարբերություն պրեռաֆայելիտներին բնութագրական կանանց կերպարներից՝ հերոսուհու դեմքին ժպիտ է նշմարվում, դա միակ դեպքն է, երբ Ռոսսետտին նկարել է ժպտացող կնոջ[2]։ Աղջկա մազերը զարդարված են վարդերի պսակով, իսկ դրանց շուրջ՝ խաղողի որթեր են, ինչը ենթադրում է, որ նկարում հավանաբար պատկերված է ծիսական բաքոսական կամ հեթանոսական պար[2]։ Ծաղիկները, որթերը և շրջազգեստի կանաչ գույնը խորհրդանշում են բնություն և բերրիություն, մոտիվ, որը Ռոսսետտիի արվեստում դրսևորվել է 1860-ական թվականներին, երբ կանանց գեղեցկությունը և զգայականությունն ընդգծվել է ծաղիկների և մրգերի միջոցով[2]։

Արվեստաբան Հենրի Կարի Մարիլյերը տվել է նկարի անվան երկու այլընտրանք՝ «Պարող աղջիկ» կամ «Հիրոդիադայի դուստրը»[1]։ Այլընտրանքային անվանումից ենթադրվում է, որ նկարում պատկերված է Սալոմեն՝ առասպելական ամենահայտնի ճակատագրական կանանցից մեկը[2]։ Սալոմեն իրենից ներկայացրել է կրակոտ, էկզոտիկ և վտանգավոր էություն, որի գեղեցկությունը մահացու վտանգավոր էր նրանց համար, ովքեր մոտենում էին նրան[2]։

Նկարի համար բնորդուհի է դարձեկ Ագնես Մանետտին, որը հայտնի էր «չաղլիկ Էգգի» մականվամբ[1][3]։ Ագնեսը բացահայտորեն դուր է եկել Ռոսսետտիի աշխատանքների մասնավոր գնորդներից մեկին՝ Ջորջ Բոյսին։ Ագնեսի մասին Բոյսը հիշատակել է իր օրագրում[2]։ Ագնեսը բավականին հաճախ է կեցվածք ընդունել Ռոսսետտիի համար 1860-ական թվականների սկզբին[1]։ Նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի խոսքերով (որը նրան սխալմամբ անվանել է Ջեսսի), նա ունեցել է շոտլանդական «մեղմ առաքինություններ, տեր է եղել ամենավճռական և միաժամանակ գեղեցիկ կիսադեմը, ոչ առանց մեծ Նապոլեոնի հետ զուգահեռման[1]։ Կտրուկ շարժման մեջ գտնվող մարմնի պատկերումը անսովոր է Ռոսսետտիի արվեստի համար, սակայն հավանական է, որ նա ոգեշնչվել է հենց Ագնեսի «եռանդուն» արտաքին տեսքից[1]։ Ֆ. Մ. Հյուֆերը նկարը համարել է իր սեփական տեսության պատկերազարդումն այն մասին, որ Ռոսսետտիի արվեստի լավագույն դրսևորումները եղել են, երբ նա «պատրաստվել է ուսումնասիրել և գրառել», և այդ պահերին նույնիսկ «մաներիզմի» նրա դրսևորումները եղել են գրեթե կատարյալ. «Օրինակ՝ 1863 թվականին նկարված Պարող աղջկա գլուխը և ուսերը հանդիսանում են բաքոսական շարժման հեթանոսական արտացոլում։ Ձեռքերը, որոնք տիպիկ «ռոսսետտիական ձեռքերի» օրինակ են, պահում են կաստանիետներ և գործածում դրանք. դրանք իրոք էներգետիկ շարժում են ստեղծում»[1]։ «La Castagnetta» նկարն առանձնանում է Ռոսսետտիի վաղ աշխատանքների մեջ նրանով, որ մարմինը գտնվում է շարժման մեջ և ենթադրաբար շինության պատերից դուրս՝ ազատագրվելով զարդասենյակի տիեզերքից, որը պատկերվում էր այդ ժամանակների կանանց դիմանկարների մեծ մասում[2]։

Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին նկարը թվագրել է 1863 թվականին, իսկ Վիրջինյա Սյորտիսը՝ «1863 թվական կամ ավելի վաղ»[1]։ Նկարը գնվել է միայն 1866 թվականի մայիսին[3]։ Գնորդը՝ գինու առևտրական Բրայթոնից, Ջ. Տրիստը, եղել է պրեռաֆայելիտների, մասնավորապես՝ Արթուր Հյուզի հավատարիմ գնորդը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Dante Gabriel Rossetti (1828-1882), La Castagnetta». Christie’s.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Dante Gabriel Rossetti (1828-1882), La Castagnetta». Sotheby’s (անգլերեն).
  3. 3,0 3,1 «La Castagnetta». Rossetti Archive (անգլերեն).