Սալոմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոմե
եբրայերեն՝ שלומית‎ և հին հունարեն՝ Σαλώμm
Դիմանկար
Ծնվել է14
Մահացել է1-ին դար
Կրոնհուդայականություն և Քրիստոնյա հրեաներ
ԱմուսինPhilip the Tetrarch? և Արիստոբուլոս Խալկիդացի
Ծնողներհայր՝ Հերովդես 2-րդ, մայր՝ Հերովդիա
ԵրեխաներԱրիստոբուլոս IV
 Salome Վիքիպահեստում
Սալոմե (Բարտոլոմեո Վենետոյի նկարը)

Սալոմե (եբր. Շլոմիթ, 14 - 1-ին դար), Հերովդիայի ու Հերովդես Փիլիպպոսի դուստրը, Հերովդես Անտիպասի խորթ դուստրը, հետագայում՝ Խալկիդայի ու Փոքր Հայքի թագուհի։ Նոր Կտակարանի կերպարներից մեկը. այնտեղ նա հիշատակվում է որպես Հերովդիայի դուստր (Մատթեոս 14:6)։ Եբրայերեն שלומית (Շլոմիթ) անունը ծագում է שָׁלוֹם (שׁלם շլմ) արմատից, որ նշանակում է խաղաղություն, կամ՝ ողջություն[1]։

Սալոմե (Վարդգես Սուրենյանցի նկարը)

Պահպանվել են Սալոմեի նկարով մետաղադրամներ[2], որ հատվել են 56-57 թվականներին։ Մետաղադրամների դիմերեսին Սալոմեի ամուսնու՝ Արիստոբուլոս Խալկիդացու պատկերն է՝ ΒΑΣΙΛΕΩΣ ΑΡΙΣΤΟΒΟΥΛΟΥ («Արիստոբուլոս թագավորի») մակագրությամբ, դարձերեսին՝ Սալոմեինը՝ ΒΑΣΙΛΙΣ ΣΑΛΟΜΗΣ («Սալոմե թագուհու») մակագրությամբ։

Սալոմեն նախ ամուսնացել է իր հորեղբոր՝ չորրորդապետ Հերովդես Փիլիպպոս II-ի հետ, իսկ նրա մահից հետո՝ Արիստոբուլոս Խալկիդացու՝ Հերովդես Խալկիդացու որդու հետ։ Ունեցել է երեք որդի՝ Հերովդեսը, Ագրիպասը և Արիստոբուլոսը։

Սալոմե և Հովհաննես Մկրտիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոմեի մայրը՝ Հերովդիան, հարաբերություններ է ունեցել իր ամուսնու (Սալոմեի հոր) եղբոր հետ, ինչի պատճառով հրապարակայնորեն քննադատվել է Հովհաննես Մկրտչի կողմից։ Այդ քննադատությունն էլ հավանաբար դարձել է Հովհաննես Մկրտչի ձերբակալության ու գլխատման պատճառ։ Ըստ Մարկոսի՝ Հերովդես Անտիպասը դեմ է եղել, քանի որ գիտեր, որ «նա արդար ու սուրբ մարդ է» (Մարկոս 6:20)։ Սակայն համաձայնել է մահապատժին միայն այն պատճառով, որ Հերովդիայի դստերը (անունը նշված չէ) խոստացել է կատարել նրա ցանկությունը։ Ըստ Մատթեոսի՝ Հերովդեսն էլ ցանկանում էր սպանել Հովհաննես Մկրտչին, սակայն «ժողովրդից վախենում էր, որովհետև նորան ընդունում էին ինչպես մարգարե» (Մատթեոս 14:5)։ Հերովդեսի ծննդյան օրը Սալոմեի պարն այնպես է հիացնում հոբելյարին, որ նա խոստանում է կատարել աղջկա ցանկացած խնդրանք։ Սալոմեն մոր խորհրդով պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Մահապատժից հետո սկուտեղի վրա աղջկան են տալիս Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հովհաննես Մկրտչի գլխատման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն ավանդաբար համարվում է, որ դա տեղի է ունեցել Քրիստոսի խաչվելուց առաջ, իսկ Հովսեփոս Փլավիոսը նշում է, որ դա տեղի է ունեցել նախքան 36 թվականը։

Հովսեպոս Փլավիոսը հերքում է Սալոմեի պարի պատմությունը (աղջկա անունը հայտնի է հենց Հովսեպոս Փլավիոսի աշխատությունից)՝ նշելով, որ Հովհաննես Մկրտիչը ձերբակալվել ու գլխատվել է զուտ քաղաքական պատճառներով և ոչինչ չի հիշատակում նրա քարոզների մասին։ Հովսեպոս Փլավիոսը գրում է, որ Հռոմի դեմ դավադրություն կազմակերպելու սուտ մեղադրանքով Հերովդես Անտիպասն ու իր ընտանիքը Կալիգուլայի կողմից աքսորվում են Գալիա՝ Լուգդունում Կոնվենարում (ներկայումս՝ Սեն Բերտրան դե Կոմենժ, Ֆրանսիա)։ Հերովդիային առաջարկվել է մնալ եղբոր՝ Ագրիպասի հովանու ներքո, սակայն նա նախընտրել է ամուսնու հետ գնալ աքսորի նշված վայրը, որտեղ Հերովդես Անտիպասը մահացել է երկու տարի անց անհայտության ու աղքատության մեջ։

Հայտնի են ինչպես կաթոլիկ[3], այնպես և ուղղափառ եկեղեցիներ՝ նվիրված Հովհաննես Մկրտչի գլխատմանը։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոմեի կերպարը ոգեշնչել է Բոտիչելլիին, Ալբրեխտ Դյուրերին, Տիցիանին, Ռեմբրանդտին, Կարավաջոյին, ինչպես նաև ռոմանտիկներ ու դեկադենտներ Օսկար Ուայլդին («Սալոմե» պիես, 1891, բեմադրվել է 1896 թվականին) և Ռիխարդ Շտրաուսին («Սալոմե» օպերա, 1905, ըստ Օսկար Ուայլդի պիեսի)։ Ֆլորան Շմիտը գրել է «Սալոմեի ողբերգությունը» բալետը (1907, հետագայում նաև սիմֆոնիկ պոեմ)։ Հայտնի է նաև Լեյբա Անտոկոլսկու «Սալոմեն Հերովդեսի խնջույքին» նկարը։

Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIV դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Շվայգեր, Սալոմեն Հերովդեսին է բերում Հովհաննես Մկրտչի գլուխը, շուրջ 1648
  • Ջոտտո, Խնջույք Հերովդես թագավորի մոտ, 1320

XV դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատիստելո, Սալոմե, 1615

XVIII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց ֆոն Շտուկ, Սալոմե

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XXІ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Վոյտովի, Սալոմե, 2003
  • Ալեքսանդր Բուրգանով, Սալոմե

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոմեն՝ որպես կենտրոնական կերպար, հանդես է գալիս Գորդոն Էդվարդսի (1918, գլխավոր դերում՝ Թեդա Բարա), Չարլզ Բրայանտի (1923, գլխավոր դերում՝ Ալլա Նազիմովա), Ուիլյամ Դիտերլեի (1953, գլխավոր դերում՝ Ռիտա Հեյուորթ), Կարմելո Բենեի (1972, գլխավոր դերում՝ աֆրոամերիկացի դերասանուհի և մոդել Դոնիալե Լունա), Պեդրո Ալմոդովար (1978), Քեն Ռասելի (1988), Կառլոս Սաուրայի (2002) ֆիլմերում։

Սալոմեի պարը ներկայացված է Պիեռ Պաոլո Պազոլինիի «Ավետարան ըստ Մատթեոսի» (1964) և Լիլիանա Կավանիի «Գիշերային բարապան» (1974) ֆիլմերում։

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա Ռիխարդ Շտրաուսը գրել է մեկ գործողությամբ օպերա, որի պրեմիերան կայացել է 1905 թվականին Դրեզդենում։ Ինչպես Ուայլդի պիեսում, այնպես էլ Շտրաուսի օպերայում ուշադրության կենտրոնում Սալոմեն է, ոչ թե նրա մայրը։ Օպերայում ավելի քիչ է կարևորվում Հերովդեսի մոտիվացիան, քան պիեսում[4][5]։

1907 թվականին Ֆլորան Շմիտը Ժակ Ռուշի պատվերով գրել է «Սալոմեի ողբերգությունը» բալետը Լուի Ֆուլերի համար, որ պիտի ներկայացներ այն 1907 թվականին Ֆլորան Շմիտը Ժակ Ռուշի պատվերով գրել է «Սալոմեի ողբերգությունը» բալետը Լուի Ֆուլերի համար, որ պիտի ներկայացներ այն Théâtre des Arts-ում։ Մեկ այլ բալետ է ստեղծել ճապոնացի կոմպոզիտոր Ակիրա Իֆուկուբեն 1948 թվականին։ Դանիացի խորեոգրաֆ Ֆլեմինգ Ֆլինդտը 1978 թվականին բեմադրել է «Սալոմե» բալետը Փիթեր Մաքսվել Դևիսի երաժշտությամբ[6][7]։

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոմեի անվամբ է կոչվել (562) Սալոմե աստերոիդը, որը հայտնաբերվել է 1905 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Behind the Name: Meaning, Origin and History of the Name Salome
  2. Coins with portraits of Aristobulus and of Salome
  3. Chiesa di San Zan Degolà
  4. Derrick Puffett (1989 թ․ հոկտեմբերի 19). Richard Strauss: Salome. Cambridge University Press. էջ 55. ISBN 978-0-521-35970-2.
  5. Burton D. Fisher (2005). Richard Strauss's Salome. Opera Journeys Publishing. էջեր 35–36. ISBN 978-0-9771455-1-5. «Salome, a young girl tragically confused by the first stirrings of sexual desire, sees the moon as a chaste virginal flower, but nevertheless, is haunted by the repressed memory of her father who was imprisoned and killed in the same cistern as John the Baptist. In the sense of catharsis, one senses not revulsion, but a great torrent of cleansing emotion. Salome brought Freudian psychology to the operatic stage. In the end, Oscar Wilde would have been pleased.»
  6. Jack Anderson (2009 թ․ մարտի 10). «Flemming Flindt, Danish Dancer and Choreographer, Dies at 72». The New York Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  7. Mary Clarke (2009 թ․ մարտի 10). «Flemming Flindt». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե» հոդվածին։