Անկումային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անկումային արվեստ, դեկադենտություն (լատ.՝ decadentia-անկում), իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական արվեստում տարածված անկումային հոսանքների ընդհանուր անունը։

Անկումային արվեստի տեսական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկումային արվեստի տեսական հիմքը սուբյեկտիվ իդեալիզմն է, «արվեստը արվեստի համար» տեսությունը, որ հասցվում է իր ծայրահեղ արտահայտությանը։ Գաղափարայնությանը, ժողովրդայնությանը, ռեալիզմին, դասական արվեստի սկզբունքներին անկումային արվեստը հակադրում է բուրժուական անհատապաշտությունը, սուբյեկտիվիստական կամայականությունը, միստիկան, հրաժարումը կյանքի ճանաչողությունից։ Ոչ սակավ անկումային արվեստը ստանում է բացահայտ հակադեմոկրատական և հակահումանիստական բնույթ, քարոզում է պատերազմի, ռասիզմի, անբարոյականության պաշտամունք։ Անկումային արվեստի բազմաթիվ, հատկապես՝ արդի հոսանքներին բնորոշ է կերպարի ավերումը, գեղարվեստական ձևի հեղափոխումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png