Անհատապաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անհատապաշտություն, բարոյական սկզբունք, որի հիմքում ընկած է անհատի բացարձակ իրավունքների, հասարակությունը ց և պետությունից նրա անկախության և ազատության ընդունումը։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատապաշտության ձևավորումը կապված է մասնավոր սեփականության և դասակարգային հարաբերությունների ծագման ու զարգացման հետ։ Անհատապաշտությունը առավել ամբողջական տեսական հիմնավորում ստացավ բուրժուական փիլիսոփայության ու բարոյագիտության մեջ։ Եթե բուրժուական հարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում անհատապաշտությունը դրական դեր խաղաց ֆեոդալիզմի ու եկեղեցու կապանքներից անհատի ազատագրման գործում, ապա բուրժուական հասարակարգի հաղթանակից հետո դարձավ կապիտալիստական շահագործման գաղափարական արդարացման միջոց։

Օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատապաշտությունը անհատին հակադրում է հասարակությանը, կոլեկտիվին, նրա շահերը վեր դասելով հասարակության շահերից, փորձում հիմնավորել, որ մարդու եսամոլական էությունը բոլոր ժամանակներում անփոփոխ է։ Հաղթահարելով անհատապաշտության մնացուկները, սոցիալիստական հասարակությունն ապահովում է անհատի և հասարակության շահերի ներդաշնակություն, պայմաններ ստեղծում մարդու անհատականության համակողմանի զարգացման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 424 CC-BY-SA-icon-80x15.png