Բեռնարդինո Լուինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդինո Լուինի
Ծնվել էոչ վաղ քան 1481 և ոչ ուշ քան 1482
ԾննդավայրԴումենցա, Վարեզե, Լոմբարդիա[1][2]
Վախճանվել է1532[2]
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն և Լուգանո, Շվեյցարիա[1]
ՔաղաքացիությունԻտալիա[3]
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներVilla La Pelucca frescoes?, Christ Among the Doctors? և Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ (նկար, Լուինի)
 Bernardino Luini Վիքիպահեստում

Բեռնարդինո Լուինի, (անգլ.՝ Bernardino Luini, ոչ վաղ քան 1481 և ոչ ուշ քան 1482, Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[1][2] - 1532[2], Միլան, Միլանի դքսություն և Լուգանո, Շվեյցարիա[1]), նկարիչ Հյուսիսային Իտալիայից՝ Լոմբարդիայից։ Եղել է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի աշակերտն ու էպիգոնը։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները նախկինում վերագրվում էին Լեոնարդոյի վրձնին։

Երբ Բեռնարդինոն սկսեց նկարել, դեռ հայտնի չէր։ Նրա վաղ տարիքի նկարներում նշմարվում էր Բերգոնյոնի ձեռագիրը, որը Բեռնարդինոյի անմիջական դաստիարակն էր։ Ըստ տեղի բնակիչների, Բեռնարդինոն բեղմնավոր նկարիչ էր։ Դատելով այն բանից, որ նրանք ստեղծել են հսկայական քանակությամբ որմնանկարներ` ֆրեսկոներ, (նկարների հիմնական գլխավոր հերոսը Մադոննան էր), կարելի է եզրակացնել, որ Բեռնարդինոն հսկայական արվեստանոցի «տեր» էր։ Բեռնարդինոյի մահից հետո՝ 1532 թվականից նկարչի գործը շարունակել են նրա երկու որդիները՝ Աուրելիոն և Ջովաննի Պետրոն։

Լեոնարդականների նկարներում առկա հիմար արվեստի ինչ-որ անհաղթահարելի բնազդ շեղեց նրան դեպի վատը։ Լուինին օժտված էր ստեղծագործելու զարմանահրաշ թեթևությամբ։ Նկարներ արարելը նրան հասցրեց չտեսնված բարձունքների։ Միլանյան պատկերասրահներում հաշվվում են ժպտացող հայացքներով և մարմարե տիկնիկային դեմքերով տիրամայրերի տասնյակ սրբապատկերներ։ Նրա հարյուրավոր աշխատանք գտնվում է Իտալիայի և Եվրոպայի հավաքածուներում։ Մյուս լեոնարդականների ուժին հակառակ, շատ հավանական է՝ իր սկզբնական դաստիարակությունից ելնելով, Լուինին սիրում էր իր առջև դնել մոնումենտալ խնդիրներ։
- Պ․Պ․ Մուրատով

Որմնանկարները պահպանվել են Միլանում, Լուգանոյում, Սարոնոյում և Կիարվալեում։ Բեռնարդինո Լուինիի նկարները ներկայացվել են Ռուսաստանում՝ Էրմիտաժում, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։ «Սուրբ Հիերոնիմ» կտավը, դուրս է եկել նկարչի արվեստանոցից և այժմ գտնվում է Կալուգայի մարզային գեղարվեստական թանգարանում[4]։

Վլադիմիր Նաբոկովը «Վենետիկյան» պատմվածքի մեջ հիշատակել է Բեռնարդինո Լուինիին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 OPAC SBN (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Marani P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2006. — Vol. 66.
  3. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=754
  4. A. Bliznukov, Una tavola sconosciuta della bottega del Luini, in «Arte Lombarda», 123, 1998, n. 2, pp. 26-28
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդինո Լուինի» հոդվածին։