Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ (նկար, Լուինի)
Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բերնարդինո Լուինի |
տարի | 1527 |
բարձրություն | 51 սանտիմետր |
լայնություն | 58 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Ուֆֆիցի |
հավաքածու | Ուֆֆիցի |
հիմնական թեմա | Salome with the head of John the Baptist? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Salome with the head of John the Baptist by Bernardino Luini Վիքիպահեստում |
«Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ» (իտալ.՝ Salomè con la testa del Battista), իտալացի նկարիչ, Լեոնարդո դա Վինչիի աշակերտ ու էպիգոն Բեռնարդինո Լուինիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1527 թվականին։ Նկարված է յուղաներկով՝ փայտե տախտակին, որի չափերն են 51 × 58 սմ[1]։
Այսօր «Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ուֆֆիցիում[2] (Ֆլորենցիա, Իտալիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ «Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ» ստեղծագործությունը գտնվում էր Ֆլորենցիայում, այն վերագրում էին Լեոնարդո դա Վինչիին, սակայն հետո, 1890 թվականին, գույքագրման ժամանակ, այն հաստատվեց որպես Բեռնարդինո Լուինիի նկար։ Նկարում Դա Վինչիի ազդեցությունը հատկապես տեսանելի է Սալոմեի դեմքից, որը քննադատները հաճախ համեմատում են Լեոնարդոյի «Աղջկա գլուխը» նկարի հետ[3][4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ» ստեղծագործությունում պատկերված է դահիճը, որը գլխատել և ձեռքում է պահել Հովհաննես Մկրտչի գլուխը։ Գլուխը պահել է Սալոմեի մեկնած սկահակի վրա։ Ձախ կողմից այդ տեսարանին հետևում է գլուխը քողով ծածկած տարիքով մի կին, որը, հնարավոր է, Սալոմեի ծառան է։ Դահճի դեմքը պատկերված է գրեթե ծաղրանկարային դիմագծերով, որն ընդգծում է նրա այլանդակությունն ու չարությունը՝ ի հակադրություն Մկրտչի նուրբ ու անկյանք դիմագծերի։ Հատուկ ուշադրության են արժանի Սալոմեի շքեղ զգեստն ու հմտորեն հյուսած վարսերը, որոնք բնորոշ են XVI դարասկզբի նորաձևությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Web Gallery of Art, searchable fine arts image database». www.wga.hu. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Polo Museale Fiorentino - Catalogo delle opere». www.polomuseale.firenze.it. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Zutter, Jörg (2015 թ․ հունվարի 15). «Bernardino Luini e i suoi figli (Milan, Palazzo Reale, 10 April-13 July 2014). Catalogue edited by GiovanniAgosti and JacopoStoppa (Vol. I), with essays and entries by Giovanni Agosti, Jacopo Stoppa and various additional authors. Milano: Officina Librari». Renaissance Studies. 30 (3): 443–450. doi:10.1111/rest.12130. ISSN 0269-1213.
- ↑ Giovanni Agosti, Jacopo Stoppa Bernardino Luini e i suoi figli. — Milan: Officina Libraria, 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ (նկար, Լուինի) կատեգորիայում։ |