Արթուր Հյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Հյուզ
անգլ.՝ Arthur Hughes
Arthur Hughes by Arthur Hughes.jpg
Ծնվել էհունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1915(1915-12-22)[2][3][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրKew, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՈճՊրեռաֆայելիտներ
Ուշագրավ աշխատանքներԱպրիլյան սեր, Երկարատև նշանադրություն (նկար) և Tom Brown's school days?
ԱմուսինTryphena Foord?
ԶավակներArthur Foord Hughes?
Commons-logo.svg Arthur Hughes Վիքիպահեստում

Արթուր Հյուզ (անգլ.՝ Arthur Hughes, հունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 22, 1915(1915-12-22)[2][3][4][…], Kew, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, նկարզարդող, ստեղծագործում էր «Պրեռաֆայելիտների եղբայրության» ոճով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուզը ծնվել է Լոնդոնում։ 1846 թվականին ընդունվել է Սոմերսետ հաուս արվեստի դպրոց, նրա առաջին վարպետը Ալֆրեդ Սթիվենսն էր, ավելի ուշ ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիան։ Այստեղ նա ծանոթացավ Ջոն Միլեի և Ուիլյամ Հոլման Հանտի հետ և դարձավ «Պրեռաֆայելիտների եղբայրության» նկարիչներից մեկը[6]։

Օֆելյա

Նրա առաջին կտավը «Մյուզիդորան» ցուցադրեցին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, երբ նա 17 տարեկան էր, դրանց հետո նա մասնակցեց ոչ միայն Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին, այլ նաև Գրոսվենորի և Նոր պատկերասրահի ցուցահանդեսներին[7]։

1855 թվականին ամուսնացել է Թրիֆեն Ֆորդի (Tryphena Ford) հետ, որը «Ապրիլյան սեր» նկարի բնորդուհին էր[8]։ Հյուզը մահացել է 1915 թվականին, Լոնդոնում, թողնելով 700 նկարներ և ուրվանկարներ, 750 գիրք նկարազարդումների հետ մեկտեղ։ 1921 թվականին Թրիֆեն Ֆորդի մահից հետո, նրանց դուստրը՝ Էմիլին ստիպված էր տեղափոխվել ավելի փոքր տուն։ տարածքի փոքր լինելու պատճառով նա ստիպված էր ոչնչացնել իր հոր նախապատրաստած ուրվագծերը, նրա ամբողջ փաստաթղթերն ու նամակները։

Հյուզը անգլիացի նկարիչ Արթուր Ֆորդ Հյուզի հայրն էր, իսկ Էդվարդ Ռոբերտ Հյուզի հորեղբայրը։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենահայտնի նկարներն են ՝ «Ապրիլյան սերը» և «Երկար նշնադրությունը», որոնք երկուսն էլ պատկերել են անհանգիստ զույգերի, ովքեր խորհում են սիրո և գեղեցկության վաղանցիկության մասին։

Ինչպես Միլլեն , Հյուզը նույնպես նկարեց «Օֆելիայա», որը պահվում է Թոլեդոյի արվեստի թանգարանում և պատկերազարդեց Ջոն Քիթսի «Սուրբ Ագնեսը» պոեմը։

Հյուզը սերտ կապի մեջ էր գրող Ջորջ Մաքդոնալթի հետ և պատկերազարդեց որոշ գրքեր, ինչպես նաև արտադրում է բազմաթիվ նկարզարդումներ Նորման Մաքլաուդի «Լավ խոսքեր» ամսագրի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arthur HughesOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. EB1922|wstitle=Hughes, Arthur|inline=1
  6. «Death of a well-known artist»։ Western Daily Press։ դեկտեմբերի 24, 1915։ Վերցված է հունվարի 22, 2016 
  7. «Four Figure Studies»։ Birmingham Museums & Art Gallery։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին։ Վերցված է հունվարի 4, 2016 
  8. Meller Hugh, Parsons Brian (2011)։ London Cemeteries: An Illustrated Guide and Gazetteer (fifth ed.)։ Stroud, Gloucestershire: The History Press։ էջեր 290–294։ ISBN 9780752461830 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]