Սիրուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրուհին
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1865
բարձրություն76,2 սանտիմետր[2]
լայնություն82,5 սանտիմետր[2]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
https://www.wga.hu/html/r/rossetti/thebride.html կայք
Ծանոթագրություններ
 The Beloved by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Սիրուհին» (անգլ.՝ The Beloved), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից հանդիսացող Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1865-1866 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 80 × 76 սմ։ Այսօր «Սիրուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրուհին» ստեղծագործությունը համարվում է աստվածաշնչյան Երգ երգոցի թեմայով ստեղծված նկար։ Նկարի շրջանակին գրված են Երգ երգոցից երկու տողեր.

Իմ սիրուհին պատկանում է ինձ, իսկ ես՝ նրան
- Երգ երգոց, 2:16
Թող ինձ համբուրի իր բերանի համբույրներով։ Քո ստինքներն ավելի լավ են գինուց, և քո օծման յուղերի հոտը՝ բոլոր խնկերից։
- Երգ երգոց, 1:2

Նկարի կենտրոնում պատկերված հարսնացուն ձեռքերով հանում է գլխի քողը։ Նրան շրջապատում են չորս աղջիկներ և մեկ աֆրիկացի մանկլավիկ տղա։ «Սիրուհին» ստեղծագործությունը վրձնելու ժամանակ Դանթե Գաբրիել Ռոսսետտին ներշնչվել է Էդուարդ Մանեի արվեստից, մասնավորապես նրա «Օլիմպիա» ստեղծագործությունից։ Այս ընթացքում Ռոսսետտին ներշնչվել է նաև Տիցիանի արվեստից[3]։

«Սիրուհին» ստեղծագործության մեջ «հարսնացուի» համար որպես մոդել է ծառայել բնորդուհի Մարիա Ֆորդը, իսկ նրանից ձախ պատկերված է բնորդուհի Էլեն Սմիթը։

Դանթե Գաբրիել Ռոսսետտին այս նկարը ավարտին է հասցրել 1866 թվականին, սակայն մինչև կյանքի վերջը յուղաներկի վրա արել է որոշ փոփոխություններ[4]։

Բրիտանացի բանաստեղծ Ֆրեդերիկ Մայերսը այս նկարի համար «Ռոսսետտին և Գեղեցկության կրոնը» էսսեում գրել է. «Ամենաուժեղ դյութանքներն ու ամենակենդանի հիշողությունները տրվում են գեղեցիկը գնահատողներին կանացի հայացքի շնորհիվ» (1883 թվական)։ 2013 թվականին Թեյթ բրիտանական պատկերասրահից այս նկարը տեղափոխվեց Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան ցուցադրության նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/the-beloved-the-bride-201562
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-the-beloved-the-bride-n03053
  3. J. Treuherz, E. Prettejohn, and E. Becker. Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson (2003).
  4. V. Surtees. Dante Gabriel Rossetti. Vol.I, Oxford: Clarendon Press (1971).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller
  • Fredeman, William E. (Ed.) (2002-8) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols. Brewer, Cambridge.
  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Linafelt, Tod (2002). "Biblical Love Poetry (...and God)". Journal of the American Academy of Religion 70 (2).
  • Pope, Marvin H. (1977). Song of Songs: A New Translation with Introduction and Commentary.Anchor Bible 7C. 2 volumes. Garden City, New York: Doubleday.
  • Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
  • Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
  • Treuherz, Julian, Prettejohn, Elizabeth, and Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]