Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի
Dante Gabriel Rossetti - Paolo and Francesca da Rimini (1855).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1855
բարձրություն25,4 սանտիմետր
լայնություն44,9 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյութջրաներկ և թուղթ
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ

«Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի» (անգլ.՝ Paolo and Francesca da Rimini), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1855 թվականին։ Ներկայումս աշխատանքը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի իրական անունը Չառլզ Գաբրիել Դանթե Ռոսսետտի է, սակայն հիացմունքը Վերածննդի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի հանդեպ հանգեցրել է անվան փոփոխությունը Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, ինչպես նաև իր աշխատանքներում նա հաճախ է դիմել Դանթեի ստեղծագործության սյուժեներին։ Մասնավորապես, «Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի» նկարի թեման վերցված է «Աստվածային կատակերգությունից»՝ «Դժոխք» բաժին, 5-րդ երգ։ Ֆրանչեսկա դա Ռիմինին և նրա խորթ եղբայր Պաոլո Մալատեստան սիրում են միմյանց՝ չնայած որ երկուսն էլ ամուսնացած էին։ Սիրո այս ողբերգական պատմության սյուժեն հաճախ են պատկերել վիկտորյական դարաշրջանի նկարիչները, մասնավորապես՝ պրեռաֆայելիտները։

Ջրաներկն իրենից ներկայացնում է ոչ մեծ եռածալ նկար, որին բնութագրական են հնատիպությունը, Ռոսսետտիի ստեղծագործության վաղ շրջանին հատուկ միջնադարյան ոճի նմանակումը։ Նկարիչն ստեղծագործության էսքիզների վրա աշխատել է շատ տարիներ, սակայն հենց աշխատանքի վրա ժամանակը տևել է միայն մի շաբաթ։ Ջրաներկը նկարը ձեռք է բերել բրիտանացի գրող և քննադատ Ջոն Ռասկինը[1]։ Ջրաներկ նկարի եզրին առկա է «Աստվածային կատակերգությունից» իտալերեն մի քանի տող[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cf. V. Surtees, The Paintings & Drawings of Dante Gabriel Rossetti (1828—1882): A Catalogue Raisonné, vol.1, Oxford 1971, p.37. See also the Tate’s ref.[1]
  2. Inferno, Canto V, vv.112-113.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
  • Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller
  • Fredeman, William E. (Ed.) (2002-08) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols. Brewer, Cambridge.
  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Hollander, Robert and Jean The Inferno. — Vintage Books, 2000.
  • Dinah Roe: The Rossettis in Wonderland. A Victorian Family History. Haus Publishing, London 2011.
  • Rossetti, D. G. The House Of Life
  • Singleton, Charles S. The Divine Comedy, Inferno/Commentary. — Princeton University Press, 1970.
  • Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
  • Treuherz, Julian, Prettejohn, Elizabeth, and Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]