Ջոն Ռասկին
Ջոն Ռասկին (անգլ.՝ John Ruskin, փետրվարի 8, 1819[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1900[1][2][4][…], Կոնիստոն, Հարավային Լեյքլենդ, Կումբրիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի արվեստաբան, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1839 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Լինելով Թ․ Կարչերի հետևորդը՝ Ջոն Ռասկինը իր աշխատություններում («Ժամանակակից գեղանկարիչներ», 5 հ․, 1843-1860, «Ճարտարապետության յոթ ջահերը», 1849, «Վենետիկի քարերը», 3 հ․, 1851-1853, «Արվեստի քաղաքատնտեսություն», 1857) զարգացրել է Ա․ Շաֆտսբերիի գեղեցիկի և բարու միասնության ըմբռնումը, հանդես եկել բնության, գեղեցիկի և բարձր բարոյականության սինթեզ արվեստին թշնամաբար տրամադրված կապիտալիստական քաղաքակրթության ռոմանտիկական քննադատությամբ՝ կոչ անելով վերածնել միջնադարյան ձեռքի աշխատանքը, գեղարվեստական ստեղծագործության կոլեկտիվ ձևերը։ Ջոն Ռասկինի հայացքները շատ բանով պայմանավորել են պրեռաֆայելիտների գեղագիտության հակաբուրժուազիական տարրերը (գրել է «Պրեռաֆայելիտիզմ, գիրքը, 1851)։ Դիմելով անգլիական պրոլետարիատին («Նամակներ Մեծ Բրիտանիայի բանվորներին և աշխատավորներին», 1871-1886)՝ Ջոն Ռասկինը մեծ համբավ է ձեռքբերել նրանց շրջանում, դասավանդել առաջին Բանվորական քոլեջում։ Ուշ, շրջանում գրել է ավելի պարզ, հասարակ ժողովրդին մատչելի լեզվով («Անցյալ» անավարա հուշագրությունները, 1886-1900)։ Մոտ լինելով Ու․ Մոռիսին Ջոն Ռասկինը մասնակցել է նրա գեղարվեստա-արդյունաբերական արհեստանոցների կազմակերպմանը։ Հայտնի է նաև որպես նկարիչ (գծանկարներ և ջրաներկ գործեր)։ Ջոն Ռասկինի հայացքները, չնայած իրենց հակասական, ուտոպիստական բնույթին, ազդել են 19-րդ դարի 2-րդ կեսի եվրոպական մշակույթի զարգացման վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 John Ruskin (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 John Ruskin — 2006.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.guildofstgeorge.org.uk/about/former-masters-of-the-guild
- ↑ Kindred Britain
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռասկին» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռասկին» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 605)։ |
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 1900 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի արվեստաբաններ
- Անգլիացի հրապարակախոսներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Պրեռաֆայելիտներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Անգլիացի արվեստագետներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Անգլիացի ճարտարապետներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Անգլիացի գրաքննադատներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ