Աշնանային տերևներ
Աշնանային տերևներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Էվերեթ Միլլե[1] |
տարի | 1856 |
բարձրություն | 104,3 սանտիմետր |
լայնություն | 74 սանտիմետր |
ստեղծման վայր | Պերտշիր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Մանչեստրի պատկերասրահ[1] |
հավաքածու | Մանչեստրի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Autumn Leaves by John Everett Millais Վիքիպահեստում |
«Աշնանային տերևներ» (անգլ.՝ Autumn Leaves), անգլիացի նկարիչ պրեռաֆայելիտ Ջոն Էվերետ Միլլեյի նկարը, որը ստեղծվել է 1856 թվականին և նույն տարում էլ ցուցադրվել է գեղարվեստի թագավորական ակադեմիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջիկները հավաքում են աշնանային տերևները։ Նրանք երևի պատրաստվում են խարույկ վառել, ներքևի ձախ մասում արդեն երևում է ծուխը։ Նկարից երևում է, որ արդեն գիշեր է գալիս։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է Շոտլանդիայում գտնվող նկարչի տան բակը, վառելու նպատակով տերևները հավաքով աղջիկը Էլիսն է՝ նկարչի կնոջ քույրը (կինը՝ Էֆֆի Գրեյը, պատկերված է կենտրոնում) և նրանց ընկերուհիները։ Միլլեի խոսքերով, «նա երբեք չի ունեցել նման լսող մոդելներ։ Երբ անհրաժեշտություն կար նրանք նստում էին խոհանոցում, օգնելով մաքրել կարտոֆիլը կամ նայում էին դռանը, կամ էլ ժամերով լուռ նստում էին, առանց շարժման կրակին նայելով»[2]։
Քննադատները նկատել են, որ նկարը ստեղծելու ժամանակ Միլլեն ոգեշնչվել է Ալֆրեդ Թեննիսոնի «Արքայադուստր» (անգլ.՝ The Princess, 1847) պոեմով։ Նրանք հատկապես ոգեշնչել է հետևյալ տողերը.
«Tears, idle tears, I know not what they mean.
Tears from the depth of some divine despair
Rise in the heart, and gather to the eyes,
In looking on the happy Autumn-fields,
And thinking on the days that are no more[3].»
Արդյունքում Միլլեն քննադատություն գրեց Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենսին. «Ես ցանկանում էի, որպեսզի նկարի հանդիսավորություն մարդկանց մեջ արթնացներ խորը կրոնական երկյուղածություն և ինձ թվում էր, որ վառվող տերևները ավելի էր համապատասխանում դրան»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/autumn-leaves-205592
- ↑ Эдмунд Швинглхурст «Прерафаелиты»
- ↑ www.usp.nus.edu.sg/victorian/painting/millais/paintings/ringel3.html
- ↑ Люди Викторианской эпохи: Британская живопись 1837-1901, стр. 73, 1997 (The Victorians: British Painting 1837-1901, p.73, 1997)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|