Մարիանա (նկար, Միլլե)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Էվերեթ Միլլե[1] |
տարի | 1851 |
բարձրություն | 49,5 սանտիմետր[2] |
լայնություն | 59,7 սանտիմետր[2] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կարմրափայտ ծառ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա[1] |
հավաքածու | Թեյթ |
ներշնչված է | Merton College Chapel? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Մարիանա» (անգլ.՝ Mariana), անգլիացի նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի նկարը՝ ստեղծված 1851 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարիանան» ստեղծվել է Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդ չափի» պիեսի հիման վրա, որտեղ Մարիանան պետք է ամուսնանար Անջելո անունով հերոսի հետ, սակայն մերժվում է, քանի որ նրա օժիտը նավաբեկության հետևանքով կորչում է։ Աղջիկը միայնակ կյանք է վարում՝ դեռևս կարոտելով իր սիրեցյալին։ Այնուամենայնիվ, պիեսի վերջում Անջելոն՝ կերպարներից ամենաբացասականը, որն իրական հանցագործություն է կատարում ընդդեմ գրավոր և չգրված օրենքների[3], դեռ ամուսնանում է Մարիանայի հետ։
Երբ Միլլեի նկարն առաջին անգամ հայտնվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այն ուղեկցվել է Ալֆրեդ Թեննիսոնի «Մարիանա» բանաստեղծությամբ.
![]() |
She only said, 'My life is dreary, He cometh not,' she said; She said, 'I am aweary, aweary,' I would that I were dead!'[4][5] |
![]() |
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորյական դարաշրջանի պրեռաֆայելիտ նկարիչների մոտ թույլ և հեզաբարո կնոջ գաղափարը փոխակերպվել է զոհ կնոջ գաղափարին, ընդ որում հաճախ չիրականացված սեռական ցանկության և զգացմունքայնության համատեքստում[6]։ Միլլեի մոտ Մարիանան կանգնած է դիրքով, որն արտահայտում է ոչ միայն տխրություն և ողբ, այլ նաև զգացմունքային ցանկություն[6]։
Այս նկարը ակներևաբար ցույց է տալիս, թե ժամանակի հետ որքան են փոխվել պրեռաֆայելիտների գաղափարները, որոնք սկսել են որպես կրոնական նկարիչներ և պայքարել են վաղ իտալական արվեստի անկեղծությանն ու պարզությանը վերադառնալու համար[7]։ Քննադատ Ջոն Ռասկինը գրել է, որ «նրանց [պրեռաֆայելիտական շարժման] ստեղծագործություններում… ամենահատկանշականը ոչ թե Մարիամի կերպարն էր, որ ընդունում է ավետումը, այլ Մարիամի ձգված կերպարը, որը հոգնել է նորությունների բացակայությունից»[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/mariana-117772
- ↑ 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-mariana-t07553
- ↑ «Шекспировские Чтения, 1977»։ Վերցված է 2008-02-06
- ↑ http://www.e-reading.club/bookreader.php/1033039/Poeticheskiy_mir_prerafaelitov.html
- ↑ Mariana BY ALFRED, LORD TENNYSON
- ↑ 6,0 6,1 «Женщины, погибшие из-за любви, в творчестве прерафаэлитов» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2008-02-06
- ↑ Путеводитель по искусству / Под ред. Яна Чилверса. — М.: ОАО Издательство «Радуга», 2002.
- ↑ Лоранс де Кар. Прерафаэлиты: модернизм по-английски / Пер. с англ. Ю. Эйделькинд.. — М.: Астрель, 2003. — ISBN 5-17-008099-9
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարիանա 1851 Archived 2011-07-13 at the Wayback Machine.. Tate Gallery display caption, July 2007.
- "Millais: An Exhibition Organized by the Walker Art Gallery Liverpool and the Royal Academy of Arts London", January–April 1967. London: William Clowes and Sons, 1967.
|