Էֆֆի Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էֆֆի Գրեյ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1828(1828-05-07)
ԾննդավայրՓերթ, Պերթ, Պերտշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1897(1897-12-23)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՓերթ, Պերթ, Պերտշիր, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանKinnoull Churchyard
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմոդել և նկարչուհի
ԱմուսինՋոն Ռասքին[2] և Ջոն Էվերեթ Միլլե[2]
Ծնողներհայր՝ George Gray?[1], մայր՝ Sophia Margaret Jameson?[1]
ԵրեխաներSir Geoffrey William Millais, 4th Bt.?[1], Effie Gray Millais?[1][2], Alice Sophia Caroline Millais?[1][2], Sir Everett Millais, 2nd Baronet?[1], George Gray Millais?[1], John Guille Millais?[1][2], Mary Hunt Millais?[1] և Sophia Margaret Jameson Millais?[1]
Effie Gray Վիքիպահեստում

Էֆիմիա «Էֆֆի» Գրեյը (անգլ.՝ Effie Gray, մայիսի 7, 1828(1828-05-07), Փերթ, Պերթ, Պերտշիր, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 23, 1897(1897-12-23)[1], Փերթ, Պերթ, Պերտշիր, Միացյալ Թագավորություն), քննադատ Ջոն Ռասկինի կինն էր, հետագայում նրանց ամուսնությունը ճանաչվում է անօրինական և նա ամուսնանում է իր ամուսնու աշակերտ՝ Ջոն Էվերեթ Միլլեի հետ։ Այս հայտնի վիկտորյանական «սիրային եռանկյունին» հիմք է հանդիսացել մի քանի պիեսների և օպերաների։

Հարաբերությունները Ռասկինի և Միլլեի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆֆի Գրեյ

Էֆֆի Գրեյը ծնվել է Շոտլանդիայի Փերթ քաղաքում և ապրել է Բովերսվիլում, տանը՝ որտեղ ինքնասպանություն է գործել Ռասկինի պապիկը, կտրելով իր կոկորդը 1817 թվականին։ Նրա ընտանիքը գիտեր Ռասկինի հորը՝ ով խրախուսում էր իր որդու և էֆֆիի միջև կապը։ Ռասկինը գրել է իր «Ոսկե գետի արքան» ֆանտաստիկ նովելը Էֆիի համար 1841 թվականին, երբ նա 12 տարեկան էր։ Իրենց ամուսնությունից հետո 1848 թվականին նրանք ճանապարհորդեցին Վենետիկ որտեղ Ռասկինը նյութեր էր հավաքում իր «Վենեցիայի քարեր» գրքի համար։ Բայց շուտով խառնվածքի տարբերությունների պատճառով շփվող և պչրուհի Էֆֆին իրեն ճնշված էր զգում Ռասկինի վճռականությունից և կատեգորիկությունից։ Երբ 5 տարի հետո Էֆֆին հանդիպեց Միլլեին նա դեռ կույս էր, քանի որ Ռասկինը միշտ հետաձգում էր ամուսնության ֆիզիկական իրականացումը։ Դրա պատճառները հայտնի չեն, բայց համարում են որ Ռասկինը նողկանք էր զգում նրա մարմնի որոշ մասերի նկատմամբ։ Հետագայում Էֆֆին գրում է իր հորը.

" Նա տարբեր պատճառներ էր անվանում. երեխաների նկատմամբ ատելություն, կրոնական պատճառներ, իմ գեղեցկության պահպանում։ Վերջ ի վերջո այս տարի նա ասաց ինձ իրական պատճառը. կինը՝ որին նա պատկերացնում էր, բավականաչափ տարբերվում է նրանից ում նա տեսնում է իմ մեջ և պատճառը որ նա ինձ չի դարձրել իր կինը նրա նողկանքն է իմ անձի նկատմամբ առաջին իսկ գիշերվանից"[3]

Ռասկինը հաստատեց այդ հանգամանքը իր դիմումի մեջ և փաստաբանին ամուսնալուծության ընթացքում. «Կարող է տարօրինակ թվալ, որ ես ձեռնպահ մնացի կնոջից, որին մարդկանց մեծամասնությունը համարում է գրավիչ, բայց չնայած նրա դեմքը գեղեցիկ է, նրա անձը բավականաչափ չի ձևավորվել կիրք առաջացնելու համար։ Ընդհակառակը նրա անձի մեջ կան որոշակի մանրուքներ, որոնք խոչընդոտում էին այդ զարգացմանը։» Այդպիսի նողկանքի պատճառները անհայտ չեն։ Ռասկինի հետ ամուսնության ընթացքում Էֆֆին բնորդուհի է հանդիսացել Միլլեի «Հրաման ազատման մասին» նկարի համար, որի վրա նա պատկերված է որպես բանտից դուրս եկող շոտլանդացի ապստամբի հավատարիմ կին։ Հետո նա մտերմացավ Միլլեի հետ, երբ նա ուղեկցում էր նրանց Շոտլանդիա, որպեսզի նկարեր Ռասկինի դիմանկարը՝ ըստ քննադատի ցանկությունների։ Այդ ժամանակի ընթացքում, որը նրանք անցկացրել են Տրոսակսում նրանք սիրեցին իրար։ Էֆֆին հեռացավ իր ամուսնուց և ստանալով իր ընտանիքի և ազդեցիկ ընկերների աջակցությունը ապահարզանի դիմեց, որը մեծ հասարակական սկանդալ առաջացրեց։ 1854 թվականին նրանց ամուսնությունը չեղյալ հայտարարվեց։ 1855 թվականին էֆֆին և Ջոնը ամուսնացան։ Իրենց ամուսնության ընթացքում նրանք ունեցան 8 երեխա, որոնցից մեկը հայտնի պարտիզպան և թռչուններ պատկերող նկարիչ Ջոն Գիլլ Միլլեն է։ Բացի դրանից նա բնորդուհի է հանդիսացել Միլլեի բազմաթիվ նկարների համար։ Հետագայու երբ Ռասկինը ցանկացավ նշանվել երիտասարդ Ռոզա Լա Տուշի հետ, նրա անհանգստացած ծնողները նամակով դիմեցին Էֆֆիին, որը իր պատասխան նամակում նկարագրել է Ռասկինին որպես բռնապետ ամուսին։ Չկասկածելով Էֆֆիի անկեղծությանը նրանք չեղյալ համարեցին նշանադրությունը, որն էլ ենթադրաբար հանդիսացել է Ռասկինի մտավոր խանգարման պատճառ։

Էֆֆի և Միլլե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունից հետո Միլլեն սկսեց նկարել ավելի հստակ ոճով՝ որը Ռասկինը դատեց որպես «աղետ»։ Ամուսնությունը բերեց նրան մեծ ընտանիք որը պետք էր պահել և ենթադրվում է որ Էֆֆին դրդում էր նրան աշխատել մի փոքր ճնշելով նրան։ Չնայած դրան ապացույցներ չկան և Էֆֆին իրոք եղել է նրա կարյերայի համար արդյունավետ կառավարիչ և հաճախ էր օգնում նրան թեմաներ ընտրել։ Էֆֆիի օրագիրը ցույց է տալիս նրա հոգատարությունը ամուսնու արվեստի նկատմամբ։ Վերջ ի վերջո Միլլեն թողեց պրեռաֆաելիտներին բնորոշ մանրուքների վրա կենտրոնանալու ոճը և սկսեց նկարել ավելի ազատ ոճով։ Իր նկարների մեծ մասի համար նա ոգեշնչվում էր իր Էֆֆիի ընտանեկան կյանքից հաճախ որպես բնորդ վերցնելով Էֆֆիին, երեխաներին և թոռներին։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծությունը ազդեց Էֆֆիի շատ սոցիալական գործառույթների վրա։ Նրան չէր թույլատրվում լինել Վիկտորիա թագուհու ներկայությամբ, այդ իսկ պատճառով նրան չէին հրավիրում այնտեղ, որտեղ պետք է լիներ թագուհին։ Ամուսնալուծությունից առաջ նա ապրում էր ակտիվ սոցիալական կյանքով, որից հեռացումը նրան տանջում էր։ Վերջում, երբ Միլլեն մահամերձ էր, թագուհին փափկեց և թույլ տվեց Էֆֆիին մասնակցել պաշտոնական արարողություններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. Robert Hewison (1979)։ John Ruskin։ Ardent Media։ էջեր 201–202։ GGKEY:8PSQ7NGSATA 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]