Հանգստի հովիտ
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Էվերեթ Միլլե |
տարի | 1858 |
բարձրություն | 172,7 սանտիմետր[1] |
լայնություն | 102,9 սանտիմետր[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Հանգստի հովիտ» (անգլ.՝ The Vale of Rest), պրեռաֆայելիստ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի նկարը։ Նկարիչը կտավը վրձնել է 1858 թվականին։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում:
Նկարահիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է գերեզմանատան տեսարան՝ դանդաղորեն մոտեցող մթնշաղի պահին։ Գերեզմանոցի ցանկապատից անդին երևում է ոչ բարձր ժամատան զանգակատունը՝ կախված զանգով։ Առաջին պլանում նկարիչը երկու կաթոլիկ միանձնուհիների է նկարել։ Նրանցից մեկը նստած է տապանաքարերից մեկի վրա։ Խաչաձև դրված մատներով բռնել է վարդարանը։ Նա կարոտագին հայացքով դիտում է նկարին հետևողին՝ դիտողին։ Երկրորդ միանձնուհին կանգնած է քիչ հեռու։ Երկու ձեռքերում բահ է գտնվում, որով փորում է գերեզմանը ու թափում է հողը։ Կողքին քլունգ կա դրված։ Նկարում երևում է, որ ծանր հողի ազդեցությունից միանձնուհու նախաբազուկներն ու մարմինն ամբողջությամբ լարված վիճակի մեջ են գտնվում։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտ-քննադատ Թոմ Լյուբբոկը նկարի մասին այսպես է արտահայտվել.
![]() |
Գերեզմաններ։ Մթնշաղ։ Ցանկապատ։ Ծառերի սահմռկեցուցիչ ուրվագծեր։ Միանձնուհիներ։ Կաթոլիկներ (այն էլ Անգլիայում, որը ցայսօր հույժ կասկածանք է հարուցում)։ Սեռական կարկառուն խտրականություն։ Կրոնականություն։ Տիրուհի և աղախին, տիրական փոխհարաբերություններ, խորը արտահայտված հուզական ստրկական վիճակ։ Կնոջ աշխատանք։ Ինչ-որ մեկին հուղարկավորում են կամ էլ արտաշիրիմում։ Երկու ծաղկեպսակներ։ Խորն ու թունդ գույնի հող։ Դիակներ, գաղտնիքներ,դավադրություն, վախ։ Այս նկարն ի դերև է հանում բոլոր սահմանափակումները[2]։ - Թոմ Լյուբբոկ
|
![]() |
Նկարն ըստ էության, համարվում է անգլիացի նկարչուհի-հումորիստ Ֆլորենց Կլակստոնի ծաղրապատճենումներից մեկը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-the-vale-of-rest-n01507
- ↑ Lubbock, Tom (29 августа 2008)։ «Millais Everett, Sir John: The Vale Of Rest (1858-9)» (անգլերեն)։ The Independent on Sunday։ Արխիվացված է օրիգինալից 9 марта 2011-ին
- ↑ Cooper, Suzanne Fagence Pre-Raphaelite art in the Victoria and Albert Museum. — V&A, 2003. — P. 113. — 176 p. — ISBN 1851773932
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հանգստի հովիտը»(անգլ.) Թեյթ բրիտանական պատկերասրահ-ի պաշտոնական կայքում
- Analyse door kunstcriticus Tom Lubbock (անգլ.)
- Het schilderij op website Tate Gallery(անգլ.)
- Het schilderij op KhanAcademy(անգլ.)
- Het schilderij op VictorianWeb, ziek ook hier(անգլ.)
- Het schilderij op Preraphaelitepaintings(անգլ.)
- Het schilderij op SmartHistory(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանգստի հովիտ կատեգորիայում։ |
|