Ցախակեռաս
| Ցախակեռաս | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Lonicera | ||||||||||||
| Հոմանիշներ | ||||||||||||
| Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
| Տեսակներ | ||||||||||||
|
|
Ցախակեռաս (լատիներեն՝ Lonicera), այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն ցողուններով թուփ։ Հայտնի է մոտ 200՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում, Անդերում։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 5(6) տեսակ՝
- բուրավետ ցախակեռաս (Lonicera caprifolum),
- կովկասյան ցախակեռաս (Lonicera caucasica),
- վրացական ցախակեռաս (Lonicera iberica) և այլն։

- Տարածում
Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կաղնու-բոխու անտառներում, նոսրանտառներում, անտառի բացատներում, խոնավ վայրերում, գետերի և առուների երկայնքով, իսկ վրացական ցախակեռասը՝ հիմնականում չորային, արիդային նոսրանտառների կազմում՝ հարավային չոր, ժայռոտ լանջերին (800-1800 մ բարձրություններում)։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի բարձրությունը 2,5-3,5 մ է։ Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, ձվաձև կամ օվալաձև։ Ծաղիկները տերևանութային են, խոշոր, վարդագույն, սպիտակ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կարմիր, նարնջագույն, դեղին, հյութալի հատապտուղ է։
Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները պարունակում են վիտամին E, կարոտին (A-նախավիտամին), պտուղները՝ ներկանյութ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևների և ծաղիկների եփուկն օգտագործում են ողողումների համար՝ խուզող որքինի (մկնատամ) բուժման նպատակով, որպես վերքամոքիչ միջոց ևն։ Փայտանյութն ամուր է, կիրառվում է մանր իրեր պատրաստելու համար։
Գեղազարդիչ է[1]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 200[2] տեսակ, նրանցից մի քանիսը.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шейко В. В. Спектр современных взглядов на структуру рода Lonicera L. (Caprifoliaceae) // Turczaninowia : журнал. — 2007. — В. 10 (1). — С. 13-54. Архивировано из первоисточника 4 մարտի 2016.
- Куклина А. Г. Сорта жимолости съедобной // Жимолость декоративная и съедобная. — М.: Кладезь-Букс, 2006.
- Род 8. Жимолость - Lonicera L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. - М.-Л.: Изд-во АН СССР, 1962. - Т. VI. Покрытосеменные. Семейства Логаниевые - Сложноцветные. - С. 211-299. - 380 с. - 2400 экз.
- Род 1401. Жимолость - Lonicera L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. - М.-Л.: Изд-во АН СССР, 1958. - Т. XXIII. - С. 467-573. - 776 с. - 2300 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сорта жимолости». НИИCC имени М.А. Лисавенко. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- Flora of China: Lonicera species list
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 138)։ |
|