Թոմաս Մելորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Մելորի
Bedivere.jpg
Ծնվել էմոտ. 1405[1][2][2]
ԾննդավայրՈւորիքշիր, Անգլիա[3]
Վախճանվել էմարտի 14, 1471[4]
Վախճանի վայրNewgate Prison, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա
ԳերեզմանChrist Church Greyfriars
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ
Լեզումիջին անգլերեն[5]
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներԱրթուրի մահը
Thomas Malory Վիքիպահեստում

Թոմաս Մելորի (անգլ.՝ Sir Thomas Malory, մոտ. 1405[1][2][2], Ուորիքշիր, Անգլիա[3] - մարտի 14, 1471[4], Newgate Prison, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա), անգլիացի գրող, «Գիրք Արթուր արքայի և նրա՝ Կլոր սեղանի քաջակորով ասպետների մասին» ստեղծագործության հեղինակ։ Այն բաղկացած է Արթուր արքայի և Կլոր սեղանի ասպետների մասին ութ վեպերից և իրենից ներկայացնում է Արթուր արքայի մասին լեգենդի սպառիչ ժողովածու։ 1485 թվականին անգլիացի թարգմանիչ Ուիլյամ Քեքստոնը Մելորիի գիրքը հրատարակել է «Արթուրի մահը» խորագրով (ֆր.՝ Le Morte d'Arthur)։ Այն դարձել է Արթուրի առասպելի յուրօրինակ հանրագիտարան։

Ամենայն հավանականությամբ՝ Մելորին ծնվել է ազնվականի ընտանիքում, Ուորկշիր կոմսությունում 15-րդ դարասկզբին։ Սուղ տեղեկություններ են պահպանվել նրա կյանքի մասին։ Որպես ասպետ՝ մասնակցություն է ունեցել Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմին. կոմս Ուրոիկի կողմնակիցն է եղել։ 1444 կամ 1445 թվականին անգլիական պառլամենտում ներկայացրել է իր կոմսությունը։ Դուքս Բեկինհեմի կողմնակիցների հարձակման և ամուսնացած կանանց նկատմամբ բազմիցս տեղի ունեցած բռնությունների պատճառով բանտարկվել է Մաքստոկ ամրոցում, որտեղից փախուստի է դիմել՝ լողալով ջրով լի փոսը։

Կյանքի վերջին քսան տարիներն անցկացրել է բանտում, որտեղ և գրել է իր վեպերը։ Ակնհայտ է, որ գերության ընթացքում իր նախորդների՝ զգալի քանակով ձեռագրերն օգտագործելու հնարավորություն է ունեցել։ Անհայտ է մնացել, թե գրքում ինչպիսի դասավորություն են ունեցել վեպերը։ Հնարավոր է՝ վեպերի՝ մեզ ծանոթ դասավորվածությունը սահմանել է ընդօրինակողը կամ հենց ինքը՝ Ուիլյամ Քեքստոնը։

  • «Պատմություն Արթուր արքայի մասին» (1–4 գրքեր, հրատարակիչ՝ Քեքստոն)․ պատմվում է Արթուր արքայի ծագման մասին։
  • «Պատմություն Արթուր արքայի և Լուցիայի կայսեր մասին» (գիրք 5)․ պատմում է հռոմեացիների դեմ Արթուրի ճակատամարտի և հռոմեական գահը նվաճելու մասին։
  • «Փառավոր պատմություն պարոն Լանսելոտի մասին» (գիրք 6)։
  • «Գիրք Գարեթ Օրկնեացու մասին» (գիրք 7)։
  • «Գիրք պարոն Տրիստամի մասին» (7–12 գրքեր)․ «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» ֆրանսերեն արձակ ստեղծագործության սյուժեի մշակում։
  • «Պատմություն Սանգրեալի մասին կամ Սուրբ Գրաալի սխրանքը» (12–17 գրքեր)։
  • «Գիրք պարոն Լանսելոտի և թագուհի Գվինևրայի մասին» (18–19 գրքեր)։
  • «Արթուրի մահը» (20–21 գրքեր)։

Մերոլին ի մի է հավաքել կելտական հեքիաթները, բազմաթիվ լեգենդներ և վեպեր՝ Արթուր թագավորի և «Կլոր սեղանի» ասպետների մասին ու դրանց մշակումները։ Գրել է վեպեր, որտեղ արտացոլվել են նրա ապրած ժամանակի տրամադրությունները։ Համարվում է, որ Մերոլիի ստեղծագործությունների համար աղբյուրներ են ծառայել ֆրանսիական ասպետական վեպերը։ Այնուամենայնիվ, Մերոլիին հաջողվել է իր աշխատություններին անգլիական կոլորիտ հաղորդել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմաս Մելորի