Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիստան և Իզոլդա (այլ կիրառումներ
Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը ֆր.՝ Le rommans de Tristan et de la royne Yseult la blonde, royne de Cornoaille | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածքներ Արթուր թագավորի մասին և ասպետական վեպ |
Ձև | արձակ |
Բնագիր լեզու | հին ֆրանսերեն |
Հրատարակվել է | մոտ 1230[1] |
«Տրիստանի և Կոռնուելի թագուհի Իզոլդա Շիկահերի սիրավեպը» (ֆր.՝ Le rommans de Tristan et de la royne Yseult la blonde, royne de Cornoaille, ms. BnF, fr. 99, expl.) կամ «Տրիստանի սիրավեպը» (ֆր.՝ Le Roman de Tristan), ժամանակակից ֆրանսերեն թարգմանությամբ՝ «Տրիստանի սիրավեպն արձակ» (ֆր.՝ Le Roman de Tristan en prose), գիտական միջավայրում ընդունված է նաև «Տրիստանն արձակ» (ֆր.՝ Tristan en prose անվանումը), ֆրանսիական անանուն ասպետական վեպ, որ հին ֆրանսերենով արձակ ստեղծվել է մի քանի հեղինակների կողմից 18-րդ դարի առաջին կեսերին կելտական լեգենդների հերոսներ Տրիստանի և Իզոլդայի մասին։ Այս թեմայով միջնադարյան պալատական նախորդ ստեղագործությունները պատկանել են ասպետական չափածո վեպի ժանրին։ Տրիստանի մասին առաջին ստեղծագործությունը ոչ միայն ընդգրկված է Արթուրյան լեգենդների մեջ, այլ նաև կապված է Սուրբ Գրաալի որոնումների մոտիվների հետ, ինչն զգալիորեն տարբերվում է նախորդ բանաստեղծական տարբերակներից։ Վեպը եղել է ֆրանսիական այն աղբյուրներից մեկը, որը Թոմաս Մելորին օգտագործել է «Արթուրի մահը» անգլերեն բանաքաղության ստեղծման համար։ Առաջին տպագրությունը լույս է տեսել 1489 թվականին։ «Տրիստանն արձակ» ստեղծագործության մեջ հիմնական պլան են կազմում ասպետական մենամարտերի և մրցաշարերի նկարագրությունները, ավելի քիչ տեղ է հատկացված Իզոլդայի հանդեպ սիրո պատմությանը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ դարի 60-ական թվականների վերջից ստեղծվել են Տրիստանի և Իզոլդայի մասին վեպի չափածո տարբերակներ։ Դրանցից առավել հայտնի են Բերուլի (մոտավորապես 1180 թվական) և Թոմաս Բրիտանացու (մոտավորապես 1170 թվական) մասամբ պահպանված ֆրանսերեն չափածո վեպերը, Գոթֆրիդ Ստրասբուրգցու գերմաներեն ծավալուն վեպը[2]։ Պահպանվել է նաև Էյլգարտ ֆոն Օբերգի գերմաներեն վեպը (մոտավորապես 1190 թվական)։ Ժամանակակից հետազոտողները հակված են հավատալու Կրետեն դե Տրուայի «Cligès» պրոլոգի այն խոսքերին, որ ինքը գրել է վեպ Տրիստանի, ավելի ճիշտ «Մարկ թագավորի և շիկահեր Իզոլդայի» մասին։ Սակայն, հաշվի առնելով, որ մինչ այժմ այդ աշխատանքը չի հայտնաբերվել, ընդունված է համարել, որ այն չի պահպանվել։ Պոլ Զյումտորը գրել է. «Որոշ պատմաբաններ լիովին անհիմնորեն հավատացել են, որ Կրետենը հեղինակն է Տրիստանի և Իզոլդայի մասին առաջին վեպի՝ նրա պահպանված տարբերակի ենթադրյալ սկզբնօրինակի։ Ամենայն հավանականությամբ, նկատի ունեն Մարիա Ֆրանսիացու «Լե ցախակեռասի մասին» ստեղծագործությանը նմանվող «լեգենդի» էպիզոդներից մեկի հիման վրա ստեղծված կարճ պատմվածքներից մեկը[3]։
«Տրիստանն արձակ» ստեղծագործությունը[Ն 1] ասպետական արձակ առաջին վեպը չէր. հետազոտողները կարծում են, որ աշխատանքն ստեղծվել է նրա նախորդ՝ «Լանսելոտն արձակ», ստեղծագործության ազդեցությամբ։ Կա արձակ վեպի երկու հիմնական տարբերակ։ Միջնադարյան պատմաբանների կարծիքով, որը կիսում է նաև Ա. Դ. Միխայլովիչը, արձակի առաջին հրատարակությունը լույս է տեսել մոտավորապես 1230 թվականին[4], բայց 1215 թվականից ոչ վաղ և 1235 թվականից ոչ ուշ[5]։ 2-րդ հրատարակությունը լույս է տեսել 1250 թվականին[4]։ Նախաբանում ոմն Լյուս դել Գատ իրեն անվանել է ստեղծագործության հեղինակը։ Այդ գրողի մասին ոչ մի տեղեկություն չկա[5]։ Հետազոտողները ենթադրում են, որ այդ անունն օգտագործվել է որպես կեղծանուն։ Այնուհետև ոմն Էլի դը Բորոն հինգ տարի է ծախսել գիրքն ավարտելու համար[6], բայց, չնայած դրան, մասնագետները վեպը դասում են անանուն ստեղծագործությունների շարքին։
Միջնադարում այն ավելի շատ տարածում է ունեցել, ինչի մասին են վկայում պահպանված 75 (կամ ավելի քան 80) ձեռագրերը, իսկ «Արթուրի մահը» ներառվել է 50 ցուցակներում[7]։ Ձեռագրերը պահպանվում են Փարիզում, Բրյուսելում, Վատիկանում, Վիեննայում, Ժնևում, Կարպանտրասում, Օքսֆորդում, Հռոմում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում[4]։ Բազմաթիվ ձեռագրերից մեկը, որն ունի «Տրիստանի սիրավեպը (արձակ)» վերնագիրը (ֆր.՝ Le Roman de Tristan (en prose)) և Պ. Պ. Դուբրովսկու հավաքածուից է, պահպանվում է Ռուսաստանի ազգային գրադարանում[8], Fr. F. v. XV № 2[4]։
Սյուժեի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի արձակ տարբերակում Տրիստանի մոր անունը չի հիշատակվում, իսկ հորը կոչում են Մելիադուկ։ Ժ. Բեդիեի մշակման մեջ օգտագործվել են վեպի չափածո տարբերակների անունները. Տրիստանի հայրը՝ Ռիվալեն, մայրը՝ Բլանշեֆլեր[9]։ Լեգենդի հենց սկզբում թագուհին որդու ծննդյան պահին ասում է. «Եվ քանի որ դու լույս աշխարհ ես եկել տխրությունից, թախծոտ կլինի քո անունը. որպես վշտի նշան՝ ես կոչում եմ քեզ Տրիստան»[10]։
Այսպիսով՝ մոր շուրթերից հնչում է ասպետի անվան կեղծ ստուգաբանությունը, որը բնորոշ էր միջնադարին. Տրիստան՝ ֆր.՝ tristesse՝ տխրություն։ Իրականում նրա բնօրինակ անունը՝ Դրուստան, ունի անորոշ ստուգաբանությամբ պիկտական ծագում։
«Տրիստանն արձակ» ստեղծագործությունը վերարտադրում է չափածո վեպերի սյուժետային գծերում կելտական լեգենդներից կատարված հիմնական փոխառությունները՝ հերոսի ծնունդը, նրա ծնողների ճակատագիրը, Մորհոլտ Իռլանդացու հետ մենամարտը, վիշապի հետ մարտը, սրի քառթվածքի միջոցով Իզոլդան Տրիստանին ճանաչում է որպես իր եղբոր մարդասպանին, սիրո ըմպելիքը, «Աստծո դատարան» և այլն[11]։ Արձակ վեպի միջնադարյան ձեռագրերը համեմատաբար ծավալուն են, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի Հանրային գրադարանի ձեռագիրը պարունակում է 234 ֆոլիո, այսինքն՝ 468 էջ տեքստ։ Արձակ տարբերակներում երևան է եկել Հովսեփ Արիմաթիացուց սկիզբ առնող Տրիստանի մանրամասն ծագումնաբանությունը, որը խանդավառ սիրահարից վերածվում է թափառական ասպետի, մանրամասն նկարագրված են նրա արկածներն ու մենամարտերը[11]։ Ի հայտ է եկել նոր հերոս՝ Տրիստանի խորթ մայրը, որը փորձում է թունավորել հերոսին։ Մարկ թագավորը ներկայացվել է որպես բացասական կերպար[11]։ Մեծ տեղ է հատկացված Տրիստանի՝ Իզոլդայի հանդեպ տածած սիրո հակառակորդ սարակինոս Պալամեդեսի թափառումների ու սխրագործությունների նկարագրությանը, որին 14-րդ դարում նվիրվել է առանձին «Պալամեդեսի մասին վեպը»[11]։ Չափածո տարբերակներից հիմնական տարբերությունն Արթուր արքայի մասին լեգենդներից էպիզոդների շարադրումն է, կերպարներ են դարձել Կլոր սեղանի բազմաթիվ ասպետներ՝ Լանսելոտը, Գավեյնը, Պարցիֆալը[11], այդ պատճառով արձակ վեպը ներառված է Արթուրյան լեգենդների շարքում։ Բացի այդ, պատմվածքը պարունակում է Սուրբ Գրաալի որոնումների մոտիվներ, ինչը չի եղել նախորդ տարբերակներում։
Արձակ տեքստերը պարունակում են բանաստեղծական ներդիրներ՝ լեեր։ Առավել շատ լե պարունակում են 12599 (1re partie (A [Haines]), Փարիզ) և 2542 (V³ [Haines], Վիեննա) ձեռագրերը։ Պետերբուրգի ձեռագիրը պարունակում է 7 լե՝ առանց նոտագրության։ Տրիստանի մասին արձակ վեպի ձեռագրերում առաջին անգամ հայտնվում է նրա վահանի զինանշանի գերբագիտական նկարագրությունը՝ «Կանաչը ոսկե առյուծով» (ոսկե առյուծը կանաչ դաշտում)։
Ա. Դ. Միխայլովը գրել է, որ գրքի սյուժեն մանրամասն շարադրել է Էյլերտ Լյոզեթը՝ հիմնվելով Փարիզի ազգային գրադարանի ձեռագրերի ուսումնասիրության վրա[5][12]։ Լյոզեթի կողմից ուսումնասիրված աղբյուրներից մեկը Français 1463 ձեռագիրն է, որը «Արթուր արքայի մասին վեպի» մասերից մեկն է, հին ֆրանսերենում ունի «Վեպ Մելիադուսի մասին» (Le Roman de Meliadus) վերնագիրը, և այն բանաքաղություն է՝ ստեղծված 1273 թվականից հետո Ռուստիչելո դա Պիզայից հետո։ Ձեռագիրն առաջին էջից մինչև վերջին էջը պատմում է Կլոր սեղանի ասպետների մասին։ Չնայած վերնագրում տեղ է գտել Տրիստանի հոր անունը (Մելիադուս – Մելիադուկ), բայց գիրքը պատմում է Տրիստանի ծագումնաբանության, ճակատագրի, սխրագործությունների մասին և ավարտվում հերոսի մահով։ Ամենավերջում հիշատակվում են Լյուսի դել Գատայի (Luces dol Gaut) և Հելի դը Բորոնի (Helyes de Boron) անունները։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Դ. Միխայլովն իր ֆրանսիական ասպետական վեպի մասին մենագրությունում, արձակ վեպի հրատարակությունում տեղ գտած հոդվածներում և ծանոթագրություններում օգտագործել է «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը», «Տրիստանի սիրավեպը» և «Տրիստանն արձակ» անվանումները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Archives de littérature du Moyen Âge (ֆր.) / L. Brun
- ↑ БВЛ, 1974, Михайлов А. Д. Примечания, էջ 621
- ↑ Зюмтор П. Приложение: 3. Кретьен де Труа // Опыт построения средневековой поэтики = Essai de poétique médiévale / Пер. с фр. И. К. Стаф. — СПб.: Алетейя, 2003. — С. 492. — 544 с. — 1200 экз. — ISBN 5-89329-566-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 ARLIMA
- ↑ 5,0 5,1 5,2 Михайлов II, 1976, էջ 688
- ↑ Михайлов II, 1976, էջ 690
- ↑ Михайлов I, 1976, էջ 281
- ↑ ЛП, 1976, Михайлов А. Д. Примечания, էջ 720
- ↑ Бедье, 1938, Глава I. Детские годы Тристана
- ↑ БВЛ, 1974, Рождение Тристана, էջ 155
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Михайлов I, 1976, էջ 282
- ↑ Löseth, 1890
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Веселовский А. Н. Белорусские повести о Тристане, Бове и Аттиле в Познанской рукописи конца XVI века։ Тристан // Из истории романа и повести. Материалы и исследования։ в II т.. — СПб.։ Тип. Имп. Академии наук, 1888. — Т. II. — С. 132—228. — 361+262 с. — Славяно-романский отдел.
- Baumgartner, Emmanuèle. « L'influence de Thomas sur le Tristan en prose », Bulletin bibliographique de la Société internationale arthurienne = The Bibliographical Bulletin of the International Arthurian Society, 24, 1972, p. 196.
- Baumgartner, Emmanuèle. Le "Tristan en prose". Essai d'interprétation d'un roman médiéval, Genève, Droz (Publications romanes et françaises, 133), 1975, xiii + 351 p.
- Löseth E. Le roman en prose de Tristan, le roman de Palamède, et la compilation de Rusticien de Pise / Ed. Eilert Löseth. — Paris : Émile Bouillon, 1890. — XXVI, 544 p.
- Vinaver E. Le Roman de Tristan et Iseut dans l'œuvre de Thomas Malory / Eugène Vinaver. — Paris : Champion, 1925. — 244 p.
- Михайлов А. Д. Глава 6. Прозаический роман XIII—XIV веков // Французский рыцарский роман и вопросы типологии жанра в средневековой литературе / Отв. ред. Н. И. Балашов. — М. : Наука, 1976. — С. 281—285. — 351 с. — 13 400 экз.
- Михайлов А. Д. История легенды о Тристане и Изольде // Легенда о Тристане и Изольде / Подг. А. Д. Михайлов. — М. : Наука, 1976. — С. 688—692. — 735 с. — (Литературные памятники). — 50 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեշիխին Վ. Ե. (1890–1907). «Տրիստան և Իզոլդա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Tristan en prose. Bibliographie» (ֆրանսերեն). Arlima - Archives de littérature du Moyen Âge. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.