Ռուստիչելո դա Պիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուստիչելո դա Պիզա
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է14-րդ դար
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
ԵրկերThe Travels of Marco Polo
Մասնագիտությունգրող

Ռուստիչելո դա Պիզա, հայտնի է նաև որպես Ռուստիչիանո, (13-րդ դարի վերջ), իտալացի գրող, որ առավելապես հայտնի է իր ասպետական վեպերով, որոնցից մեկն էլ Արթուր արքայի մասին է (ֆր.՝ Roman de Roi Artus)՝ որևէ իտալացի հեղինակի կողմից Արթուր արքայի մասին երբևէ գրված առաջին վեպը: Նա հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ գրի առավ Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների մասին պատմող երկը, երբ երկուսն էլ գտնվում էին Ջենովայի բանտում:

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստիչելոն ծնունդով Պիզա քաղաքից է: Նրա առաջին հայտնի ստեղծագործությունը «Roman de Roi Artus»-ն է, Արթուր արքայի մասին ֆրանսերեն ասպետական վեպը, որը նա շարադրել է ըստ Անգլիայի Էդուարդ I թագավորին պատկանող մի գրքի, որը արքան իր հետ էր վերցրել մինչ անցնում էր Իտալիայով, Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ 1270-1274 թվականներին: Թեև Ռուստիչելոն իր ասպետական վեպը շարադրել էր ֆրանսերեն, այն իտալացի հեղինակի կողմից Արթուր արքայի մասին առաջին անդրադարձն էր[1]: Վեպը պարունակում է Արթուր արքայի ասպետ Պալամեդեսի և Կլոր սեղանի մասին պատմություններ[2]: Հետագայում վեպը բաժանվեց երկու մասի որոնք կոչվեցին վեպի երկու գլխավոր հերոսների անուններով՝ «Մելիադաս» (Տրիստանի հայրը) և «Գուրիոն լե Կորտ»: Այս երկու վեպերն էլ հարյուրամյակներ շարունակ նշանավոր մնացին և մեծ ազդեցություն ունեցան ֆրանսիական, իտալական, իսպանական և նույնիսկ հունական ռոմանտիկ վեպերի վրա[1]: Ռուստիչելոն հավանաբար գերեվարվել է ջենովացիների կողմից 1284 թվականի Մելորիայի ճակատամարտի ժամանակ՝ Ջենովայի հանրապետության և Պիզայի հանրապետության ռազմական բախման ժամանակ պիզացիներին աջակցելու համար: Մարկո Պոլոն ևս գերեվարվել էր նմանատիպ հանգամանքներում՝ Ջենովայի հանրապետության և Վենետիկի հանրապետության մղած պատերազմի ընթացքում՝ Կուրցոլայի ճակատամարտում[3], 1298 թվականին: Բանտում Մարկո Պոլոն և Ռուստիչելո դա Պիզան միևնույն բանտախցում են հայտնվում, մտերմանում են և Մարկո Պոլոն պատմում է բանտախցի ընկերոջն իր ճանապարհորդությունների մասին, որն էլ վերջինս գրի է առնում: Արդյունքում ծնվում է «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները» գիրքը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Hoffman, "Rusticiano da Pisa", p. 392.
  2. Lacy, "Palamedes", p. 352.
  3. The Travels of Marco Polo, p. 16.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hoffman Donald L. (1991)։ «Rusticiano da Pisa»։ in Lacy Norris J.։ The New Arthurian Encyclopedia։ New York: Garland։ էջ 392։ ISBN 0-8240-4377-4 
  • Lacy Norris J. (1991)։ «Palamedes»։ in Lacy Norris J.։ The New Arthurian Encyclopedia։ New York: Garland։ էջ 352։ ISBN 0-8240-4377-4 
  • Polo, Marco; Latham, Ronald (translator) (1958). The Travels of Marco Polo. New York: Penguin Books. 0-14-044057-7
  • Cigni, Fabrizio. (1994). Il romanzo arturiano di Rustichello da Pisa, Edizione critica, traduzione e note, Pisa: Pacini, 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]