Կլոր սեղան
![]() | |
տեսակ | mythological object? և սեղան |
գտնվում է | Կամելոտ |
Round Table Վիքիպահեստում |
Կլոր սեղան, Արթուր արքայի մասին լեգենդի հայտնի սեղան, որի շուրջ նա և իր ասպետները հավաքվում էին: Այդ սեղանը գլխավոր չուներ, բոլորն այնտեղ հավասար կարգավիճակում էին: Սեղանի մասին առաջին անգամ հիշատակել է Վասը 1155 թվականին, որը հիմնվել է Արթուրի հեքիաթային շքախմբի նկարագրության վրա: Ժամանակի ընթացքում Կլոր սեղանի խորհրդանիշը փոխվել է: 12-րդ դարի վերջերին այն ներկայացվել է որպես ասպետական միաբանություն, որը կապվում է Արթուրի անվան հետ՝ Կլոր սեղանի ասպետներ:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Կլոր սեղանը չի հիշատակվել ավելի վաղ շրջանում, բայց Արթուրի մասին պատմությունները, նրա հրաշալի շրջապատը մեծ նշանակություն է ունեցել հնագույն պատերազմներում: Ջեֆրի Մոնմութը «Բրիտանիայի արքաների պատմության» մեջ (բաղկ. 1136) պատմում է, որ խաղաղության հաստատումից հետո Մեծ Բրիտանիայում Արթուրը «ընդարձակում է իր շրջապատը` հրավիրելով շատ հարգարժան մարդկանց հեռավոր թագավորություններից, որ միանան իրեն»[1]: Ասպետության կոչում ունենալը շատ կարևոր էր ուշ միջնադարյան ռոմանտիզմի մեջ, քանի որ Ջեֆրին պատմում է, որ Արթուրը հիմնադրեց «իր տնտեսության մեջ այնպիսի քաղաքավարի կառավարում, որը ոգեշնչեց մարդկանց պատճենելու նրան»[1]:
Արթուրի կառավարումը լավ հայտնի է Ուելսի պատմիչներից: Ռոմանտիզմի մեջ Քուլվչը և Օլվենը անդրադարձել են Արթուրին, Քուլվչը տալիս է 225 անձի անուն, ովքեր միացել են Արթուրին[2]: Արթուրի շրջապատն իր ունեցած փառքով այնքան է աչքի ընկել Ուելսի ավանդույթներում, որ հետագայում դարձել է Ուելսյան երրորդության նախատիպ՝ կապված Արթուրին շրջապատող անհատների հետ: Երրորդության մեջ տիտղոսները սկսել են փոխարինել հին բրիտանական ձևին[3]: Չնայած ասպետականության օրենքը հետագայում վճռական նշանակություն ունեցավ Կլոր սեղանին առնչվող տարբեր վեպերում, սակայն այն ուելսյան աղբյուրներում հիմնականում բացակայում է, որոշ գլուխներում Քուլվչը և Օլվենը որոշակի ծանոթություն են տալիս դրա մասին: Օրինակ, Արթուրը իր շրջապատին ներկայացնում է արքայական էթիկայի կանոնները, ասելով՝ «մենք ազնիվ ենք այնքան, որքան ձգտում ենք. մեր առատաձեռնության չափը որոշում են մեր ազնվությունը, համբավն ու պատիվը[4]:
Չնայած վաղ ուելսյան տեքստերում Կլոր սեղանի մասին չի խոսվում, այնուամենայնիվ Արթուրի անունը կապվում է տան կահույքի տարբեր պարագաների հետ: Դրանցից ամենահինը Սուրբ Կարանոգի առեղծվածային լողացող եկեղեցու բեմն է՝ 12-րդ դարի սրբի Վիտան: Պատմության մեջ Արթուրը գտնում է այդ եկեղեցու բեմը և փորձում է անհաջող կերպով գործածել այն որպես սեղան, նա վերադարձնում է այն Կարանոգին՝ ազատագրելով երկիրը անհանգստացնող վիշապից[5]: Արթուրի կերպարի՝ տան հետ կապված տարրերը տեղական բանահյուսության մեջ հանդես են գալիս 12-րդ դարից վաղ, տարբեր կոչմնորոշիչներ ստացել են հետևյալ անվանումները՝ «Արթուրի նստավայր», «Արթուրի ջեռոց», և «Արթուրի ննջարան-բնակարան»[6]:
Փենրիթի մոտ գտնվող Իամոնթ Բրիջի հենջը (շրջանաձև հողապատնեշ) հայտնի է որպես «Արթուր արքայի կլոր սեղան»[7]: Դեռևս պահպանված Քարլեոնի հռոմեական ամֆիթատրոնը նույնացվել է Կլոր սեղանի հետ[8] և առաջարկվել է որպես լեգենդի հնարավոր խմբագրում[9]: Հռոմեական հնէաբանների գտածոները Չեստերի ավերակներում որոշ գրողների ենթադրել են տալիս, որ Չեսթերի հռոմեկան ամֆիթատրոնը Կլոր սեղանի իրական նախատիպն է[10]: Սակայն Անգլիական ժառանգության հանձնաժողովը, Հիսթորի թհեռուստաընկերության խորհրդատվությամբ, վավերագրական ֆիլմի, որտեղ քննարկվում էր հայցը, որոշեց, որ դրանք պատմության համար հիմք չեն[11]:
Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոր սեղանի մասին առաջին անգամ հիշատակել է Վասը «Վեպ Բրուտի մասին» (Ջեֆրիի Պատմության նորմանդական լեզվով ադապտացիան), որը ավարտել է 1155 թվականին: Վասն ասում է, որ Արթուրը, ստեղծելով Կլոր սեղանը, կանխել է իր բարոնների միջև վեճերը, նրանցից ոչ մեկը ավելի ցածր տեղ չէր նստում, քան մյուսը[12]: Լայամոնը պատմությանը նոր տարրեր հաղորդեց, երբ Վասի «Վեպ Բրուտի մասին» գործը հարմարեցնում էր միջին անգլերենին (13-րդ դարի սկիզբ), նա պատմում է, որ Արթուրի վասալների միջև եղած վեճերը բռնության պատճառ դարձան Իոլյան տոնախմբության ժամանակ: Ի պատասխան՝ Կոռնուոլի ատաղձագործները հսկայական կառույց սարքեցին, բայց հեշտ տեղափոխելի Կլոր սեղանը կանխեց սպասվելիք վեճը[12]: Ըստ Վասի՝ դա Կլոր սեղանի նախատիպը չէր, և՛ նա, և՛ Լայամոնը Կլոր սեղանի ստեղծումը վերագրում են բրետոնացիներին: Որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում այդ պնդումը, բայց մի մասն էլ դա հնարավոր է համարում[12]: Կլոր սեղանի նկարագրության և Կելտյան պատմությունների միջև որոշակի նմանություններ կան, որտեղ զինվորները նստում են արքայի կամ հրամանատարի շուրջը: Լայամոնի պատմության մեջ որոշ դեպքերում խախտվում է նստելու կարգը[12]: Հնարավոր է, որ Վասը, հակառակ իր ցանկության, Արթուրի Կլոր սեղանի մասին խոսելիս չի հիշատակում որևէ բրետոնյան աղբյուր, բայց ավելի վաղ միջնադարյան Կառլոս Մեծի կենսագրականներում, հատկապես Էյնհարդի «Կառլոս Մեծի կյանքը» և Նոթքեր Սթամերի «Կառլ Մեծի գործերը» աշխատություններում արքան ասում է, որ ունի Հռոմի քարտեզով Կլոր սեղան [13]:
Կլոր սեղանը նորովի է ներկայանում 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի սկզբի ռոմանտիզմի մեջ, որտեղ այն ձեռք է բերել Արթուրի հովանու ներքո հռչակ ստացած ասպետականության խորհրդանիշ: Ռոբեր դե Բորոնի 1190-ականներին գրված «Մերլին» ասպետական պոեմում հրաշագործ Մերլինը «Խորհրդավոր ընթրիքի» սեղանի և Հովսեփ Արիմաթացու Սուրբ Գրաալի սեղանի նմանությամբ ստեղծում է Կլոր սեղանը: Այդ սեղանը, որ ստեղծվել էր Արթուրի հոր՝ ՈՒտեր Պենգրագոնի համար, ուներ 12 նստատեղ և մեկ դատարկ տեղ դավաճան Հուդայի համար: Այդ տեղը դատարկ պետք է մնար այն ասպետի համար, որը կհասներ սուրբ Գրաալին: Ռոբերտի ստեղծագործության շարունակության մեջ Դիդոտ Պերցեֆալը, հանդես գալով որպես ասպետ Պերցեֆալ՝ նստում է այդ տեղում և i հասնում է Սուրբ Գրաալին[12]:
13-րդ դարի արձակի ցիկլեր՝ Լանսելոտ-Գրայլի և Պոստ Վուլգատի ցիկլի հետագա հարմարեցման մեջ խոսվում է Կլոր սեղանի ասպետական ատրիբուտների մասին: Հիասքանչ ասպետ Գալահադը, Պերցեֆելից առաջ այդ դատարկ տեղում ենթադրյալ նստողն է, այդ նստատեղը հետագայում կոչվում է «Մահացու նստատեղ», դրանով սկսվում են Սուրբ Գրաալի որոնումները, և ավարտվում է Արթուրյան դարաշրջանը[12]: Այս ստեղծագործությունների համաձայն՝ Կլոր Արթուրի հոր մահից հետո սեղանը պահպանվում է Քամելիարդի Լեոդեգրանս արքայի մոտ: Արթուրը ժառանգում է Կլոր սեղանը, երբ ամուսնանում է Լեոդեգրանսի դստեր՝ Գվիներվայի հետ: Այլ տարբերակներում Կլոր սեղանը տարբեր ձևերով է հանդես գալիս: Օրինակ, արթուրյան իտալական գործերում հաճախ տարբերակվում են Ուտերի «հին սեղանը» և Արթուրի «նոր սեղանը»[14]:
Կլոր սեղանի մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում տոնախմբությունն անվանվում էր Կլոր սեղան, Եվրոպայում Արթուրի դատի իմիտացիա էր արվում: Այդ միջոցառումը հետագայում վեր ածվեց ճաշկերույթի, պարերի տոնախմբության, և որոշ դեպքերում ներկա ասպետները ստանձնում էին Արթուրի շրջապարի դերը[15]: Այդպիսի ամենից վաղ հայտնի տոնախմբությունը տեղի է ունեցել Կիպրոսում 1223 թվականին՝ (ասպետականություն): Կլոր սեղանը Եվրոպայի զանազան երկրներում հայտնի էր տարբեր տարբերակներով: Ռենե Անժուն 1446 թվականին Արթուրյան ամրոցում կանգնեցրել է Կլոր սեղան[15]: 1566 թվականի դեկտեմբերի 19-ին Մարի Ստյուարտը տոնախմբությունն անցկացրեց Ստերլինգ ամրոցում 30 հյուրերով՝ ընդօրինակելով Արթուրի սեղանը Ջեյմս 6-րդի մկրտության տոնակատարության ժամանակ[16][17]:
Վինչեսթրի կլոր սեղան[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վինչեսթրի կլոր սեղան» անվանումով հայտնի արվեստի գործ է, ընդարձակ սեղանի խաղ՝ կախված Վինչեսթրյան ամրոցում, կրում է Արթուրի զինակիցների անունները: Հնարավոր է, որ ստեղծված լինի Կլոր սեղանի մրցաշարի համար[18]: Այժմյան Կլոր սեղանի պատկերը ավելի ուշ շրջանի է, ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից 1522 թվականին Սուրբ Հռոմի կայսր Կառլոս V-ի պետական այցի առիթով: Հենրին պատկերվել է Արթուրի տեղում, Թուդորյան վարդի շուրջը նստած: Սեղանը ինքնին շատ ավելի հին է, դենդրոխրոնոլոգիան 1250–1280-ական թվականներին է վերագրում այն, Էդուարդ I-ի տիրապետության շրջանին[19]: Էդուարդը Արթուրի ջատագովներից էր, անց է կացրել 5 Կլոր սեղանի տոնակատարություն, որից մեկի հյուրերին 1299 թվականին ընդունել է ինքը ,որը կարող էր Կլոր սեղան ստեղծելու հիմք դառնալ[18]: Մարտին Բիդլը Էդուարդի ֆինանսական հաշիվը քննելիս որոշեց փոխարինել այն մրցաշարով՝ 1290 թվականի ապրիլի 20-ին Կլոր սեղանը կախելով Վինչեսթր ամրոցի մոտ[20]:
Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Geoffrey, p. 222.
- ↑ Padel, p. 17.
- ↑ Bromwich, p. lxvii.
- ↑ Padel, p. 21.
- ↑ Padel, p. 42.
- ↑ Padel, p. 102.
- ↑ Thomas, pp. 428–429.
- ↑ Ottaway Patrick, Michael Cyprien (1987)։ A traveller's guide to Roman Britain։ Historical Times։ էջ 35։ ISBN 978-0-918678-19-5
- ↑ Castleden Rodney (1999)։ King Arthur: The Truth Behind the Legend։ Routledge։ էջ 148։ ISBN 978-0-415-19575-1
- ↑ Evans, Martin (July 11, 2010). "Historians locate King Arthur's Round Table". www.telegraph.co.uk. Retrieved July 15, 2010.
- ↑ Pitts Mike (November 2010)։ «Britain in Archaeology»։ British Archaeology (York, England: Council for British Archaeology) (115): 8։ ISSN 1357-4442։ «The claims...have no basis whatever in the archaeological evidence»
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Kibler, William W. (1991). "Round Table." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopaedia, p. 391. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ Walters, Lori J., "Re-examining Wace's Round Table", in: Keith Busby, Christopher Kleinhenz (eds.), Courtly arts and the art of courtliness, DS Brewer, 2006, p. 721-744.
- ↑ Hoffman, Donald L. (1991). "Tavola Ritonda." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, p. 444. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ 15,0 15,1 Lacy, Norris J. (1991). "Round Tables." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, p. 391. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ Stevenson, Joseph, ed., The History of Mary Stewart by Claude Nau, (1883), pp.cxlviii-cl, from [British Library] Sloane Mss. 3199 fol.264 and Ashmole. Mss. 840 fol.99
- ↑ Warnicke Retha M.։ Mary Queen of Scots։ Abingdon, England: Routledge։ էջ 133։ ISBN 978-0-415-29182-8
- ↑ 18,0 18,1 Ashe, Geoffrey (1991). "Winchester." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, pp. 518–519. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ Biddle Martin (2000)։ King Arthur's Round Table: an archaeological investigation։ Woodbridge, England: Boydell and Brewer։ էջ 182։ ISBN 0-85115-626-6.
- ↑ Biddle (2000: 361–392)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bromwich, Rachel (2006). Trioedd Ynys Prydein: The Triads of the Island of Britain. University Of Wales Press. 0-7083-1386-8.
- Geoffrey of Monmouth; Thorpe, Lewis (1988). The History of the Kings of Britain. New York: Penguin. 0-14-044170-0.
- Lacy, Norris J. (ed.) (1991). The New Arthurian Encyclopedia. New York: Garland. 0-8240-4377-4.
- Loomis, Roger S. (1959). "Arthurian Influence on Sport and Spectacle". Arthurian Literature in the Middle Ages. Oxford.
- Padel, O. J. (2000). Arthur in Medieval Welsh Literature. University of Wales Press. 0-7083-1689-1.
- Rouse, Robert; and Cory Rushton (2005). The Medieval Quest for Arthur. Tempus, Stroud. 0-7524-3343-1.
- Thomas Charles (1953)։ «Folklore from a Northern Henge Monument»։ Folklore 64 (3): 427–429։ JSTOR 1256826։ doi:10.1080/0015587x.1953.9717383
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կլոր սեղան Վիքիպահեստում |
---|
- Timeless Myths - Knights of the Round Table
- The 14th Century Round Table in Winchester, Hampshire, UK Archived 2010-04-03 at the Wayback Machine.
|