Էննի Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Միլլեր
անգլ.՝ Annie Miller
Դիմանկար
Ծնվել է1835
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1925
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբնորդ
 Annie Miller Վիքիպահեստում

Էննի Միլլեր (անգլ.՝ Annie Miller, 1835, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1925), անգլիացի բնորդուհի, որը կեցվածք է ընդունել Պրեռաֆայելիտների եղբայրության անդամներ Ուիլյամ Հոլման Հանտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ջոն Էվերեթ Միլլեի համար։ Նրա հարաբերությունները Հոլման Հանտի հետ բազմիցս դարձել են գրական գործերի և ֆիլմերի ոգեշնչման աղբյուր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Միլլերը ծնվել է 1835 թվականին Չելսիում, Լոնդոն։ Նրա հայրը՝ Հենրին, ծառայել է դրագունական 14-րդ գնդում և վիրավորվել է Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ Մայրը մաքրուհի էր։ Երբ նա 37 տարեկանում մահացել է, հայրը չի կարողացել միայնակ հոգ տանել երկու փոքր երեխաների՝ Էննիի և ավագ դուստր Հարիեթի համար, և Միլլերները ստիպված էին բնակության տեղափոխվել հարազատների մոտ։ Ընտանիքն ապրել է շատ աղքատ, Էննին սկսել է աշխատել տասը տարեկանից[1]։

Հանտի հետ հանդիպման ժամանակ Միլլերը տասնհինգ տարեկան էր, բարում խմիչքներ էր վաճառում։

Պրեռաֆայելիտների մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Միլլեր, Միլլեի դիմանկար

Միլլերը կեցվածք է ընդունել Հանտի մի շարք նկարների համար։ Դրանցից ամենահայտնին հավանաբար «Արթնացած ամոթխածությունն» է, որն այժմ գտնվում է Թեյթի պատկերասրահում, Լոնդոն, թեպետ հետագայում նկարիչը այդ կտավում վերանկարել է նրա դեմքը։ Հանտը որոշել է ամուսնանալ Էննիի հետ, 1854 թվականին Պաղեստինում ճանապարհորդելուց առաջ նկարիչը պատվիրել է զբաղվել իր կրթությամբ, մինչև ինքը կվերադառնա։ Հանտը նաև թողել է նկարիչների ցուցակ, ներառյալ Միլլեի անունը, որոնց համար աղջիկը կարող էր կեցվածք ընդունել։ Սակայն նրա բացակայությամբ Էննին նկարչի ցանկությանը հակառակ կեցվածք է ընդունել Ջորջ Փրայս Վոյսի և Ռոսսետտիի համար։ Նա հայտնվել է Ռոսսետտիի «Հեղինե Տրոյացի» և «Կինը դեղինով» նկարներում։

Հանտից բաժանում և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանտը ճանապարհորդությունից վերադարձել է 1856 թվականին։ Էննիի կապը Ռոսսետտիի հետ վեճի առիթ է դարձել նրա ու Հանտի միջև[2]։ Ռոսսետտիի կինը՝ Էլիզաբեթ Սիդալը ևս խանդել է։ Ըստ լուրերի՝ մի անգամ նա Թեմզան է լցրել ամուսնու այն նկարները, որտեղ Միլլերն էր։ Չնայած նրան, որ Հանտը առաջարկություն էր արել, Էննին սիրավեպ ուներ Թոմաս Ջոնսի հետ, որը Ranelagh յոթերորդ վիկոնտ էր։ Այդ իսկ պատճառով Հանտը 1859 թվականին վերջնականապես խզել է նշանդրեքը։

Բաժանվելուց հետո Էննին դիմել է Ջոնսի օգնությանը, որն առաջարկել է Հանտին դատի տալ՝ ամուսնանալու խոստումը դրժելու համար (ինչը հնարավոր էր այդ ժամանակների իրավագիտական կանոններով), սակայն շուտով ծանոթացել է վիկոնտի զարմիկ կապիտան Թոմաս Թոմսոնի հետ, որը սիրահարվել է նրան։ Նրանք ամուսնացել են 1863 թվականին[3]։ Թոմսոնն առաջարկել է սպառնալ, որ իրենց թերթին կտան Էննիին ուղղված Հանտի նամակները։ Հանտի ընկերները ենթադրում են, որ նա փրկագնել է նամակները։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականի հոկտեմբերի 11-ին Էննին դուստր է ունեցել՝ Էննի Հելենին, իսկ 1867 թվականին՝ որդի՝ Թոմաս Ջեյմսը[4]։ Համաձայն արխիվային տվյալների՝ ամուսիններն այլ երեխաներ չեն ունեցել, սակայն տարիներ անց Ռիչմոնդ Հիլլում հանդիպումից հետո Հանտը Էննիին նկարագրել է որպես «ընտանիքի փարթամակուրծք մայր՝ երեխաների լիակազմով»[2]։ Ստույգ չէ՝ արդյոք դա Հանտի չափազանցրածն է, թե այդ օրը Էննիին ուղեկցել են ծանոթների կամ հարազատների երեխաներ, կամ էլ թե նա իրոք ունեցել է այլ երեխաներ ևս, սակայն ինչ-ինչ պատճառներով որևէ տեղեկություն հայտնի չէ։ Թոմաս Թոմսոնը մահացել է 87 տարեկանում՝ 1916 թվականին։ Էննի Միլլերը նրա մահից հետո ապրել է ևս ինը տարի, մահացել է 90 տարեկանում՝ 1925 թվականին[1]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Ռասելի «Դանթեի դժոխք» (անգլ.՝ Dante's Inferno, 1967) ֆիլմում Էննի Միլլերի դերը խաղացել է Քերոլայն Կունը, BBC-ի «Սիրո դպրոց» (անգլ.՝ The Love School, 1975) մինի սերիալում՝ Շեյլա Ուայթը։ «Հուսահատ ռոմանտիկներ» (անգլ.՝ Desperate Romantics, 2009) բրիտանական սերիալում նրա դերը խաղացել է Ջենի Ժակը. այդ սերիալում Միլլերը ներկայացված է որպես անբարոյական կին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 B M J Major. «Annie». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  2. 2,0 2,1 GH Fleming, That Ne’er Shall Meet Again: Rossetti, Millais, Hunt, 1971, Michael Joseph, pp132-4.
  3. Verified with Register of Births, Marriages and Deaths, Sept qtr 1863, Pancras District
  4. «Notes on No18 Kensington Gore, Holman Hunt's house». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]