Հորաս Ուոլփոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորաս Ուոլփոլ
Horace Walpole
Ծնվել էսեպտեմբերի 24, 1717(1717-09-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էմարտի 2, 1797(1797-03-02)[1][3][5][…] (79 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանՆորֆոլկ
Գրական անունOnuphrio Muralto[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, ինքնակենսագիր, քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ[7] և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Ժանրերգոթական գրականություն
Ուշագրավ աշխատանքներThe Castle of Otranto?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԿուսակցությունՎիգեր
Պարգևներ
Изображение автографа
 Horace Walpole Վիքիպահեստում

Հորաս Ուոլփոլ, Օրֆորդի 4-րդ կոմս (անգլ.՝ Horace Walpole, 4th Earl of Orford, սեպտեմբերի 24, 1717(1717-09-24)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մարտի 2, 1797(1797-03-02)[1][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի գրող, գրականության մեջ գոթական վեպի ժանրի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորաս Ուոլփոլը ծնվել է 1717 թվականի սեպտեմբերի 24-ին Լոնդոնում։ Նա ժամանակի անգլիական նշանավոր քաղաքական գործիչ, Վիգերի կուսակցության առաջնորդ և 1721-1742 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Ուոլփոլի կրտսեր որդին էր։ Հորաս Ուոլփոլն իր նախնական կրթությունը ստացել է Էտոն քոլեջում, ապա ուսանել՝ Քեմբրիջի համալսարանում[8], որն ավարտելուց հետո՝ 1739 թվականին, իր մտերիմ ընկեր Թոմաս Գրեյի հետ ձեռնարկել է ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա, Շվեյցարիա և Իտալիա։ Վերադառնալով ճանապարհորդությունից՝ հոր օգնությամբ դառնում է Համայնքների պալատի անդամ, որտեղ 1741-1768 թվականներին ներկայացնում Վիգերի կուսակցությունը։

Հորաս Ուոլփոլը վարում էր հիմնականում առանձնացած կյանք. նա երբեք չի ամուսնացել։ Վախճանվել է 1797 թվականի մարտի 2-ին Լոնդոնում։

Սթրոբերրի Հիլլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրոբերրի Հիլլ ամրոցը՝ հայտնի Օտրանտո դղյակի նախատիպը

1747 թվականին Հորաս Ուոլփոլը ձեռք է բերում Լոնդոնի Թուիքենհեմ (Twickenham) արվարձանում՝ Թեմզա գետի ափին գտնվող մի ամրոց, որը կրում էր Սթրոբերրի Հիլլ (Strawberry Hill) անվանումը։ Ուոլփոլը ձեռնարկում է այս ամրոցի վերակառուցումը՝ նեոգոթիկայի ոճով, որը որոշ դադարներով տևում է մինչև 1776 թվականը։ Այս ամրոցն իր արտացոլումն է գտել հեղինակի նշանավոր «Օտրանտո դղյակը» վեպում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1762 - «Որոշ անեկդոտներ Անգլիայի գեղանկարչության վերաբերյալ» (Some Anecdotes of Painting in England)
  • 1764 - «Օտրանտո դղյակը» (The Castle of Otranto)
  • 1768 - «Խորհրդավոր մայրը» (The Mysterious Mother)
  • 1768 - «Պատմական կասկած Ռիչարդ III-ի կյանքի և թագավորության վերաբերյալ» (Historic Doubts on the Life and Reign of Richard III)
  • 1780 - «Արդի այգեգործության վերաբերյալ» (On Modern Gardening)
  • 1784 - «Պրն. Հորաս Ուոլփոլի առանձնատան նկարագրությունը» (A Description of the Villa of Mr. Horace Walpole)
  • 1785 - «Հիերոգլիֆային ասքեր» (Hieroglyphic Tales)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Haggerty, George. "Queering Horace Walpole". SEL 1500–1900 46.3 (2006)։ 543–562
  • Hiller, Bevis. The Spectator, 14 September 1996
  • Ketton-Cremer, R.W. Horace Walpole: A Biography London:Methuen, 1964
  • Paul Langford, ‘Walpole, Horatio, fourth earl of Orford (1717–1797)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2011, accessed 8 Aug 2011.
  • Legouis, Emile. A History of English Literature. Trans. Louis Cazamian. New York: The Macmillan Company, 1957.
  • Mowl, Timothy. Horace Walpole: The Great Outsider. London: Murray, 1996. ISBN 0-7195-5619-8
  • Norton, Rictor (Ed.), "A Sapphick Epistle, 1778". Homosexuality in Eighteenth-Century England: A Sourcebook. 1 December 1999, updated 23 February 2003, Retrieved on 2007-08-16
  • Watt, James. "Gothic" in The Cambridge Companion to English Literature 1740–1830 ed. Thomas Keymer and Jon Mee, 119–138. Cambridge: Cambridge University Press, 2004.
  • Verberckmoes, Johan (2007). Geschiedenis van de Britse eilanden. Leuven: Uitgeverij Acco Leuven. ISBN 978-90-334-6549-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Horace Walpole (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Уолпол Хорас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. The History of Parliament
  8. "Walpole, Horace (WLPL734HH)" A Cambridge Alumni Database. University of Cambridge.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորաս Ուոլփոլ» հոդվածին։