Թոմաս Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Գրեյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1716(1716-12-26)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 30, 1771(1771-07-30)[1][2][4][…] (54 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]
ԳերեզմանԲաքինհեմշիր
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓիթերհաուս և Իթըն քոլեջ
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ և գրող
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Commons-logo.svg Thomas Gray Վիքիպահեստում


Թոմաս Գրեյ (անգլ.՝ Thomas Gray, դեկտեմբերի 26, 1716(1716-12-26)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 30, 1771(1771-07-30)[1][2][4][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), 18-րդ դարի անգլիացի պոետ-սենտիմենտալիստ, ռոմանտիզմի նախակարապետ, գրականության պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Գրեյը ծնվել է 1716 թվականի դեկտեմբերի 26-ին Կորնխիլում, Լոնդոնի արվարձանում բորսային միջնորդի և դերձակուհու ընտանիքում[6]։ Նա ապրել է իր մոր հետ այն բանից հետո, երբ մայրը բաժանվել է հոգեկան հիվանդ հորից[7]։ Նա սովորել է Իթընի քոլեջում։

1734 թվականին Գրեյը տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։

Թոմաս Գրեյը գրել է նաև կլասիցիզմի ոճի ստեղծագործություններ, սակայն դրանք այսօր քիչ են հայտնի ի տարբերություն նրա սենտիմենտալ բանաստեղծությունների։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Եղերերգություն գյուղական գերեզմանոցում»-ն է (1750), որը համարվում է գերեզմանոցային պոեզիայի ամենահայտնի տեքստերից մեկը։ Մեկ այլ հայտնի ստեղծագործություն է «Բարդ» („The Bard“) Ներբողը։ Հայտնի է նաև իր կելտական և սկանդինավյան պոեզիային դիմելով («Չարաբաստիկ քույրերը», «Օդինի վայրէջքը») և «Անգլիական պոեզիայի պատմությունը» պատմա-գրական աշխատանքով [8]։

Թոմաս Գրեյը մահացել է 1771 թվականի հուլիսի 30-ին Քեմբրիջում։

1971 թվականին ծննդյան 255-ամյակին և 200-րդ տարելիցին Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը թողարկել է նամականիշ 5 պենս արժեքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]