Ջորջ Թոբայաս Սմոլեթ
Ջորջ Թոբայաս Սմոլեթ
անգլ.՝ Tobias Smollett |
|
---|---|
![]() |
|
Ծննդյան անուն | անգլ.՝ Tobias George Smollett |
Ծնվել է | մարտ 1721[1] |
Ծննդավայր | Կարդրոս, Argyll and Bute, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1771[3][4][5][6] (50 տարեկանում) |
Վախճանի վայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, վիպասան, լրագրող, վիրաբույժ և թարգմանիչ |
Լեզու | անգլերեն[7] և իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() Իսպանիա |
Կրթություն | Գլազգոյի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Tobias Smollett Վիքիպահեստում |
Ջորջ Թոբայաս Սմոլեթ (Smollett) (մարտ 1721[1], Կարդրոս, Argyll and Bute, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - սեպտեմբերի 17, 1771[3][4][5][6], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), անգլիացի գրող։
1740 - 1744 թվականներին որպես վիրաբույժ մասնակցել է Վեստ Ինդիայի զինվորական արշավախմբին։ «Ռոդրիք Ռանդոմի արկածները» (1748 թվական, սխալմամբ վերագրված Հ․ Ֆիլդինգին) վեպում նկարագրել է բրիտանական նավատորմում տիրող դաժան բարքերը, «Փերիգրին Փիքլի արկածները» (1751 թվական) գործում դատապարտել Անգլիայում ծաղկող խաբեբայությունը։ Լուսավորական գիտակցության ճգնաժամը արտահայտված է «Կոմս Ֆերդինանդ Ֆաթմի արկածները» (1753 թվական) և «Պարոն Լանսելոթ Դրիվզի արկածները» (1762 թվական) վեպերում։ Սմոլեթի վերջին վեպը՝ «Տամֆրի Քլինքերի ճանապարհորդությունը» (1771 թվական), աչքի է ընկնում կոմիկական միջոցների հարստությամբ, դեմոկրատական պաթոսով, կերպարների հոգեբանական պատկերման վարպետությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22. — ISBN 978-1-59339-292-5
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118615076 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 SNAC
- ↑ 6,0 6,1 6,2 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ http://data.bnf.fr/ark:/12148/cb11925049t
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 468)։ ![]() |
|