Դյորդ Լիգետի
Դյորդ Լիգետի | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Ligeti György |
Ի ծնե անուն | հունգ.՝ Ligeti György Sándor |
Ծնվել է | մայիսի 28, 1923[1][2][3][…] Târnăveni, Մուրեշ, Ռումինիա[4] |
Երկիր | Հունգարիա և Ավստրիա |
Մահացել է | հունիսի 12, 2006[1][3][4][…] (83 տարեկան) Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, երաժիշտ, լիբրետիստ և նկարազարդող |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Hochschule für Musik und Theater Hamburg? |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1951) |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Vera Ligeti? |
Պարգևներ | |
Կայք | gyoergy-ligeti.de |
György Ligeti Վիքիպահեստում |
Դյորդ Շանդոր Լիգետի (հունգ.՝ Ligeti György Sándor, մայիսի 28, 1923[1][2][3][…], Târnăveni, Մուրեշ, Ռումինիա[4] - հունիսի 12, 2006[1][3][4][…], Վիեննա, Ավստրիա[4]), հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր-ավանգարդիստ, երաժշտական մանկավարժ։ Հանրությանը հայտնի դարձավ Սթենլի Կուբրիկի «2001․ տիեզերքի ոդիսականը» ֆիլմում հնչած իր երաժշտության շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյորդ Լիգետին ծնվել է Դիչեսենտմարտոն քաղաքում (այժմ՝ Տիրնևենի)՝ հրեայի ընտանիքում[11]։ Նրա հոր հորեղբայրը՝ բանկային ծառայող Շանդոոր Լիգետին (և պապիկի եղբայրը՝ նկարիչ Սոմ Աուերը), ջութակի հայտնի ուսուցիչ Լեոպոլդ Աուերն է (կոմպոզիտորի հայրը Աուեր ազգանունը (գերմ.՝ Aue «մարգագետին» բառից) փոխել է Լիգետի (հունգարերեն «մարգագետին»)[12]։ Ապագա կոմպոզիտորի մայրը՝ Իլոնա Լիգետին, բժշկուհի էր։ Դյորդի մայրենի լեզուն հունգարերենն է[13]։ Վաղ տարիքում ծանոթացել է ռումինական և հունգարական ժողովրդական երաժշտությանը, որը հետագայում, Բելա Բարտոկի աշխատանքների հետ միասին, մեծ ազդեցություն է ունեցել իր ստեղծագործությունների վրա։ Երբ Դյորդը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Կլուժ-Նապոկա, որտեղ նա ստացել է երաժշտական տարրական կրթություն։
1941 թվականին կոմպոզիտորը մեկնել է Բուդապեշտ։ Լիգետիի երաժշտական առաջին հրապարակված ստեղծագործությունը բանաստեղծուհի Ռախել Բլուվշտեյնի բանաստեղծության (այն եբրայերենից թարգմանել է Լիգետին) հիման վրա գրված «Կիներետ» երգն էր (1942)[14]։ 1943 թվականին հրեական ծագման պատճառով նրան ձերբակալել են և տարել հարկադիր աշխատանքի։ Միևնույն ժամանակ նրա ամբողջ ընտանիքն ընկել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, որտեղից միայն մայրն է դուրս եկել (փոքր եղբայրն ու հայրը մահացել են Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում)։ 1949 թվականին, Բուխարեստի բանահյուսության ինստիտուտում ձայնագրություններ ուսումնասիրելով՝ Լիգետին վերադարձել է ռումինական բանահյուսությանը, որից ոգեշնչված 1951 թվականին գրել է իր «Ռումինական կոնցերտը» (ռումիներեն՝ Concert românesc)։ Սակայն սոցռեալիցմի շրջանակները խոչընդոտում էին կոմպոզիտորին, և նրա նվագախմբային աշխատանքներից շատերը (օրինակ՝ «Խավար և լույս» (հունգ.՝ Sötét és világos), «Իշտարի ճանապարհորդությունը դժոխքում» (հունգ.՝ Istar pokoljárása օրատորիան) այդպես էլ մնացել են անավարտ։ Երկաթե վարագույրները Լիգետիին զրկել էին արևմտյան կոմպոզիտորների հետ շփվելու հնարավորությունից, և նրա համար պրոգրեսիվ երաժշտության միակ աղբյուրը ռադիոհաղորդումներն էին։
Փախուստ Ավստրիայից
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին Լիգետին կնոջ հետ Ավստրիայից գաղթել է Հունգարիա, որտեղ էլ հիմնականում ապրել է հետագա տարիներին (1968 թվականին ստացել է Ավստրայի քաղաքացիություն)։ 1957 թվականին Քյոլնում ծանոթացել է կոմպոզիտոր-փորձարարներ Կառլհայնց Շտոքհաուզենի և Գոթֆրիդ Քյոնիգի հետ, որոնց հետ աշխատել է ակադեմիական էլեկտրոնային երաժշտության բնագավառում։ Սակայն 3 տարի անց, կորցնելով հետաքրքրությունը էլեկտրոնիկայի նկատմամբ, աշխատանքը շարունակել է «ակուստիկ» գործիքային երաժշտության բնագավառում։
1960-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին Լիգետին արևմտաեվրոպական ավանգարդի շրջանակներում համբավ և ճանաչում է ձեռք բերել այնպիսի ստեղծագործությունների շնորհիվ, ինչպիսիք են «Տեսիլք» (ֆր.՝ Apparitions, 1959) և «Մթնոլորտ» (ֆր.՝ Atmosphères, 1961)։ Այդ ժամանակաշրջանի մյուս ուշագրավ ստեղծագործություններից են՝ «Սիմֆոնիկ պոեմ 100 մետրոնոմի համար» (1962), աբսուրդային «Արկածները» (ֆր.՝ Aventures, 1962) և «Նոր արկածներ» (ֆր.՝ Nouvelles Aventures, 1965)։
1963-1965 թվականներին Լիգետին ստեղծել է 20-րդ դարի շրջադարձային աշխատանքներից մեկը՝ «Ռեքվիեմ»։ 1966 թվականին գրել է երգչախմբային «Lux Aeterna», 1967 թվականին՝ «Հեռացում» (իտալ.՝ Lontano) պիեսը, 1969 թվականին՝ «Ճյուղավորում» (անգլ.՝ Ramifications).
Հատուկ հիշատակման է արժանի Լիգետիի կոնֆլիկտը Սթենլի Կուբրիկի և MGM ընկերության հետ՝ կապված «2001․ տիեզերական ոդիսական» կինոֆիլմում Լիգետիի երաժշտությունն օգտագործելու հետ։ Ֆիլմի թողարկումից հետո՝ 1968 թվականին, պարզվեց, որ Լիգետի ստեղծագործությունը Կուբրիկն օգտագործել է առանց կոմպոզիտորի համաձայնության, ինչը և երկարատև քննարկման առիթ հանդիսացավ։
Հետագա աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1977 թվականներին Լիգետին Միշել Գելդերոդի դրամայի հիման վրա գրում է «Մեծ Մերտվիարխ» (ֆր.՝ Le Grand Macabre օպերան, որը, հետևելով «Արկածներին», զարգացնում է աբսուրդային թատրոնի գաղափարները։ 1980-ական թվականներին կոմպոզիտորն օգտագործում է յուրօրինակ ռիթմիկ համակարգ, նրա պոետիկայի համար բեկումնային էր Ջութակի, վալտոռնի և դաշնամուրի համար գրված տրիոն (1982)։ Առավել հայտնի և մեծարվեստ ստեղծագործություններից են դաշնամուրային էտյուդները․ դրանց առաջին հավաքածուն 1986 թվականին ԱՄՆ-ում արժանացել է Գրավեմայերի մրցանակի։ Լիգետիի վերջին ստեղծագործություններից են «Համբուրգյան կոնցերտ» (գերմ.՝ Hamburgisches Konzert), որը նվիրված է գերմանացի վալտոռնահար Մարիա Լուիզա Նոյնեկերին, որի հետ Լիգետին իր կյանքի վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է։
Դյորդ Լիգետին մահացել է 2006 թվականի հունիսի 12-ին Վիեննայում՝ առողջական երկարատև խնդիրներից հետո։
Կինը հոգեբույժ և հոգեվերլուծաբան Վերա Լիգետին է։ Որդին՝ ավստրիացի, հիմա՝ ամերիկացի կոմպոզիտոր և թմբկահար Լուկաս Լիգետին (անգլ.՝ Lukas Ligeti, ծնվ. 1965), հայտնի է Ջոն Զորնի «Ռադիկալ հրեական մշակույթ» նախագծի հետ ունեցած համագործակցությունով[15]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Մերտվիարխ (1975-77, երկրորդ խմբագրում՝ 1996)
Նվագախմբային երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռումինական կոնցերտ» (ռումիներեն՝ Concert românesc, 1951)
- Apparitions (1958-1959)
- Մթնոլորտ (1961)
- Lontano (1967)
- Ramifications լարային նվագախմբի կամ անհատական 12 լարայինների համար (1968-1969)
- Chamber Concerto, for 13 instrumentalists (1969-70)
- Melodien (1971)
- San Francisco Polyphony (1973-74)
Կոնցերտահին ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (1966)
- Կոնցերտ ֆլեյտայի, հոբոյի եւ նվագախմբի համար (1972)
- Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1985-88)
- Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1992, նվիրված է Սաշկո Գավրիլոֆին)
- Համբուրգյան կոնցերտ վալտոռնի և կամերային նվագախմբի համար (1998-1999, խմբագրում՝2003)
Վոկալ և երչախմբային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Idegen földön, Betlehemi királyok, Bujdosó, Húsvét, Magány, Magos kősziklának, (1946)
- Three Weöres Songs ձայնի և դաշնամուրի համար (1946-1947)
- Arany Songs ձայնի և դաշնամուրի համար (1950)
- Lakodalmas (1950)
- Hortobágy (1951)
- Haj, ifjuság (1952)
- Five Arany Songs ձայնի և դաշնամուրի համար (1952)
- Inaktelki nóták, Pápainé (1953)
- Mátraszentimrei dalok, Éjszaka (Night), Reggel (Morning) (1955)
- Aventures (1962)
- Nouvelles Aventures (1962-1965)
- Requiem սոպրանոյի և մեցցո-սոպրանո սոլոյի, խառը երգչախմբի և նվագախմբի համար (1963-1965)
- Lux Aeterna 16 անհատական ձայների համար (1966)
- Clocks and Clouds կանանց 12 ձայնի համար (1973)
- Nonsense madrigals տղամարդկանց 6 ձայնի համար (1988—1993)
- Síppal, dobbal, nádihegedűvel (With Pipes, Drums, Fiddles) (2000)
Գործիքա-կամերային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոնատ մենակատար թավջութակի համար (1948/1953)
- Andante and Allegro լարային քառյակի համար (1950)
- «Բալլադ և պար» (ռումիներեն՝ Baladă şi joc) 2 ջութակի համար (1950)
- Վեց բագատել 5 փողայինների համար (1953)
- Լարային քառյակ № 1 Métamorphoses nocturnes (1953-54)
- Լարային քառյակ № 2 (1968)
- 10 պիես 5 փողայինների համար (1968)
- Տրիո ջութակի, վալտոռնի և դաշնամուրի համար (1982)
- Hommage à Hilding Rosenberg ջութակի և թավջութակի համար (1982)
- Սոնատ ալտ մենակատարի համար (1991-1994)
Դաշնամուրային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Induló (Марш)4 ձեռքի համար (1942)
- Polifón etüd (Բազմաձայն էտյուդ) 4 ձեռքով (1943)
- Allegro 4 ձեռքով (1943)
- Capriccio № 1 и № 2 (1947)
- Invention (1948)
- Három lakodalmi tánc (Հարսանեկան 3 պար) 4 ձեռքով (1950)
- (I. A kapuban a szeker, II. Hopp ide tisztan, III. Csango forgos)
- Sonatina4 ձեռքով (1950)
- Musica ricercata (1951-1953)
- Trois Bagatelles (1961)
- Three Pieces for Two Pianos (1976)
- (I. Monument, II. Selbstportrait mit Reich und Riley (und Chopin ist auch dabei), III. In zart fliessender Bewegung)
- Études pour piano, Book 1, 6 էտյուդ (1985)
- Études pour piano, Book 2, 8 էտյուդ (1988-94)
- Études pour piano, Book 3, 4 էտյուդ (1995-2001)
Երգեհոնային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ricercare - Omaggio a Girolamo Frescobaldi (1951)
- Volumina (1961-62, revised 1966)
- Two Studies for Organ (Coulée, Harmonies, 1967, 1969)
Ստեղծագործություններ կլավեսինի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Continuum (1968)
- Passacaglia ungherese (1978)
- Hungarian Rock (Chaconne) (1978)
Էլեկտրոնային երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glissandi, electronic music (1957)
- Artikulation, electronic music (1958)
Երաժշտություն մետրոնոմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմֆոնիկ պոեմ 100 մետրոնոմի համար (1962)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://www.kyotoprize.org/en/laureates/by_categories/arts_and_philosophy/
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ https://adt.arcanum.com/hu/view/NepszabadsagBP_1998_11/?pg=95&layout=s
- ↑ Դիչեսենտմարտոնը, պատկանելով Ռումինիային, այդ ժամանակ հրեա բնակչությամբ հունգարական հիմնական քաղաքներներից էր։
- ↑ Интервью с Д. Лигети
- ↑ Стенограмма интервью с Дьёрдем Лигети на сайте BBC Radio 3 (1999)
- ↑ Интервью с Д. Лигети
- ↑ «Интервью с Лукасом Лигети». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дьёрдь Лигети. Личность и творчество: Сб. статей. — М., 1993.
- Лобанова, Марина: Дьердь Лигети и музыкальный авангард. // Музыка. — М., 1976. — С. 43—48.
- Лобанова, Марина: Дьердь Лигети—эстетические взгдяжы и творческая практика 60-70-х годов. // Теория и практика современной буржуазной культуры: проблемы критики. Сборник трудов ГМПИ им. Гнесиных, вып. 94. — М., 1987. — C. 140—172.
- Лобанова, Марина: Логика и композиция «новой музыкальной драмы»: «Приключения» Дьердя Лигети // Московский музыковед, вып. 1. — М., 1990. — C. 152—177.
- Dibelius, Ulrich. György Ligeti. Eine Monographie in Essays. — Mainz: Schott Musik International, 1994. — 299 S. — ISBN 3-7957-0241-0 (ED 8096).
- Englbrecht, Bernd. Die späte Chormusik von György Ligeti. — Frankfurt am Main: Peter Lang, 2001. — 233 S. — ISBN 3-631-37228-0.
- Floros, Constantin. György Ligeti: jenseits von Avantgarde und Postmoderne. — W.: Lafite, 1996. — 246 S.
- Für György Ligeti. Die Referate des Ligeti-Kongresses. — Hamburg 1988. / Hrsg. von P. Petersen. Laaber 1991. — 363 S.
- György Ligeti. Personalstil — Avantgardismus — Popularität, hrsg. von O. Kolleritsch. — W.: Universal Edition, 1987. — 237 S. — ISBN 3-7024-0188-1.
- '«Ich sehe keinen Widerspruch zwischen Tradition und Modernität!» György Ligeti im Gespräch mit Marina Lobanova'. // Das Orchester, 1996. — Jg. 44, Nr. 12. — S. 10—16.
- '«Ich will eine schmutzige Musik, eine irisierende Musik…» György Ligeti im Gespräch mit Marina Lobanova'. // «Neue Zeitschrift für Musik», 2003, Jg. 164, Heft 3, S. 12—17; spanisch in: «Música d’ara» 6/2003, pp. 73–80.
- Le Grand Macabre — zwischen Peking-Oper und jüngstem Gericht. György Ligeti im Gespräch mit Eckhard Roelcke, in: «Österreichische Musikzeitschrift 1997», Jg. 52, Heft 8. — S. 25—31.
- Lobanova, Marina: Technika és stilus problematikája a 60-as-80-as évek zenejeben. Párhuzamok Ligeti György és az íy szovget zene törenkvései kösött. // Magyar Zene 3/1985, 255—270.
- Lobanova, Marina. «György Ligeti. Style. Ideas. Poetics». — B.: Verlag Ernst Kuhn, 2002. — 449 S. — ISBN 3-928864-90-4.
- Nordwall, Ove. György Ligeti — Eine Monographie. — Mainz: Schott, 1971.
- Salmenhaara, Erkki. Das musikalische Material und seine Behandlung in den Werken Apparitions, Atmosphères, Aventures und Requiem von György Ligeti. — Regensburg: Bosse, 1969. — 203 S.
- Steinitz, Richard. György Ligeti. Music of the Imagination. — L.: Faber and Faber, 2003. — 429 p. — ISBN 0-571-17631-3.
- Toop, Richard. György Ligeti. — L.: Phaidon Press, 1999. — ISBN 0-7148-3795-4.
- '«Träumen Sie in Farbe?» György Ligeti im Gespräch mit Eckhard Roelcke'. — W.: Zsolnay, 2003. — 237 S. — ISBN 3-552-05228-3.
- Willmann, Roland. Gebannte Zeit. Studien zum Klavierkonzert György Ligetis. — Salzburg: Mueller-Speiser, Anif, 2006. — 110 S. — ISBN 3-85145-098-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(գերմ.)
- Aventures: Ode to the discrepancy between word and deed(անգլ.)
- Ակնարկ ստեղծագործություններին Composition Today կայքում(անգլ.)
- Glissando 2.0: Դյորդ Լիգետի Արխիվացված 2007-05-04 Wayback Machine
- Ֆ․ Կարաև։ Տեմբրիկա։ «Atmosphéres».
- Դյորդ Շանդոր Լիգետի Արխիվացված 2016-06-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Լիգետի» հոդվածին։ |
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 2006 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Բալցանի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Հունգարացի կոմպոզիտորներ
- Հունգարացի երաժշտական մանկավարժներ
- Ավստրիացի երաժշտական մանկավարժներ
- Հունգարիայի օպերային կոմպոզիտորներ
- Ճապոնիայի կայսերական մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ