Լեոպոլդ Աուեր
Լեոպոլդ Աուեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Leopold Auer և հունգ.՝ Auer Lipót |
Ծնվել է | հունիսի 7, 1845[1][2][3][…] Վեսպրեմ, Հունգարիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 15, 1930[1][2][3] (85 տարեկան) Լոշվից, Դրեզդեն, Սաքսոնիա |
Գերեզման | Ֆերնկլիֆ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
![]() |
Լեոպոլդ Սեմյոնի Աուեր (գերմ.՝ Leopold Auer, հունգ.՝ Auer Lipót, հունիսի 7, 1845[1][2][3][…], Վեսպրեմ, Հունգարիա - հուլիսի 15, 1930[1][2][3], Լոշվից, Դրեզդեն, Սաքսոնիա), հունգարացի ջութակահար, ակադեմիկոս, դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։
Աուերն աշակերտել է Յոզեֆ Յոախիմի մոտ, ով հայտնի ջութակահար, դիրիժոր և վաստակավոր ուսուցիչ էր։
Աուերը հանդիսանում է ռուս ջութակահարների դպրոցի հիմնադիրը։ Նրա աշակերտների թիվը գերազանցել է երեք հարյուրը, որոնց թվում են եղել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Միրոն Պոլյակինը, Յաշա Հայֆեցը, Յեֆրեմ Ցիմբալիստը, Միխայիլ Էլմանը, Յոզեֆ Ախրոնը, Դավիթ Բերտեն, Ցեցիլիա Գանզեն[6][7]։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոպոլդ Աուերը ծնվել է 1845 թվականի հունիսի 8-ին Ավստրո-Հունգարիայի, Վեսպրեմ հնագույն քաղաքում, հրեական ընտանիքում (հետագայում ընդունել է քրիստոնեություն)։ Վաղ տարիքում ի հայտ են եկել նրա երաժշտական ունակությունները[8][9]։
Չորս տարեկանում Աուերն արդեն բավականին լավ հարվածում էր թմբուկի վրա, իսկ տասնչորս տարեկանում՝ իր համերգների շնորհիվ ընտանիքի հոգսերն էր հոգում։
Նախնական երաժշտական կրթություն ստացել և սովորել է ջութակ նվագել կոնցերտմայստեր Դավիթ Ռիդլի-Կոնեի մոտ, Պեշտսկի կոնսերվատորիայում։ Այնուհետև տեղափոխվել է Վիեննայի կոնսերվատորիա, աշակերտել պրոֆեսոր Դոնտեի մոտ, հետո կատարելագործվել Յոզեֆ Յոախիմի մոտ, ով ապրում էր Հաննովերում։ Կոնցերտմայստեր է եղել Դյուսելդորֆում, այնուհետև Համբուրգում։ 1868 թվականին նվագում է Մյուլլեր եղբայրների քառյակում, որպես առաջին ջութակահար, սակայն որոշ ժամանակ անց թողնում է կվարտետն ու մեկնում Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, որտեղ ստացել էր հրավեր՝ աշխատելու պրոֆեսոր Հենրիկ Վենյավսկու փոխարեն։ 1873 թվականին Աուերը կայսերական թատրոններում մենակատար ջութակահար է եղել, իսկ 1874 թվականին արժանացել է մենակատար, Ձերդ մեծություն կոչմանը։ 1880 թվականին դարձել է պալատական երգչախմբի կապելլայի ՝ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։
1881 թվականին տաղանդավոր ջութակահարը մեծ հաջողություններով համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում։
1888-1892 թվականներին Աուերը Կայսերական ռուսական երաժշտական սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է եղել։ Նվագախումը հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ Նրա դասավանդման շնորհիվ և գլխավորությամբ շատերը հայտնի ջութակահարներ են դարձել։
1918 թվականին Աուերը արտագաղթում է ԱՄՆ։
Աուերը մահացել է 1930 թվականի հուլիսի 15-ին, Դրեզդենի մոտ Լոշվից քաղաքում, թոքաբորբից; Թաղված է ԱՄՆ -ի Նյու-Յորք նահանգի Հարթսդեյլ քաղաքում, Ֆերնկլիֆ գերեզմանատանը։
Շատ այլ տաղանդավոր ջութակահարների շարքում նա զբաղեցնում էր ամենապատվավոր տեղը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին կինը (1874-1901)- Նադեժդա Եվգենի Պելիկան/Աուեր (1855—1932): Աուերն առաջին ամուսնությունից չորս դուստր է ունեցել։
Երկրորդ կինը (1875-1961)- Վանդա Շտեյն / Աուեր, դաշնակահար, կոնցերտմայստեր).[10][11][12][13]: Նա ամուսնու հետ մի քանի ձայնագրություններ է արել[14][15]։
Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Լեոպոլդ Աուերի անվան ջութակահարների և կվարտետի միջազգային մրցույթ ։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել Պետերբուրգի կոնսերվատորիայում, 1908 թվականին, երբ նշել են Աուերի քառասուն ամյակը։
Լեոպոլդ Աուերի անվան ջութակահարների և կվարտետի երկրորդ միջազգային մրցույթն անց է կացվել 2014 թվականի հոկտեմբերին, որից հետո մրցույթը դարձել է ամենամյա։
Մրցույթի ժյուրիի կազմում են այնպիսի հանրաճանաչ ջութակահարներ, ինչպիսիք են Իվրի Գիտլիսը, Ալլա Արանովսկայան, Լևոն Համբարձումյանը, Ալեխանդրո Դրագոն, Անդրեյ Դոգադինը, Իլյա Իոֆը, Լեոնիդ Կերբելը, Նինա Նիկիտինան, Թոմաս-Չան-յու Չենը։
Հուշատախտակ
- 2016 թվականին հուշատախտակ տեղադրվեց Սանկտ Պետերբուրգի Անգլիական պողոտա[16], տուն 26/53 հասցեում։ Հուշատախտակի վրա գրված է.
«Այստեղ՝ 1900 թվականից մինչև 1917 թվականն ապրել է ջութակահար, մանկավարժ, ռուս ջութակահարների դպրոցի հիմնադիր Լեոպոլդ Աուերը»։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- My Long Life in Music (Նյու Յորք,1923 թ.)
- Среди музыкантов (1927 թ.)
- Violin playing as I teach it (Նյու Յորք, 1921 թ, 1960 թ.)
- Моя школа игры на скрипке (1929 թ., 1933 թ.)
- Violin masterworks and their interpretation (Նյու Յորք, 1925 թ.)
- Интерпретация произведений скрипичной классики (1965 թ.)
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Концертная тарантелла (Tarantelle de concert), соч. 2
- «Грёзы» № 1 (Reverie), соч. 3
- Романс (Romance), соч. 4
- «Венгерская рапсодия» (Rapsodie hongroise), соч. 5 (опубл. 1882)
- «Грёзы» № 2 (Reverie), без соч. (опубл. 1901)
- Двенадцать характеристических прелюдий (12 Charakteristische Präludien) для скрипки соло, соч. 9 (опубл. 1926)
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hungarian Dance No. 1 in G minor, by Brahms, 1920
- Mélodie in E-flat major, Op. 42, No. 3 (from Souvenir d'un lieu cher), by Pyotr Ilyich Tchaikovsky, 1920
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ https://www.nb.no/items/c7afd029fe17529802f6fb786786c379?page=65&searchText=%22Leopold%20Auer%22
- ↑ «Беседы о музыке»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին։ Վերցված է 2017-11-10
- ↑ М. Акимова «Леопольд Ауэр и его семья в воспоминаниях и письмах»
- ↑ «Марина Акимова «Леопольд Ауэр и его семья в воспоминаниях и письмах» (часть третья)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-15-ին։ Վերցված է 2017-11-10
- ↑ Ауэр Леопольд՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Марина Акимова «Леопольд Ауэр и его семья в воспоминаниях и письмах» (часть III»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-15-ին։ Վերցված է 2017-11-11
- ↑ Gilbert Ross «The Auer Mystique»
- ↑ «Заявка на натурализацию (1923)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-22-ին։ Վերցված է 2017-11-11
- ↑ Finding Aid for the Harry Kaufman Papers, 1900—1961
- ↑ Victor Recordings: Leopold Auer
- ↑ The American Jewish Chronicle (1918)
- ↑ «Search · Change.org»։ www.change.org։ Վերցված է 2016-08-18
|
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ауэр Леопольд»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Ауэр, Леопольд Семенович»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- Հունիսի 7 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Հուլիսի 15 մահեր
- 1930 մահեր
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունգարացի ջութակահարներ
- Թոքաբորբից մահացածներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Հունգարացի կոմպոզիտորներ
- Հունգարացի դիրիժորներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Հունգարացի մանկավարժներ
- Հունգարացի երաժշտական մանկավարժներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Հրեա երաժիշտներ
- Ամերիկացի ջութակահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Հունգարացի երաժիշտներ