Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրոն Բորիսովիչ Պոլյակին (փետրվարի 12 , 1895 (1895-02-12 ) [1] , Չերկասի [2] - մայիսի 21 , 1941 (1941-05-21 ) [2] [1] , Մոսկվա , ԽՍՀՄ [2] ), խորհրդային ջութակահար և մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 )։
1908 -1918 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Լ․ Ս․ Աուերի ջութակի դասարան)։ Համերգներով հանդես է եկել 1909 թվականից (1918 -1926 թվականներին ելույթներ է ունեցել Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ -ում)։ Միրոն Պոլյակինը պետերբուրգյան ջութակի դպրոցի ճանաչված ներկայացուցիչներից է։ Դասավանդել է Լենինգրադի (1928 թվականից ՝ պրոֆեսոր) և Մոսկվայի (1936 թվականից ) կոնսերվատորիաներում։ Նրա մոտ են կատարելագործվել Մ․ Ի․ Ֆիխտենգոլցը, Մ․ Մ․ Կոզոլուպովան և ուրիշներ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Полякин Мирон Борисович // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 363 )։
Բառարաններ և հանրագիտարաններ