1930 թվականին ավարտել էր Փարիզի կոնսերվատորիան։ 1936 թվականին կոմպոզիտորներ Ա․ Ժոլիվեի, Դ․ Լեսյուրի, Ի․ Բոդրիեի հետ ստեղծել է «Երիտասարդ Ֆրանսիա» ստեղծագործական միությունը։ 1942 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Բուլեզը, Կ․ Շտոկհաուզենը, Յա․ Քսենակիսը)։ Մեսսիանի ստեղծագործությունը ներթափանցված է աստվածաբանական միստիկական գաղափարներով։ Լայնորեն կիրառում էր ժամանակակից արտահայտչամիջոցներ՝ բարդ լադային կառուցվածքներ և ռիթմական համակարգեր։ Իր ստեղծագործական որոնումները Մեսսիան հիմնավորում էր տեսականորեն՝ «Իմ երաժշտական լեզվի տեխնիկան» գրքում։ Հոդվածների, դասագրքերի հեղինակ էր։ Ելույթներ էր ունենում որպես դաշնակահար և երգեհոնահար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 468)։