Պատկերների ճանաչման տեսություն
Պատկերների ճանաչման տեսությունը, ինֆորմատիկայի բաժին, որը զբաղվում է առարկաների որակավորմամբ, ճանաչմամբ, երևույթներով, ազդանշաններով, որոնք բնութագրվում են վերջնական հատկություններով և նախանշաններով: Այդպիսի առաջադրանքներ բավականին հաճախ են լուծվում:
Օրինակ փողոցը լուսացույցի ազդանշանով անցնելը: Լուսաֆորի համապատասխան գույնի վառվելը և երթևեկության օրենքներին տիրապետելը մեզ թույլ է տալիս ճիշտ որոշում կայացնել փղոցը անցնելիս: Այսպիսի ճանաչման անհրաժեշտություն է առաջանում այնպիսի ոլորտներում ինչպիսիք են անվտանգության համակարգերը, զինվորական գործը, անալոգային ազդանշանների թվայնացումը և այլն: Պատկերների ճանաչման խնդիրը մեծ նշանակություն է ձեռք բերել ինֆորմացիայի գերծանրաբեռնվածության պայմաններում: Երբ մարդը այլևս գծային-հաջորդական տարբերակով գլուխ չի հանում իրեն ուղղված խնդիրներից, ուղեղը ավտոմատ կերպով ընկալման ձևը փոխում է միաժամանակ ընկալման և տրամաբաության, որին հատուկ է այդպիսի ճանաչումը:
Պատահական չէ, որ այս կերպով տեսակների ճանաչման խնդիրը հայտնվեց միջդիսցիպլինար ուսումնասիրությունների դաշտում, այդ թվում նաև կապված արհեստական բանականության ստեղծման հետ, իսկ պատկերի ճանաչման տեխնիկական սարքերի ստեղծումը գրավում է էլ ավելի մեծ ուշադրություն[1]:
Տեսակների ճանաչման ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություններով[2].
- Ճանաչման ունակությունների ուսումնասիրություն, (որով օժտված են շնչավոր էակները) նրանց բացատրությունը և մոդելավորումը:
- Թեորիայի և սարքավորումների կառուման մեթոդների զարգացում , որոնք նախատեսված են կիրառական նկատառումներով առանձին խնդիրների լուծման համար:
Պատկերի ճանաչման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օպտիկական սիմվոլների ճանաչում:
- Շտրիխ կոդերի ճանաչում:
- Ավտոմեքենայի համարանիշների ճնաչում:
- Արտաքնի ճանաչում:
- Խոսքի ճանաչում:
- Պատկերների ճանաչում:
- Փաստաթղթերի ճանաչում և այլն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Маткасым Н. Н. Распознавание образов с помощью нейронных сетей // Технологии Microsoft в теории и практике программирования : сборник трудов XIII Всероссийской научно-практической конференции студентов, аспирантов и молодых ученых, г.Томск, 22-23 марта 2016 г.. — С. 23-25.
- ↑ Ту Дж., Гонсалес Р. Принципы распознавания образов, М. 1978