Ֆեյեթվիլ
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1762 թ. | |
Մակերես | 387,425611 կմ², 382,563851 կմ² | |
ԲԾՄ | 80±1 մետր | |
Բնակչություն | ▲208 501 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 910 | |
Պաշտոնական կայք | ci.fayetteville.nc.us(անգլ.) | |
| ||
Ֆեյեթվիլ (անգլ.՝ Fayetteville. }/ˈfeɪətˌvɪl/), քաղաք ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Քումբրլենդ շրջանում (այդ շրջանի վարչական կենտրոնն է)[2]: Առավել հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի խոշորագույն ռազմական բազաներից մեկը՝ Ֆորտ Բրագը: Բնակավայրն ընկած է Ատլանտյան օվկիանոսի մերձափնյա հարթավայրի արևմտյան մասում՝ Քեյփ Ֆիր գետի ափին, Ավազոտ բլուրներ կոչվող վայրում:
Ֆեյեթվիլը երեք անգամ արժանացել է National Civic League-ի «Համաամերիկյան քաղաք» մրցանակին (All-America City Award): 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 200.564,[3]: 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 211.657 (դա 6-րդ ցուցանիշն է Հյուսիսային Կարոլինա նահանգում): Իսկ Ֆեյեթվիլի շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվն այդ տարում հասել է 526.719-ի: Այդպիսով՝ նա դարձել է ամբողջ նահանգում մեծությամբ հինգերորդ և վերջինիս հարավարևելյան հատվածում խոշորագույն բնակավայրը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական ժամանակին բնակեցված են եղել հնդկացիական սիու ցեղի մարդկանցով: Յամասիական և թուսքարորական պատերազմներում վերջիններիս կրած պարտություններից հետո այդտեղ սկսել են բնակություն հաստատել անգլիացիներ ու շոտլանդացիներ, ովքեր ժամանակի ընթացքում Քեյփ Ֆիր գետի հովտում հիմնել են Գրոս Գրիք և Քեմփբլթաուն բնակավայրերը: 1783 թվականին այդ բնակավայրերը միավորվել են, և ստեղծվել է Ֆեյեթվիլը, որն այդպես է անվանակոչվել ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության պատերազմի ակտիվ մասնակից մարկիզ դը Լա Ֆայետի:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյեթվիլը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել մեկ քաղաքի հետ:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 81 (27) |
85 (29) |
97 (36) |
96 (36) |
102 (39) |
105 (41) |
107 (42) |
110 (43) |
106 (41) |
101 (38) |
88 (31) |
86 (30) |
110 (43) |
Միջին բարձր °F (°C) | 52.7 (11.5) |
56.4 (13.6) |
64.4 (18) |
73.5 (23.1) |
80.5 (26.9) |
87.4 (30.8) |
90.3 (32.4) |
88.2 (31.2) |
82.8 (28.2) |
73.7 (23.2) |
65.3 (18.5) |
55.6 (13.1) |
72.6 (22.6) |
Միջին օրական °F (°C) | 41.6 (5.3) |
44.6 (7) |
51.7 (10.9) |
60.3 (15.7) |
68.5 (20.3) |
76.7 (24.8) |
80.3 (26.8) |
78.6 (25.9) |
72.5 (22.5) |
61.9 (16.6) |
52.9 (11.6) |
44.3 (6.8) |
61.2 (16.2) |
Միջին ցածր °F (°C) | 30.5 (−0.8) |
32.8 (0.4) |
39.0 (3.9) |
47.2 (8.4) |
56.6 (13.7) |
66.1 (18.9) |
70.4 (21.3) |
69.0 (20.6) |
62.2 (16.8) |
50.0 (10) |
40.5 (4.7) |
33.0 (0.6) |
49.8 (9.9) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −2 (−19) |
−5 (−21) |
14 (−10) |
20 (−7) |
32 (0) |
40 (4) |
51 (11) |
46 (8) |
28 (−2) |
21 (−6) |
15 (−9) |
2 (−17) |
−5 (−21) |
Տեղումներ դյույմ (մմ) | 3.64 (92.5) |
3.16 (80.3) |
3.83 (97.3) |
3.06 (77.7) |
3.32 (84.3) |
4.42 (112.3) |
5.37 (136.4) |
5.56 (141.2) |
4.13 (104.9) |
3.03 (77) |
2.94 (74.7) |
2.96 (75.2) |
45,42 (1153,7) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 0.4 (1) |
0.2 (0.5) |
0.2 (0.5) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.2 (0.5) |
1.0 (2.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 10.8 | 9.2 | 9.5 | 8.0 | 8.9 | 9.8 | 11.6 | 10.8 | 8.2 | 7.4 | 7.3 | 9.8 | 111.3 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 0.1 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 | 0.3 |
աղբյուր: NOAA[5] |
Ֆեյեթվիլում գործող մասնավոր կրթօջախներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բապտիստական ակադեմիա[6]
- Ֆեյեթվիլի ակադեմիա[7]
- Ֆեյեթվիլի քրիստոնեական դպրոց[8]
- Northwood Temple ակադեմիա[9]
- Village Christian ակադեմիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարկետ Հաուզը
-
Մարկետ Հաուզի հատակի կենտրոնական հատվածում պահպանված խեցեսալը
-
Liberty point անվանումով հայտնի շինությունը, որտեղ 1775 թվականին ստորագրվել է Liberty Point Resolves խորագիրը կրող փաստաթուղթը
-
Փողոց քաղաքի գործարար թաղամասում
-
ԱՄՆ-ի բանակի պահեստազորի հրամանատարության գրասենյակը
-
Մեթոդիստական եկեղեցին
-
Թանգարանի շենքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից May 3, 2015-ին։ Վերցված է 2011-06-07
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Fayetteville city, North Carolina»։ U.S. Census Bureau, American Factfinder։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2020-ին։ Վերցված է January 5, 2015
- ↑ «Interactive City Directory»։ Sister Cities International։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 17 March 2015
- ↑ «NowData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է December 4, 2012
- ↑ «Berean Baptist Academy - Fayetteville, NC»։ www.bbafnc.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-18-ին։ Վերցված է 2018-02-17
- ↑ «Fayetteville Academy»։ Արխիվացված է օրիգինալից November 21, 2007-ին։ Վերցված է 2007-07-17
- ↑ «Fayetteville Christian School»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-25-ին։ Վերցված է 2008-12-21
- ↑ «Northwood Temple Academy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-03-ին։ Վերցված է 2008-12-21
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Baca, George. Conjuring Crisis: Racism and Civil Rights in a Southern Military City (Rutgers University Press; 2010) 196 pages. An ethnographic study of urban politics and racial tensions in Fort Bragg and Fayetteville.
- Fenn, Elizabeth A., Watson, Harry L., Nathans, Sydney, Clayton, Thomas H., Wood, Peter H. (2003)։ Joe A. Mobley, ed.։ The Way We Lived in North Carolina։ The University of North Carolina Press
- Meyer, Duane (2007)։ The Highland Scots of North Carolina, 1732–1776։ The University of Matthew Burris
- Oates, John (1981)։ The story of Fayetteville and the upper Cape Fear։ Fayetteville Woman's Club
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆեյեթվիլ Վիքիպահեստում |
---|
Fayetteville, North Carolina travel guide from Wikivoyage
- http://www.ci.fayetteville.nc.us Ֆեյեթվիլ. պաշտոնական կայք
- Fayetteville–Cumberland County Chamber of Commerce
|