Դեյվիդ Ռեմնիկ
Դեյվիդ Ռեմնիկ անգլ.՝ David Remnick | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1958[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, գրող, խմբագիր և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Pascack Valley High School? և Yavneh Academy? |
Ուշագրավ աշխատանքներ | Lenin's Tomb: The Last Days of the Soviet Empire (1st edition)? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Դեյվիդ Ռեմնիկ (անգլ.՝ David Remnick, հոկտեմբերի 29, 1958[1], Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող և խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ոչ կրոնական հավատք ունեցող հրեայի ընտանքում, հայրը եղել է ստոմատոլոգ, մայրը՝ պատմության ուսուցչուհի։ Դեյվիդը մեծացել է Նյու Ջերսի Հիլսդեյլ քաղաքում։ Տանը եղել է մեծ գրադարան։ 1981 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը։
«Լենինի Դամբարանը. Խորհրդային կայսրության վերջին օրերը»… գրքի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ 2010 թվականին ամենից լավ վաճառվող գրքերի շարքին է դասվել Բարաք Օբամայի կենսագրության մասին պատմող նրա «Կամուրջ» գիրքը[3]։
1999 թվականին լույս է տեսել Դեյվիդ Ռեմնիկի «Ալի. Աշխարհի արքան» գիրքը, որը թարգմանվել է տարբեր լեզուներով[4][5]։
Աշխատանք Վաշինգտոն Փոստ օրաթերթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փրինսթոնի համալսարանն ավարտելուց հետո՝ 1982 թվականին աշխատանքի է անցել Վաշինգտոն Փոստ օրաթերթում։ 1988 թվականից եղել է մոսկովյան թղթակից։
Աշխատանք The New Yorker ամսագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականից թղթակցել է The New Yorker ամսագրին, իսկ 1998 թվականին նշանակվել է նույն ամսագրի գլխավոր խմբագիր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է Նյու Յորք Թայմս օրաթերթի թղթակից Էսթեր Ֆեյնի հետ[6]։ Ունեն երեք երեխա՝ Ալեքս, Նոյ, Նատաշա[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Columbia’s 2014 Honorary Degree Recipients Announced — Columbia University, 2014.
- ↑ Дэвид Ремник
- ↑ King of the World: Muhammad Ali and the Rise of an American Hero
- ↑ Ալի. Աշխարհի արքան - Նյումեգ
- ↑ «Esther B. Fein Is Wed To David Jay Remnick»։ The New York Times։ հոկտեմբերի 26, 1987
- ↑ «The quiet American»
|