National Geographic Magazine
National Geographic Magazine անգլ.՝ National Geographic[1][2][3][…] | |
---|---|
Տեսակ | գիտական հանդես |
Հապավում | Natl. Geogr. |
Լեզու | անգլերեն[4][3][5][…] |
Հիմնադրվել է | 1888[6][7] |
Հրատարակիչ | Ազգային աշխարհագրական կազմակերպություն[6][4][3][…] |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Հրատարակման վայր | Վաշինգտոն[6][4][3][…] |
ISSN | 0027-9358, 1044-6613, 1931-1524 և 1939-9235 |
OCLC | 1643684 և 6451257 |
Կայք | nationalgeographic.com/magazine/(անգլ.) և nationalgeographic.grid.id |
National Geographic Վիքիպահեստում |
National Geographic Magazine, Ազգային աշխարհագրական կազմակերպության պաշտոնական ամսագիրը։ Այն բոլոր ժամանակների ամենաշատ ընթերցվող ամսագրերից մեկն է։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագրի թեմաները հիմնականում վերաբերում են գիտությանը, աշխարհագրությանը, պատմությանը և համաշխարհային մշակույթին։ Ամսագիրը հայտնի է իր յուրահատուկ ոճով. դեղին ուղղանկյուն եզրագիծ՝ կենտրոնում՝ լուսանկար։ Ամսագիրը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ։ Այն հասանելի է ինչպես ավանդական տպագիր հրատարակությամբ, այնպես էլ՝ առցանց եղանակով։
Հանրաճանաչվածություն և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականների վերջին ամսագրի ներքին տպաքանակը հասնում էր մոտ 12 միլիոն օրինակի։ 2015թ․-ին հրատարակությունը հասավ մոտ 3,5միլիոն բաժանորդի Միացյալ Նահանգներում և լրացուցիչ 3միլիոն բաժանորդի՝ արտասահմանում, ոչ անգլալեզու հրատարակությունների միջոցով[8]։ 2021 թվականի դրությամբ նրա Instagram-ի էջն ունի ավելի շատ հետևորդներ (154մլն), քան շահույթ չհետապնդող ցանկացած այլ հաշիվ[9]։
Ղեկավարող կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզեն Գոլդբերգը National Geographic-ի գլխավոր խմբագիրն է և National Geographic Partners-ի խմբագրական տնօրենը։ Որպես խմբագրական տնօրեն՝ նա ղեկավարում է բոլոր լրագրությունները տարբեր հարթակներում՝ ներառյալ թվային լրագրությունը, ամսագրերը, փոդքասթները, քարտեզները, տեղեկագրերը և Instagram-ը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե ընկերությունը մտադիր էր ամսագրրի համարներն ուղղել միայն Միացյալ Նահանգների ընթերցողներին, բայց շուտով ամսագիրն ավելի լայն տարածում է գտնում։ Գլիբերթ Գրոսվենորի խմբագրությամբ, 1926թվականին այն հասավ 1միլիոն տպաքանակի[11]։
National Geographic-ը գունավոր լուսանկարներ վերարտադրող առաջին ամսագրերից էր, և այն նաև առաջատարն էր ստորջրյա կյանքի լուսանկարների, ստրատոսֆերայի և կենդանիների լուսանկարների տպագրության մեջ։ Ամսագիրը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց աշխարհի տարբեր շրջանների վերաբերյալ իր առատորեն պատկերազարդ հոդվածներով։ Ամսագրից ստացված հասույթն օգնեց աջակցել ընկերության գիտական արշավներին[11]։
Ամսագրի առաջին համարը
[խմբագրել | խմբագրել կոդը]National Geographic ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1888 թվականի սեպտեմբերի 22-ին, National Geographic Society-ի կողմից, ընկերության հիմնադրումից ութ ամիս անց[11]։ Ամսագրի ստեղծված էր «աշխարհագրական գիտելիքների ավելացման և տարածման նպատակով»[12]։
Ամսագրի առաջին համարը, որը տպագրվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվն քաղաքում, 50ցենտ արժողությամբ, շատ լուրջ գործ էր։ Շագանակագույն թղթե շապիկը զուրկ էր տարբերակիչ դեղին եզրագծից(այդպես շարունակվեց մինչև 1910թվականը), և ոչ մի լուսանկար ներառված չէր ամսագրի 98 էջերում(այդպես շարունակվեց մինչև 1905թվականը)[12]։
Համարում ընդգրկված վեց հոդվածներն ի սկզբանե փաստաթղթեր էին, որոնք ներկայացվել էին ընկերության կողմից անցկացվող երկշաբաթյա հանդիպումներում՝ սկզբում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, իսկ հետո՝ Վաշինգտոնի Կոսմոս ակումբում, 1888թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում[12]։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը, բացի ուսուցողական լինելուց, հայտնի է նաև իր լուսանկարչական բարձր ստանդարտով։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Գրեյհամ Բելի[13] և խմբագիր Գիլբերտ Հ. Գրոսվենորի պաշտոնավարման տարիներին էր, երբ առաջին անգամ շեշտվեց նկարազարդումների կարևորությունը, չնայած որ այս գաղափարի վերաբերյալ եղան որոշ քննադատություններ։ 1910 թ.-ին լուսանկարները դարձել էին ամսագրի ապրանքային նշանը, Գրոսվենորը անընդհատ փնտրում էր «դինամիկ նկարներ»։ 1915-ին նա սկսեց ստեղծել լուսանկարչական անձնակազմ և նրանց տրամադրել այդ ժամանակների համար նորարար գործիքներ, ինչպես նաև աշխատանոց[14]։
1959թվականին ամսագիրը սկսեց փոքր լուսանկարներ հրապարակել իր շապիկներին՝ հետագայում դարձնելով ավելի մեծ լուսանկարներ։ National Geographic-ի լուսանկարչությունն արագորեն անցավ թվային լուսանկարչության ինչպես իր տպագիր ամսագրի, այնպես էլ իր կայքի համար։ Ամսագրի թողարկումները հաճախ տարիներ շարունակ պահվում են բաժանորդների կողմից և վերավաճառվում որպես հավաքածուներ։ Լուսանկարչության ստանդարտը բարձր է մնացել հետագա տասնամյակների ընթացքում, և ամսագիրը դեռ նկարազարդված է աշխարհի ամենաբարձր որակի ֆոտոլրագրողների կողմից։ 2015թվականից ի վեր National Geographic–ը սկսեց կազմակերպել լուսանկարչության միջազգային մրցույթներ[15]։
Լեզվական հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզու | Կայք | Գլխավոր խմբագիր | Առաջին թողարկումը |
---|---|---|---|
անգլերեն (ԱՄՆ) | ngm.com | Susan Goldberg | 1888թ․ հոկտեմբեր |
արաբերեն (ԱՄԷ) | ngalarabiya.com | Alsaad Omar Almenhaly | 2010թ․ հոկտեմբեր |
բուլղարերեն | nationalgeographic.bg | Krassimir Drumev | 2005թ․ նոյեմբեր |
չինարեն (ՉԺՀ) | nationalgeographic.com.cn Արխիվացված 2018-03-25 Wayback Machine | Bin Wang | 2007թ․ հուլիս |
չինարեն (Թայվան) | ngtaiwan.com | Yungshih Lee | 2001թ․ հունվար |
խորվաթերեն | nationalgeographic.com.hr | Hrvoje Prćić | 2003թ․ նոյեմբեր |
չեխերեն | national-geographic.cz | Kateřina Fejková | 2002թ․ հոկտմբեր |
դանիերեն | natgeo.dk | Karen Gunn | 2000թ․ սեպտեմբեր |
գերմաներեն (Նիդերլանդներ) | nationalgeographic.nl | Arno Kantelberg | 2000թ․ հոկտեմբեր |
անգլերեն (Հնդկաստան) | nat-geo.in(չաշխատող հղում) | Niloufer Venkatraman | |
էստոներեն | nationalgeographic.ee | Erkki Peetsalu | 2011թ․ հոկտեմբեր |
ֆիններեն | natgeo.fi | Karen Gunn | 2001թ․ հունվար |
ֆրանսերեն | nationalgeographic.fr | Jean-Pierre Vrignaud | 1999թ․ հոկտեմբեր |
վրացերեն | nationalgeographic.ge | Natia Khuluzauri | 2012թ․ հոկտեմբեր |
գերմաներեն | nationalgeographic.de | Florian Gless | 1999թ․ հոկտեմբեր |
հունգարերեն | ng.hu | Tamás Vitray | 2003թ․ մարտ |
եբրայերեն | nationalgeographic.co.il | Daphne Raz | 1998թ․ հունիս |
ինդոնեզերեն | nationalgeographic.co.id | Didi Kaspi Kasim | 2005թ․ ապրիլ |
իտալերեն | nationalgeographic.it | Marco Cattaneo | 1998թ․ փետրվար |
ճապոներեն | nationalgeographic.jp | Shigeo Otsuka | 1995թ․ ապրիլ |
ղազախերեն | nationalgeographic.kz | Yerkin Zhakipov | 2016թ․ փետրվար |
կորեերեն (Հարավային Կորեա) | nationalgeographic.co.kr | Junemo Kim | 2000թ․ փետրվար |
լիտվերեն | nationalgeographic.lt | Frederikas Jansonas | 2009թ․ հոկտեմբեր |
նորվեգերեն | natgeo.no | Karen Gunn | 2000թ․ սեպտեմբեր |
լեհերեն | nationalgeographic.pl | Agnieszka Franus | 1999թ․ հոկտեմբեր |
պորտուգալերեն | nationalgeographic.pt | Gonçalo Pereira | 2001թ․ ապրիլ |
ռումիներեն | natgeo.ro | Cătălin Gruia | 2003թ․ մայիս |
ռուսերեն | nat-geo.ru Արխիվացված 2017-10-23 Wayback Machine | Alexander Grek | 2003թ․ հոկտեմբեր |
սերբերեն | nationalgeographic.rs | Igor Rill | 2006թ․ նոյեմբեր |
սլովեներեն | nationalgeographic.si | Marija Javornik | 2006թ․ ապրիլ |
իսպաներեն (Լատինական Ամերիկա) | ngenespanol.com | Claudia Muzzi Turullols | 1997թ․ նոյեմբեր |
իսպաներեն (Իսպանիա) | nationalgeographic.com.es | Josep Cabello | 1997թ․ հոկտեմբեր |
շվեդերեն | natgeo.se | Karen Gunn | 2000թ․ սեպտեմբեր |
թայլանդերեն | ngthai.com | Kowit Phadungruangkij | 2001թ․ օգոստոս |
թուրքերեն | nationalgeographic.com.tr | Nesibe Bat | 2001թ․ մայիս |
Հետևյալ լեզուներով հրատարակությունները դադարեցվել են.
Լեզու | Կայք | Առաջին թողարկումը | Վերջին թողարկումը | Թողարկումների թիվը |
---|---|---|---|---|
մոնղոլերեն | nationalgeographic.mn | 2012թ․ հոկտեմբեր | 2014թ․ հունիս | 21 |
հունարեն | nationalgeographic.gr | 1998թ․ հոկտեմբեր | 2014թ․ դեկտեմբեր | 194 |
ուկրաիներեն | 2013թ․ ապրիլ | 2015թ․ հունվար | 21 | |
ադրբեջաներեն | nationalgeographic.az | 2014թ․ սեպտեմբեր | 2015թ․ դեկտեմբեր | 16 |
լատվիերեն | nationalgeographic.lv | 2012թ․ հոկտեմբեր | 2016թ․ մարտ | 42 |
պարսկերեն (Իրան) | www.ngmfarsi.com | 2012թ․ հոկտեմբեր | 2018թ․ սեպտեմբեր | 69 |
պորտուգալերեն (Բրազիլիա) | nationalgeographicbrasil.com | 2000թ․ մայիս | 2019թ․ նոյեմբեր | 235 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0027-9358
- ↑ Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 WorldCat(բազմ․) — 1971.
- ↑ CiNii
- ↑ 6,0 6,1 6,2 Biodiversity Heritage Library — 2006.
- ↑ http://www.coverbrowser.com/covers/national-geographic
- ↑ 1
- ↑ 2
- ↑ 3
- ↑ 11,0 11,1 11,2 4
- ↑ 12,0 12,1 12,2 5
- ↑ 6
- ↑ 7
- ↑ 8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.nationalgeographic.com/
- https://www.nationalgeographic.com/magazine
- https://www.nationalgeographic.com/travel/
- https://www.facebook.com/NGM
- https://twitter.com/natgeo/
- https://www.instagram.com/natgeo/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «National Geographic Magazine» հոդվածին։ |
|