Սյուզեն Գոլդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սյուզեն Գոլդբերգ
Susan Goldberg.jpg
Ծնվել է1960
ԾննդավայրՄիչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄիչիգան նահանգի համալսարան
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱշխատավայրNational Geographic?, Seattle Post-Intelligencer?, Bloomberg, USA Today, The Plain Dealer?, Detroit Free Press? և The Mercury News?

Սյուզեն Գոլդբերգ (անգլ.՝ Susan Goldberg, 1960, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, 2014 թվականից` «National Geographic» թերթի գլխավոր խմբագիրը, առաջին կինը, որն զբաղեցրել է այդ պաշտոնը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Գոլդբերգը մեծացել է Անն Արբորում: Նրա խոսքերով, ««Seattle Post-Intelligencer» թերթում աշխատելու համար նա թողել է քոլեջը[2]: 1987 թվականին Գոլբերգը ավարտել է Միչիգանի համալսարանը: Աշխատել է «Detroit Free Press», «Յու-Ես-Եյ Թուդեյ», «San Jose Mercury New», «The Plain Dealer» թերթերում, «Բլումբերգ» լրատվական գրոծակալությունում[3]: «Washingtonian» ամսագիրը նրան երկու անգամ ընդգրկել Է Վաշինգտոնի ամենաազդեցիկ կանանց ցուցակում (2013 թվականին[4] և 2017[5]):

2014 թվականի ապրիլին Գոլդբերգը նշանակվել է «National Geographic» ամսագրի գլխավոր խմբագիր՝ այդպիսով դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը[1]: Նրա ղեկավարությամբ ամսագիրն արժանացել է Ջորջ Պոլկի մրցանակին (2014)[6], երեք Ազգային ամսագրային մրցանակների (երկուսը` 2015 թվականին[7], մեկը` 2017-ին[8]), արժանացել է Պուլիցերյան մրցանակի (2017)[9]:

2016 թվականի ամսագրի հունվարյան համարը նվիրված էր գենդերային կարծրատիպերի թեմային, և շապիկին տեղադրված էր իննամյա տրանսգենդեր աղջկա լուսանկարը, ինչն առաջացրել է ընթերցողների բազմաթիվ դրական և բացասական արձագանքներ[10]: 2018 թվականի ապրիլյան համարը նվիրված էր ռասիզմի թեմային (շապիկին զետեղվել Է երկվորյակ քույրերի լուսանկարը, որոնցից մեկը սպիտակ է, մյուսը` սև), իսկ Գոլդբերգը խոստովանել է, որ նախկինում ամսագիրը հրապարակել է ռասիստական նյութեր[11]:

Գոլդբերգը Մամուլի ազատության համար պայքարող լրագրողների կոմիտեի ղեկավար կազմում է, ինչպես նաև` Կանացի արվեստի ազգային թանգարանի վարչության անդամ է:

Սյուզան Գոլդբերգը Վաշինգտոնում ապրում է ամուսնու` անշարժ գույքի իրավաբան Ջեֆրի Էթնայրի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Farhi P. (30 April 2014)։ «Susan Goldberg becomes first woman to be top editor at National Geographic»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  2. «Alumna First Female to Serve as Editor in Chief of National Geographic»։ College of Communication Arts and Sciences (անգլերեն)։ 18 February 2015։ Վերցված է 2019-03-04 
  3. National Geographic
  4. Yarrison M., Milk L. (30 November 2013)։ «Most Powerful Women»։ Washingtonian (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  5. Milk L. (2 October 2017)։ «The Most Powerful Women in Washington»։ Washingtonian (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  6. «Past George Polk Award Winners»։ The George Polk Award (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  7. «2015 National Magazine Awards»։ ASME (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  8. «2017 National Magazine Awards»։ ASME (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  9. «2017 Pulitzer Prizes»։ The Pulitzer Prizes (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  10. Тян А. (19 декабря 2016)։ «National Geographic выбрал для обложки фото девочки-трансгендера и разозлил читателей»։ Medialeaks։ Վերցված է 2019-03-04 
  11. «Редакция National Geographic признала свои старые материалы расистскими»։ Esquire։ 14 марта 2018։ Վերցված է 2019-03-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Susan Goldberg»։ National Geofraphic (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04