Տոքսիկոլոգիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տոքսիկոլոգիա (հունարեն հուն․՝ τοξικος - թույն և λογος - գիտություն, այսինքն τοξικολογία - գիտություն թույների մասին), գիտություն, որն ուսումնասիրում է թունավոր տոքսիկ և վնասակար նյութերը, օրգանիզմների և էկոհամակարգերի վրա նրանց ազդեցության պոտենցիալ վտանգը, տոքսիկ գործողության մեխանիզմները, ինչպես նաև աղտորոշման մեթոդները և այդպիսի թունավորումներից առաջացած հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը։
Կլինիկական տոքսիկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոքսիկոլոգիայի բաժին, որն ուսումնասիրում է քիմիական միացությունների և տոքսիկ ազդեցությունների հետևանքով առաջացած մարդկային հիվանդությունները թունավորման աղտորոշման, կանխարգելման և թերապիայի գիտական հիմնավորման նպտակով։
Տեսական տոքսիկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոքսիկոլոգիայի բաժին, որը որոշում է օրգանիզմների և թույների, փոխազդեցության հիմնական օրենքները, նրանց տոքսիկոկինետիկան և տոքսիկոդինամիկան։
Կանխարգելիչ տոքսիկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոքսիկոլոգիայի բաժին, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի վրա տոքսիկ նյութերի ազդեցության պոտենցիալ վտանգի կանխազգուշացման միջոցները։
Էկոլոգիական տոքսիկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտություն, որն ուսումնասիրում է էկոհամակարգերի վրա տոքսիկ նյութերի և կենսոլորտում նրանց ձևափոխության արդյունքների ազդեցության էֆֆեկտները, նրանց շրջապտույտը կենսոլորտում, ազդեցությունը կենդանի օրգանիզմների և մարդու վրա, հատկապես՝ սննդային շղթաներում։ Հոմանիշն է՝ էկոտոքսիկոլոգիա։
Տոքսիկոդինամիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտություն օրգանների կամ հյուսվածքների ռեցեպտորների վրա տոքսիկ նյութերի ներգործության և դրանց ազդեցության ֆիզիոլոգիական և կենսաքիմիական մեխանիզմների վերաբերյալ։
Տոքսիկոկինետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտություն, որն ուսումնասիրում է օրգանիզմում տոքսիկ նյութերի մուտք գործման, բաշխման, կենսափոխակերպման և հեռացման գործընթացների արագությունը, ինչպես նաև մետաբոլիզմը։