Էկոլոգիական տոքսիկոլոգիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էկոլոգիական տոքսիկոլոգիա (էկոտոքսիկոլոգիա), տոքսիկոլոգիայի բաժին է, որն ուսումնասիրում է էկոհամակարգերի վրա տոքսիկ նյութերի ազդեցությունը և նրա շրջապտույտը կենսոլորտում, հատկապես՝ սննդային շղթաներ։ Էկոլոգիական տոքսիկոլոգիան հանդիսանում է տոքսիկոլոգիական դիսցիպլինների շարքում ամենաերիտասարդը և ուսումնասիրում է բնական կենսահամակարգեր տոքսիկանտների ներմուծման աղբյուրները, քիմիական նյութերի գործունեության տոքսիկ ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա, ինչպես նաև էկոհամակարգերի կայունությունը և նրանց վերօրգանիզմային մակարդակի կենսահամակարգերի գործելը տոքսիկ աղտոտման պայմաններում։ Էկոտոքսիկոլոգիայի ուսումնասիրման կենսաբանական օբյեկտներից մեկը մարդն է։ Այս տեսանկյունից, էկոտոքսիկոլոգիան կոչված է լուծելու մարդու էկոլոգիայի կարևոր խնդիրներից մեկը - մարդկանց առողջության պահպանումը շրջակա միջավայրում առկա վնասակար նյութերի վնասումից։ Ի տարբերություն ավանդականի, ժամանակակից էկոտքսիկոլոգիան ուսումնասիրում է տոքսիկ էֆֆեկտները ոչ միայն օրգանական, այլև առավելապես պոպուլյացիոն և բիոցենոտիկ մակարդակներում։ Նրա երկրորդ առանձնահատկությունն այն է, որ տոքսիկ էֆֆեկտների ուսումնասիրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրին, որպես ակտիվ բաղադրիչի, որն ազդում է թունավորության դրսևորման վրա։ Այսպիսով, իրականացվում է վնասակար նյութերից մարդկանց և բիոտայի պահպանության խնդրի լուծման համակարգային մոտեցում։ Առաջին անգամ որպես ինքնուրույն միջդիսցիպլինար գիտա-փորձնական ուղղություն, էկոտոքսիկոլոգիան հիշատակվում է 1969 թվականին։ Օտարերկրյա գիտական գրականությունում էկոտոքսիկոլոգիա հասկացության հետ միասին մոտ իմաստով օգտագործվում է «Շրջակա միջավայրի տոքսիկոլոգիա» տերմինը (environmental toxicology) :
Դիտել նույնպես
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Экотоксикология» в Экологическом энциклопедическом словаре.
- European Centre for Ecotoxicology and Toxicology of Chemicals (անգլ.).
- Биологический контроль окружающей среды: биоиндикация и биотестирование / Ред. О.П. Мелехова, Е.И. Сарапульцева. М.: Издательский центр «Академия» 2010, 288 с. 3-е изд. ISBN 978-5-7695-7033-9.
- Биологические эффекты при воздействии поверхностно-активных веществ на организмы. М.: МАКС-Пресс. 2001. 344 с. ISBN 5-317-00323-7.
- Введение в проблемы биохимической экологии. М.: Наука. 1990. 288 с. ISBN 5-02-004062-2.
- Ивантер Э.В. Медведев Н.В. Экологическая токсикология природных популяций птиц и млекопитающих Севера» М. Наука. 2007. 229 с. ISBN 978-5-02-035897-3.
- Rand G., Petrocelli S. Fundamental of Aquatic Toxicology. New York et al.: Hemisphere Publishing Corporation, 1985, 666 p. ISBN 0-89116-382-4.
- Ostroumov S.A. Biological Effects of Surfactants. CRC Press. Taylor & Francis. Boca Raton, London, New York. 2005. 279 p. ISBN 0-8493-2526-9. ISBN 13: 9780849325267. [Electronic book text: ISBN 6610517002; ISBN 13: 9786610517008];