Jump to content

Մարդկային ռեսուրսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդկային ռեսուրսներ (անգլ.՝ human resources, HR, էյջ-ար) — առանձին բաժին կամ ընդհանուր ընկերություն է, որը զբաղվում է մարդկային ռեսուրսների, կազմակերպության և աշխատանքի վերահսկողությամբ։ Ի տարբերություն կադրերի բաժնի, մարդկային ռեսուրսների բաժինը զբաղվում է աշխատակիցներ փնտրելով, ընտրելով և գործավարությամբ։ HR (Էյջ առ) -ները պատասխանատու են աշխատակիցների, մոտիվացիոն սխեմաների զարգացման (հավելավճարներ, բոնուսներ, սոցիալական փաթեթներ), անձնակազմի ուսանման ու վերապատրաստման և որակի բարձրացման գործերում։ Առանձին աշխատակցի տեսակ է Հեդ հանթերը (անգլ. head hunter - գլուխներ որսացող)։ Անունը բնութագրում է նրանց աշխատանքը, այն է՝ փնտրել տվյալ գործին համապատասխան աշխատողներ։

Այն որպես առանձին գործառույթ, սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում։

Ձեռնարկության ներքին միջավայրում կարևոր նշանակություն ունի աշխատողների մասնագիտական որոկավորման մակարդակը, նրանց վարքագծի փոփոխությունները, որոնք վճռորոշ ազդեցություն են թողնում նպատակների իրականացման և խնդիրների լուծման արդյունավետության վրա։ Կազմակերպության մարդկային ռեսուրսների ենթահամակարգը համարվում է արդյունավետ, եթե յուրաքանչյուր աշխատող իր մասնագիտական որակավորմամբ և գիտելիքներով համապատասխանում է տվյալ պաշտոնին, իսկ ղեկավարներն էլ կարողանում են այնպես կազմակերպել աշխատողների աշխատանքը, որ բոլոր աշխատողների ջանքերը արդյունավետորեն օգտագործեն դրված նպատակներին հասնելու համար։

ԱՄՆ-ում կա մարդկային ռեսուրսների ընդհանուր կառավարում, որը հանդիսանում է խոշոր պրոֆեսիոնալ միավորում՝ ավելի քան 250000 անդամ 140 երկրներում։

Մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպչական գործառույթ է, որը զբաղվում է մարդկանց առնչվող հարցերով, ինրպիսիք են, օրինակ՝ փոխհատուցումը, աշխատանքի ընդունումը, կատարած աշխատանքի կառավարումը, կազմակերպության զարգացումը, անվտանգությունը, առողջությունը, նպաստները, կենսաթոշակները, աշխատակցի խրախուսումը, հաղորդակցումը, վարչարարությունը և վերապատրաստումը։

Մարդկային ռեսուրսների կառավարումը հիմնված է աշխատակիցների ներուժի արդյունավետ օգտագործման վրա՝ կորպորացիայի կամ այլ տեսակի կազմակերպության շրջանակներում երկու հիմնական նպատակներին հասնելու համար։

Առաջին նպատակն է աշխատակիցների տաղանդների ու հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ հասնել գործառնական նպատակներին, որոնք հանդիսանում են կազմակերպության գերագույն, վերջնական նպատակը։

Երկրորդ նպատակը փորձում է ապահովել, որ անհատ աշխատողը գոհ լինի ինչպես աշխատանքային միջավայրից, այնպես էլ փոխհատուցումից և նպաստներից, կենսաթոշակներից, որոնք նա ստանում է։

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ (ՄՌԿՀ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՌԿՀ հիմնական տարրերը

ՄՌԿՀ-ն թույլ է տալիս ձեռնարկություններին ավտոմատացնելու մարդկային ռեսուրսների կառավարման բազմաթիվ ասպեկտներ` մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև` ՄՌ-ի գործընթացների ստանդարտացման միջոցով ստորաբաժանման արդյունավետության բարձրացման երկակի օգուտներով։ Ներկայիս մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերն ունեն հետևյալ հիմնական մոդուլները՝

  • Կազմակերպություն
  • Վճարացուցակ
  • Ժամանակ և հաճախում
  • Նպաստների, կենսաթոշակների կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ
  • Աշխատաողների հավաքագրում, վարձում
  • Վերապատրաստում
  • Աշխատակիցների ինքնասպասարկում
  • Հաշվետվություններ
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպություն մոդուլը կազմակերպության կառուցվածքն է, ինչպիսիք են ընկերության կառուցվածքը, գտնվելու վայրը, ստորաբաժանումը, նշանակումները, աշխատակիցների խումբը և կազմակերպության փոփոխությունը, ինչպես օրինակ՝ հրաժարականը, դադարեցումը, տեղափոխումը, պաշտոնի բարձրացումը։

Վճարացուցակ մոդուլը ավտոմատացնում է վճարման գործընթացը՝ հավաքագրելով տվյալներ աշխատակիցների ժամանակի և հաճախումների մասին, հաշվարկելով տարբեր պահումներ և հարկեր, և ստանալով պարբերական վճարման չեկեր և աշխատողների հարկային հաշվետվություններ։ Տվյալները սովորաբար ստացվում են մարդկային ռեսուրսների և ժամանակի վարման, պահպանման մոդուլներից ավտոմատ ավանդի և ֆիզիկական չեկի գրելու կարողությունները հաշվարկելու համար։ Այս մոդուլը կարող է ընդգրկել աշխատակիցների հետ կապված բոլոր գործարքները, ինչպես նաև ինտեգրվել առկա ֆինանսական կառավարման համակարգերին։

Ժամանակ և հաճախումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակ և հաճախումներ մոդուլն ավտոմատացնում է ժամանակի վերահսկման համապատասխան գործընթացները և խթանում է կազմակերպության կատարած աշխատանքները՝ վերացնելով թղթային և ֆիզիկական աշխատանք պահանջող գործընթացները կապված ժամանակի և հաճախումների պահանջների հետ։ Այս արդիականացված մոդուլն օգնում է արդյունավետորեն կազմակերպել աշխատանքի զբաղվածության տվյալները։ Ինչպես նաև օգնում է բարելավել աշխատուժի կառավարումը և նվազագույնի հասցնել սխալները կազմակերպության աշխատակիցների հաճախումների քաղաքականության հարկադիր իրականացման գործում։

Նպաստների, կենսաթոշակների կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպաստների, կենսաթոշակների կառավարում մոդուլը կազմակերպությունների համար ապահովում է համակարգ նպաստների տրամադրման ծրագրերին աշխատակիցների մասնակցությունը կառավարելու և վերահսկելու նպատակով։ Սրանք սովորաբար ընդգրկում են ապահովագրություն, փոխհատուցում, շահույթի բաժանում և կենսաթոշակի անցում։

Վերապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապատրաստման մոդուլը կազմակերպությունների համար ապահովում է համակարգ՝ աշխատակիցների վերապատրաստման և զարգացման նախաձեռնությունները կառավարելու և վերահսկելու նպատակով։ Համակարգը, որը սովորաբար կոչվում է Ուսուցման կառավարման համակարգ, որպես առանձին ՏՏ լուծում, ՄՌ թույլ է տալիս հետևելու աշխատակիցների կրթությանը որակավորմանը և հմտություններին, ինչպես նաև, մատնանշում է, թե որ հմտությունները զարգացնելու համար ինչ վերապատրաստման դասընթացներ, գրքեր, լազերային սկավառակներ, վեբ-ուսուցում կամ նյութեր են հասանելի։ Դասընթացներն այնուհետև կարող են ներկայացվել կոնկրետ ամսաթվի սեսիաններում, պատվիրակներով և վերապատրաստման ռեսուրսներով, որոնք պլանավորում են կառավարում միևնույն համակարգի շրջանակներում։ Արդիականացված ուսուցման կառավարման համակարգը թույլ է տալիս կառավարիչներին հաստատաել ուսուցումը, բյուջեները և օրացույցները՝ ողջ գործընթացի կառավարմանը և գնահատման չափանիշներին զուգահեռ։

Աշխատակիցների ինքնասպասարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակիցների ինքնասպասարկման մոդուլը հնարավորություն է տալիս աշխատակաիցներին տեղեկանալ մարդկային ռեսուրսների հետ կապված տվյալներին և իրականացնել մի շարք ՄՌ գործարքների համակարգի նկատմամբ։ Աշխատակիցները համակարգից կարող են տեղեկանալիրենց հաճախումների արձանագրությունների մասին առանց տեղեկատվություն հարցնելու ՄՌ անձնակազմից։ Մոդուլը նաև թույլ է տալիս վերահսկողներին հաստատել արտաժամյա հարցումները իրենց ենթականերից համակարգի միջոցով, առանց ծանրաբեռնելու մարդկային ռեսուրսների ստորաբաժանմանը։

Հաշվետվություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվետվությունների մոդուլն ըստ աշխատակիցների անհատական կարիքների ապահովում է անձնավորված հաշվետվություն։ Կարող են սահմանվել ցանկացած քանակի հաշվետվություններ՝ ընտրելով չափանիշներ որոնման չափանիշների շարքից և հաշվետվությունների դաշտերից։ Հաշվետվությունների սահմանումները կարող են պահվել այս առաջադրանքի կրկնությունից խուսափելու համար։ Երբ հաշվետվության սահմանումը պահված է, հածվետվությունը կարող է ներկայացվել՝ տրամադրելով պահանջվող չափանիշների տվյալները։

Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ(ՄՌԿՏՀ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիային ռեսուրսների կառավարումը մոդուլ բաղադրիչ է, որն ընդգրկում է բազմաթիվ այլ ՄՌ-ի ասպեկտներ՝ աշխատանքի համար դիմում հայտ ներկայացնելու գործընթացից մինչև կենսաթոշակի անցնելը։ Համակարգը գրանցում է հիմնական ժողովրդագրական և հասցեների տվյալները, ընտրությունը. վերապատրաստումը և զարգացումը, հնարավորությունների և հմտությունների կառավարումը, փոխհատուցման պլանավորման արձանագրությունները և այլ նմանատիպ գործունեություն։ Առաջատար համակարգերը ապահովում են դիմում հայտեր «կարդալու» ր կարևոր տվյալները տվյալների շտեմարանի անհրաժեշտ, համապատասխան դաշտերում մուտքագրելու, գործատուներին ծանուցելու կարողոթյուն և ապահովում են թափուր աշխատատեղերի կառավարում և վերահսկում։ Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթը ներառում է կազմակերպության աշխատակիցների հավաքագրում, տեղաբաշխում, գնահատում, փոխհատուցում և զարգացում։

Առցանց հավաքագրումը դարձել է առաջնային մեթոդներից մեկը, որն օգտագործվում է ՄՌ-ի ստորաբաժանումներում կազմակերպության շրջանակներում առկա պաշտոնների համար պոտենցիալ թեկնածուների՝ աշխատանքի համար դիմած անձանց, հավաքագրման համար։ Տաղանդի կառավարման համակարգերը (Talent Management Systems ), որպես կանոն պարունակում են՝

  • անձնակազմի ներուժի օգտագործման վերլուծություն կազմակերպության շրջանակներում
  • հնարավոր թեկնածու աշխատակիցների բացահայտում
  • ընկերությանն ուղղված ցանկերի միջոցով հավաքագրում
  • առցանց հավաքագրման կայքերի կամ հրապարակումերի միջոցով հավաքագրում, որոնք պահանջարկ են վայելոււմ ինչպես հավաքագրղների, այնպես էլ թեկնածու աշխատակիցների համար։

ՄՌԿ համակարգերի առավելությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ վերոնշյալ ՄՌ մոդուլներից յուրաքանչյուրը տրամադրում է առավելություններ հենց մարդկային ռեսուրսների սորաբաժանմանը, կիրառական ծրագրերը նաև նպաստում են ձեռնարկությանը որպես ամբողջություն։ ՄՌԿ համակարգերը փոխակերպում են մարդկային ռեսուրսների տեղեկատվությունը թվային ձևաչափի ` թույլ տալով, որ այդ տեղեկատվությունը ավելացվի ձեռնարկության գիտելիքի կառավարման համակարգերին։ Արդյունքում ՄՌ տվյալները կարող են ինտեգրվել ձեռնարկության ավելի մեծ Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման (ՁՌՊ) համակարգերին։ Ամբողջ ձեռնարկության ռեսուրսների օգտագործումը վերլուծելիս այս տվյալները կարող են անգնահատելի լինել Աշխատուժի ժամանակ օգտագործման հետ կապված տվյալները կարող են ընդլայնել ղեկավարության` որոշում կայացնելու կարողությունները՝ թույլ տալով ՄՌ բաժնին ռազմավարության ձևավորման համար ստեղծել ամբողջական մոտեցում ձեռնարկության համար որպես ամբողջություն։

Ի՞նչ է Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգը (ՄՌՏՀ) տվյալների մուտքագրման, տվյալների վերահսկման և բիզնեսի շրաջանակներում մարդկային ռեսուրսների, վճարացուցակի, կառավարման և հաշվապահական հաշվառման գործառույթների համար տվյալների տեղեկատվական պահանջների ծրագրային ապահովում կամ առցանց լուծում է։ Սովորաբար մաիասնական փաթեթով, որպես տվյալների շտեմարան, հարյուրավոր ընկերություններ վաշճառում են որոշակի ձևով մշակված մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգերըև յուրաքանչյուր ՄՌՏՀ ունի տարբեր հնարավորություններ։ Պատվիրատուներին, հաճախորդներին խորհուրդ է տրվում զգուշորեն ընտրել իրենց ընկերությանը։

Որպես կանոն, հաջողված մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգերը (ՄՌՏՀ) ընդհանուր առմամբ տրամադրում են հետևյալ հնարավորությունները՝

  • բոլոր աշխատակիցների մասին տեղեկատվության կառավարում
  • աշխատակիցների մասին տեղեկատվության հիմքով հածվետվությունների ներկայացում և վերլուծություն
  • ընկերության հետ կապված փաստաթղթեր, ինչպիսիք են աշխատակիների ձեռնարկներ, վթարային տարհանման ընթացակարգեր և անվտանգության ուղեցույցներ
  • նպաստների, կեսնաթոշակների վարչարարություն, այդ թվում ցուցակագրման, կարգավիճակի փոփոխությունների և անձնական տեղեկությունների թարմացման գործընթացներ
  • ամբողջական ինտեգրում վճարացուցակի և ընկերության այլ ֆինանական ծրագրային ապահովման և հաշվառման համակարգերի հետ
  • թեկնածու աշխատակիցների դիմումների վերահսկում և ռեզյումեների կառավարում։

ՄՌՏՀ-ն, որն առավել արդյունավետ է ծառայում ընկերություններին հետևում է՝

  • հաճախումներին և վճարվող արձակուրդի օգտագործմանը
  • վճարումների բարձրացմանը և պատմությանը
  • վճարումների աստիճաններին ևզբաղեցված պաշտոններին
  • աշխատանքի կատարման մշակման պլաններին
  • անցած վերապատրաստմանը
  • աբցած կարգապահական գործողություններին
  • աշխատկիցների անձնական տեղեկատվությանը
  • կառավարմանը և հիմնական աշխատակիցների իրավահաջողության պլաններին
  • մեծ ներուժ ունեցող աշխատակիցների բացահայտմանը
  • թեկնածու աշխատակիցների վերահսկմանը, հարցազրույների անցկացմանը և ընտրությանը։