Jump to content

Էնդի Սեմբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Սեմբերգ
Էնդի Սեմբերգը 2010 թվականին
Ի ծնե անուն՝Andrew Samberg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 18, 1978(36 տարեկան)
Ծննդավայր՝Միլլ Վելլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝կոմիկ, դերասան, սցենարիստ
Կարիերա՝2001- մեր օրեր
Պարգևներ՝Ոսկե գլոբուս
IMDb։ID 1676221
thelonelyisland.com

Դեվիդ Էնդրյու «Էնդի» Սեմբերգ (անգլ.՝ David Andrew Samberg, օգոստոսի 18, 1978(1978-08-18)[1], Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կատակերգու, դերասան, սցենարիստ։ 2005-2012 թվականներին հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» կատակերգական շոուի եթերում։ Հայտնի է նաև որպես որպես «The Lonely Island» կատակերգական տրիոյի անդամ։ «Բրուքլին 9-9» հեռուստասերիալում ունեցած դերակատարման համար արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցչուհի Մերջիի և լուսանկարիչ Ջո Սեմբերգի ընտանիքում։ Պապը՝ Ալֆրեդ Ջ. Մերոուն եղել է ամերակա-հրեական կոնգրեսի նախագահը։

2013 թվականի սեպտեմբերի 21-ից ամուսնացած է դերասանուհի Ջոաննա Նյուսումի հետ։

Եղել է «MTV Movie Awards 2009»-ի հաղորդավարը[3]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՏեսակըՀայերեն անվանումըԲնօրինակ անվանումըԴերը
2004ֆիլմՀեռուստաալիք 101Channel 101Ջոնի Ռայս
2003-2004սերիալThe 'BuThe 'BuԱարոն
2005սերիալHouse of CosbysHouse of CosbysToothpaste Cosby
2005սերիալԴանդաղացված զարգացումArrested Developmentռեժիսորի ասիստենտ
2005-2012սերիալՇաբաթ երեկոյան ուղիղ եթերումSaturday Night Liveտարբեր դերեր
2007ֆիլմՏաք ձողHot RodՌոդ Քիմբլ
2008սերիալԱվազակներըHuman GiantՋոնաթան
2008մուլտֆիլմԿապիկները տիեզերքումSpace ChimpsՀեմ III
2008ֆիլմԵղիր իմ ընկերը 5 րոպեովNick and Norah's Infinite PlaylistՆիք
2009ֆիլմՍիրում եմ քեզ, տղաI Love You, ManՌոբի Քլեյվեվ
2009մուլտֆիլմԱմպամած է. հնարավոր է, որ ամպերը կոլոլակներ ենCloudy with a Chance of Meatballsերեխա Բրենտ
2009-2011սերիալԱմերիկյան հայրիկըAmerican Dad!Անտիխրիստ
2010ֆիլմՖրիքնիք. ՄյուզիքլFreaknik: The MusicalՉեդ
2010սերիալՍառա Սիլվերմանի ծրագրիրըThe Sarah Silverman ProgramԹրոյ
2010սերիալԱյգիներ և հանգստ վայրերParks and RecreationԿառլ Լորտեր
2011-2014սերիալԱրկածային ժամանակAdventure TimeParty Pat
2011ֆիլմՇահույթով ընկերներFriends with BenefitsԿունիսի
2011ֆիլմԻնչքա՞ն է քո մոտWhat's Your Number?Ջերրի Փերրի
2012սերիալՊորտլանդիաPortlandiaԷնդի
2012ֆիլմՍելեստա և Ջեսսի ընդմիշտCeleste & Jesse ForeverՋեսսի Աբրաամս
2012սերիալՍտուդիա 3030 Rockկամեո
2012ֆիլմՆա իմ տղան էThat's My BoyՏոդ Պիտերսոն/Հան Սոլո Բերգեր
2012ֆիլմԱրթուններըThe Watchկամեո
2012-2013սերիալՊիֆ-Պաֆ կատակերգությունComedy Bang! Bang!ինչպես կյանքում
2012մուլտֆիլմՏրանսիլվանիա հյուրանոցHotel TransylvaniaՋոնաթան
2012սերիալԿուկուCuckooԴեյլ «Կուկու» Էշբրիք
2012սերիալՍպունգ Բոբ Քառակուսի ՏաբատSpongeBob SquarePantsԳնդապետ Կարպեր
2013ֆիլմՀամադասարանցիները 2Grown Ups 2չերլիդեր
2013ֆիլմՈւ՞մ հետ քնելThe To Do ListՎան Քինգ
2013սերիալՀաջողակներըThe AwesomesKid Crab
2013-2015սերիալԲրուքլին 9-9Brooklyn Nine-Nineդետեկտիվ Ջեյք Պերալտա
2013մուլտֆիլմԱմպամած է. հնարավոր է, որ ամպերը կոլոլակներ են 2Cloudy with a Chance of Meatballs 2երեխա Բրենտ
2014ֆիլմՀարևանները. Պատերազմի արահետումNeighborsեղբայրության անդամ
2015մուլտֆիլմՏրանսիլվանիա հյուրանոց 2Hotel Transylvania 2Ջոնաթան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ GeneaStar
  2. ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
  3. ↑ «2009 MTV Movie Awards | Awards Show Highlights and Winners | MTV.com». Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին. Վերցված է 2015-08-04-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Սեմբերգ» հոդվածին։