Նա իմ տղան է
Նա իմ տղան է անգլ.՝ That's My Boy | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա և կինոկատակերգություն |
Թեմա | ինցեստ, անհաջող ընտանիք և հարբեցողություն |
Թվական | սեպտեմբերի 27, 2012[1], օգոստոսի 2, 2012[2] և 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Շոն Անդերս |
Պրոդյուսեր | Ադամ Սենդլեր, Ալլեն Քովերթ, Ջեք Ջարապուտո և Հեզեր Փերրի |
Սցենարի հեղինակ | Դեյվիդ Կասպե |
Դերակատարներ | Ադամ Սենդլեր, Վանիլա Այս, Տոդ Բրիդժես, Էնդի Սեմբերգ, Լեյթոն Միսթր, Ջեյմս Քաան, Սյուզան Սարանդոն, Էվա Ամուրի, Սիարա, Մայլո Վենտիմիլիա, Բլեյք Քլարք, Ռեյչել Դրեչ, Նիկ Սվարդսոն, Լունել Քեմփբել, Մեգան Ֆեյ, Ռեբեկա Մարշալ, Ռեքս Ռայան, Ուիլ Ֆորտե, Իեն Զիրինգ[3], Թոմ Մարդիրոսյան[3], Ալան Թիք[3], Peggy Stewart?[3], Էրին Էնդրյուս[3], Անա Գասթեյեր[3], Ջեքի Սենդլեր[3], Աբլուդայ Նգոմ[3], Սեդի Սենդլեր[3], Փիթեր Դանթե[3] և Դեն Պատրիկ[3] |
Օպերատոր | Բրենդոն Թրոսթ |
Երաժշտություն | Ռուփերթ Գրեգսոն-Ուիլյամս |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Կինոընկերություն | Happy Madison Productions և Relativity Media |
Տևողություն | 114 րոպե |
«Նա իմ տղան է» (անգլ.՝ That's My Boy), 2012 թվականի ամերիկյան կատակերգություն ռեժիսոր Շոն Անդերսի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասաչուսետս քաղաքի դպրոցներից մեկում պատանի Դոնի բերգերը սիրահարվում է իր նոր երիտասարդ ուսուցչուհու՝ Մերի ՄաքԳերիքլին, և այդ զգացմունքը դառնում է երկկողմանի։ Իսկ Մերին դառնում է «շատ վատ ուսուցչուհի» և գայթակղում է տղային։ Նրանք սկսում են հանդիպել, բայց մի անգամ ամբողջ բռնացնում է նրանց դպրոցի դահլիճում սեքսով զբաղվելիս։ Ուսուցչուհին հղիանում է, և երեխայի ծնվելուց հետո ազատազրկվում է 30 տարով։
Դոնին հայր է դառնում, իսկ երեխային անվանում է Հան Սոլո (ի պատիվ «Աստղային պատերազմներ»ի[4] մի հերոսի), մտածելով որ դա աշխարհի ամենալավ անունն է։
Անցան տարիներ Դոննին դարձավ ալկոհոլիկ-անհաջողակ, որը իր ժամանակը անցկացնում էր ստրիպ-ակումբում իր ընկերների հետ։ Այնուհետև Դոնիի փաստաբանը նրան տեղեկացնում է, որ եթե նա չվճարի բոլոր պարտքերը նա կբանտարկվի 3 տարով։ Եվ հենց այս ժամանակ հաղորդավար Ռենդալ Մորգանը նրան առաջարկում է 50 հազար դոլար, Տոդի՝ նրա տղայի և մոր միջև հանդիպման համար։
Այնուհետև Դոնին ուղեվորվում էՏոդի մոտ և քանի որ նա խաբել է որ իր ծնողները մահացել են երկրաշարժից, Դոնին ներկայանում է, որպես Տոդի ավագ ընկերը։
Իսկ հաջորդ օրը Դոնին իմանում է, որ Ջեյմին ունի ինտիմ հարաբերություններ իր եղբոր՝ Չեդի հետ։ Դոնին փորձում է ասել Տոդին, բայց Ջեյմին փակում է նրա բերանը։ Դրանից հետո նա գնում է բանտ՝ կնոջը տեսակցության և հասկանում է, որ դեռևս նա սիրում է Մերիին։
Այնուհետև Դոնին չկարողանալով զսպել իրեն, գնում էհարսանիքին և պատմում ողջ ճշմարտությունը։ Դրանից հետո նրանք հեռանում են այդտեղից և գնում Դոնիի սիրած ստրիպ-ակումբը, որտեղ էլ Տոդը մտերմանում է մատուցողուհի Բրիի հետ։
Վերջում Դոնին հասկանում է, որ ինքն պիտի պատասխան տա իր արարքների համար և ուզում է բանտ նստել։ Սակայն Դոնին անականկալի է գալիս տեսնելով, որ այն չաղ վազորդը, որի վրա նա 20$ խաղադրույք էր կատարել հաղթում է առաջնությունում Դոնին բերելով 160 հազար դոլար շահույթ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ադամ Սենդլեր | Դոնի Բերգեր |
Էնդի Սեմբերգ | Դոնիի որդին | Տոդ Պիտերսոն/Հան Սոլո Բերգեր
Լեյտոն Միստր | Տոդի հարսնացուն | Ձեյմի մարտին
Վանիլա Այս | Դոնիի լավագույն ընկերը | Vanilla Ice
Մայլո Վենտիմիլյա | Ջեյմիի կրտսեր եղբայրը | Չեդ Մարտին
Տոնի Օռլանդո | Տոդի բոսսը | Սթիվ Սպիր
Սիարա | Դոնիի ընկերուհին | Բրի
Սյուզան Սարանդոն | Տոդի մայրը | Մերի ՄաքԳերրիքլ
Եվա Ամուրրի | Մերի ՄաքԳերրիքլը երիտասարդ տարիքում |
Ջասթին Ուիվեր | երիտասարդ տարիքում | Դոնին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- That's My Boy(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «That's My Boy»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «That's My Boy»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- That's My Boy(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «That's My Boy»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- That's My Boy Ֆեյսբուքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Համացանցային մեմեր
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մասաչուսեթսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2012 թվականին
- Մասաչուսեթսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1984 թվականին
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր հարբեցողության մասին
- Ֆիլմեր բռնաբարության մասին
- Ֆիլմեր ինցեստի մասին