Էրին Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրին Էնդրյուս
անգլ.՝ Erin Andrews
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1978(1978-05-04)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԼյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի համալսարան և Bloomingdale High School?
ԵրկերCollege GameDay?, Fox NFL?, Good Morning America?, Dancing with the Stars? և CMT Music Awards?
Մասնագիտությունլրագրող և մարզական մեկնաբան
ԱմուսինJarret Stoll?
ԱնդամությունZeta Tau Alpha?
Կայքerinandrews.com
 Erin Andrews Վիքիպահեստում

Էրին Ջիլ Էնդրյուս (անգլ.՝ Erin Jill Andrews, մայիսի 4, 1978(1978-05-04)[1], Լյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, սպորտային մեկնաբան, ֆոտոմոդել, և դերասանուհի[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին Ջիլ Էնդրյուսը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին Լյուիսթոն քաղաքում՝ ուսուցչուհի Պաուլա Էնդրյուսի և հեռուստալրագրող Սթիվեն Էնդրյուսի ընտանիքում։ Էրինն ավարտել է Բլումինգդեյլ դպրոցը Վալրիկոյում (Ֆլորիդա նահանգ)։ 2000 թվականին ավարտել է Ֆլորիդայի համալսարանը՝ հեռահաղորդակցության ոլորտում արվեստի բակալավրի աստիճանով։ Ունի կրտսեր քույր՝ Կենդրան։

Էրինը ֆուտբոլային խաղի ժամանակ

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրինը հեռուստատեսային գործունեությունն սկսել է 2000 թվականին «Fox Sports Florida» ալիքում՝ որպես հեռուստալրագրող։ 2004 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «ESPN» հեռուստաալիքում[4]։ 2012 թվականի հունիսից Էրինն աշխատել «FOX Sports» հեռուստաալիքում[5]։

2010 թվականին Մաքսիմ Չմերկովսկու հետ զուգապարով մասնակցել է «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) շոուի տասներորդ եթերաշրջանին և գրավել է երրորդ տեղը[6]։

2010 թվականին ըստ «Maxim» ամսագրի դասկարգման «Hot 100» ցուցակում զբաղեցրել է 58-րդ տեղը[7], իսկ 2011 թվականին՝ 91-րդ տեղը[8][9][10]։

2013 թվականին «Choice TV Personality: Female» անվանակարգում առաջադրվել է «Teen Choice Awards» մրցանակի[11]։

«2015 թվականի ամենացանկալի կանայք» ցանկում զբաղեցրել է 83-րդ տեղը՝ ըստ AskMen[12] առցանց պորտալի վիճակագրության[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից հունիսի 24-ին Էրինն ամուսնացել է հոկեյիստ Ջարեթ Սթոլլի հետ։ Զույգը սկսել էր հանդիպել ամուսնությունից չորսուկես տարի առաջ[14]։

2016 թվականին Էրինի մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ։ Նա երկու վիրահատություն է տարել, և 2017 թվականի հունվարի դրությամբ հիվանդությունն արդեն սկսել է նահաջել[15]։ Քանի դեռ Էրինի բուժումը ընթացքի մեջ էր, ամուսինները երեխա ունենալու մասին չէին մտածում, սակայն Էրինը կարծում է, որ երեխաներն իրենց կյանքին նոր իմաստ կհաղորդեն։ Էրինը և Ջարեթը որոշել են դիմել արտամարմնային բեղմնավորման (IVF)[16]:

Քաղցկեղը հաղթահարելուց հետո Էրինը, հիվանդության վերաբերյալ ճանաչողական արշավ ձեռնարկելու նպատակով, սկսել է համագործակցել կանանց առողջության պահպանմամբ և իրազեկմամբ զբաղվող կազմակերպության հետ։ Կազմակերպության նշանաբանն էր. «Մենք կարող ենք փոխել այս կարգավիճակը»։ Նա կոչով դիմել է բոլոր կանանց և նրանց ամուսիններին, որպեսզի ամուսինները խրախուսեն կանանց՝ պարբերաբար բժշկական հետազոտություն անցնելու, ինչը թույլ կտա հիվանդությունը հայտնաբերել և կանխարգելել վաղ փուլում[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2012 ֆիլմ Նա իմ տղան է That's My Boy Ռենդել Մորգանի քարտուղար
2013 ֆիլմ Դյուկ Կարոլինա, Կապույտ արյունների մրցակցությունը Duke-Carolina: The Blue Blood Rivalry Fox Sport ալիքի հեռուստալրագրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Michael David Barrett: Man Arrested In Erin Andrews Peeping Tom Case
  3. «Erin Andrews and Sen. Amy Klobuchar Introduce Tougher Federal Anti-Stalking Bill». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  4. Ouch. ESPN’s Erin Andrews must give up Reebok deal next year
  5. FOX Sports hires Erin Andrews
  6. 'Dancing with the stars' 2010: Erin Andrews and Maksim Chmerkovskiy tie with Nicole Scherzinger
  7. Erin Andrews 2010
  8. «Erin Andrews 2011». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. Erin Andrews
  10. «Erin Andrews». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. Teen Choice Awards Արխիվացված 2014-08-12 Wayback Machine
  12. AskMen - Ավստրալիայում, Կանադայում, Մերձավոր Արևելքում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում միջազգային վարկածներով տղամարդկանց անվճար առցանց պորտալ
  13. Erin Andrews
  14. Dancing with the Stars Host Erin Andrews and Hockey Player Jarret Stoll Tie the Knot
  15. Erin Andrews Kept Her Cancer Diagnosis, Treatment a Secret from DWTS Costars: Sources
  16. «Erin Andrews opens up about IVF after battle with cervical cancer». TODAY.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  17. Minton, Melissa. «How Erin Andrews Coped With Her Cervical Cancer Diagnosis: 'You Need the First 24-48 Hours for a Meltdown'». SELF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Էնդրյուս» հոդվածին։