Քևին Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Ջեյմս
Kevin James 2011 (Cropped).jpg
Kevin James
Ի ծնե անուն՝ Քևին Ջորջ Քնայֆայն
Ծննդյան թիվ՝ 26 ապրիլի, 1965[1](52 տարեկան)
Ծննդավայր՝ Մինեոլա, Նյու Յորք
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝ դերասան
Կարիերա՝ 1991- ներկա ժամանակ
IMDb։ ID 0416673
kevinjames.com

Քևին Ջեյմս (անգլ.՝ Kevin James), ամերիկացի դերասան, կոմիկ, սցենարիստ, պրոդյուսեր։ Շատ ավելի հայտնի է Արքա Կվինս սերիալում Դագ դերից, CBS հեռուստաընկերություն։ Ինչպես նաև նա հայտնի է Հիթչի մեթոդը, Չակն ու Լարին. հրդեհային հարսանիքը, Շոպո-ոստիկանը(Չաղլիկը բոլորի դեմ), Համադասարանցիները, Դիլեմա ֆիլմերից։ 2010 թվականի մարտի 27-ին Nickelodeon Kids' Choice Awards նա եղել է վարող։ Ամուսնացած է Սթեֆանի դե լա Քրուսի հետ, որից ունի չորս երեխա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան Քևինը սկսել է կատակերգական սթենդ-ափ և հեռուստատեսային թոք-շոուներից, որոնց մեջ մտնում են The Tonight Show with Jay Leno, Late Show with David Letterman, Late Night with Conan O’Brien, Dennis Miller Live, The Late Late Show, The Rosie O’Donnell Show, The Ellen DeGeneres Show and Live with Regis and Kathy Lee։ Սթենդ-ափի 100 ամենալավ կոմիկների մեջ Ջեյմսը եղել է 89-րդը։ CBS հեռուստաընկերության «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալի մի քանի էպիզոդների սիտկոմներում նկարահանվելու շնորհիվ, որտեղ գլխավոր դերը խաղում էր նրա ընկերը, Քևինը կարողացավ խաղալ գլխավոր դերը Կվինսի թագավորը սերիալում։ Կատարած աշխատանքի համար Քևինը նոմինացվել է Էմմիի մրցանակի, որպես 2006 թվականի սերալում ակնառու գլխավոր դեր խաղացող։ 2001 թվականին նա ստեղծել է իր սեփական սթենդ-ափը՝ Kevin James։ Sweat the Small Stuff։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հայերեն անվանումը Դերը Ծանոթագրություններ
1996 Բոլորը սիրում են Ռեյմոնդին Քևին 6 սերիա. 1996-1998
1998-1999 Բոլորը սիրում են Ռեյմոնդին Doug Heffernan «The Lone Barone» (սեզոն 3, սերիա 9)

«Ray Home Alone» (սեզոն 3, սերիա 18) «Be Nice» (սեզոն 3, սերիա 23)

1998-2007 Կվինսի թագավորը Doug Heffernan Գլխավոր դեր
1999 Becker Doug Heffernan
1999 Չինական ոստիկանը Dallas Hampton
2001 Arli$$ Քևին
2002 Պինոկիո Mangiafuoco Ձայն՝ անգլերեն տարբերակ
2004 50 առաջին համբույրները Factory Worker Cameo
2005 Հիթչի մեթոդը Albert Brennaman
2006 Տուն-հրեշը Officer Landers
2006 Grilled Dave
2006 Բեղերն ու սմբակները Otis
2007 Չակն ու Լարին. հրդեհային հարսանիքը Larry Valentine
2007 Elmo's Christmas Countdown Santa Claus
2009 Շոպո-ոստիկանը Paul Blart Lead role, Writer and Producer
2010 Համադասարանցիները Էրիկ Լոմոնոսով
2011 Դիլեմա Nick Co-star
2011 Իմ ընկերը գազանանոցից է Griffin Keyes
2012 Չաղլիկը ռինգում Scott Voss
2013 Համադասարանցիները 2 Էրիկ Լոմոնոսով
2015 Պիքսելներ
2015 Շոպո-ոստիկանը 2(ալտերնատիվ անվանումը՝ «Չաղլիկը բոլորի դեմ») Paul Blart

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #133559521 // Общий нормативный контроль — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]