A Year Without Rain

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Year Without Rain
Selena Gomez & the Scene-ի Ստուդիական ալբոմ
Թողարկվածսեպտեմբերի 17, 2010
Ժանրդանս փոփ,սինթիփոփ, էլեկտրոփոփ,
Տևողություն3:54
Լեզուանգլերեն
ԼեյբլHollywood
ՊրոդյուսերRedOne

A Year Without Rain (հայերեն՝ Առանց անձրևի տարի), Սելենա Գոմեսի մասնակցությամբ Selena Gomez & the Scene նախագծի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ալբոմի աշխատանքներին մասնակցել են Քեթի Փերրին և RedOne-ն։ «A Year Without Rain»-ի ստեղծագործությունները վերաբերում են դենսհոլլի և տեխնոյի տարրերով դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերին։ «A Year Without Rain»-ը առաջնաելութ է ունեցել ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականում։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 66.000 օրինակ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարին MTV News-ին տված հարցազրույցում Սելենա Գոմեսը հայտարարել էր. «Այն [ալբոմը] մի փոքր այլ է՝ ավելի մեծահասակ և դրանում կա ռեգգիի հնչեղություն»[2]։ Գոմեսը նաև հավելել է, որ ինքը որոշել է չդառնալ երգերի հիմնական հեղինակը՝ իր վրա չափազանց մեծ պատասխանատվություն չվերցնելու համար[2]։ Նույն հարցազրույցում Սելենան հայտարարել է, որ շահագրգռված է աշխատել պրոդյուսերներ Անտոն Արմաթի, Թիմ Ջեյմսի և Dr. Luke-ի հետ[2]։

... այս բոլոր երգերը այն մասին են, թե ինչի միջով եմ անցել ես ինքս, և այդ պատճառով ես հավաքել եմ այդ ամենը միասին.- Սելենա Գոմես[2]

Digital Spy-ի համար տված հարցազրույցում Գոմեսը հայտարարել է, որ չի ցանկանում ևս մեկ սինգլ թողարկել նախորդ «Kiss & Tell» ալբոմից և ակնկալում է աշխատել նոր ալբոմի վրա, որը ընդհանրապես նման չի լինի նախորդին[3]։

Գոմեսի խոսքերով ալբոմի վերնագրի համար ընտրվել է առաջին երգի անվանումը, որը ձայնագրվել է իր համար. երգչուհին որոշել է, որ այս ստեղծագործությունը պետք է դառնա հիմնարար և հավելել է, որ ալբոմում երգերի կարգը շատ կարևոր է[4]։ Երգչուհին նաև բացատրել է, որ ալբոմի երգերի մեծ մասի համար ոգեշնչման աղբյուր են դարձել խմբի երկրպագուները[4], ինչպես նաև այն, որ պարային երաժշտությունն ու տեխնոն հանդիսանում են ստեղծագործությունների ժանրային հիմքը[4]։ Գոմեսը բացատրել է, որ կցանկանա ինչ-որ բան ստեղծել «իմաստով և մեղեդիով և ավելի ուժեղ տեքստով»[5]։ Ալբոմի տեխնո ուղղվածության վրա ազդել է խմբի նախորդ հիթի՝ «Naturally»-ի հաջողությունը[5]։

2010 թվականի հուլիսին Գոմեսը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ ալբոմում ընդգրկվելու է Քեթի Փերրիի հեղինակած ստեղծագործությունը. Փերրին նրա համար ձայնագրել է նաև բեք վոկալի պարտիան[6]։ 2010 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվել է ալբոմի ստեղծագործությունների ցանկը[7]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմում գերակշռում են դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերի առանձնահատկությունները, կա նաև եվրոդենսի, ռեգգի և դենսհոլի հնչեղություն[8]։ Երգերի մեծ մասում առկա են ձայնի վրա կիրառվող էլեկտրոնային էֆեկտներ[8]։ Երգերի տեքստերը հիմնականում շոշափում են սիրո, ազատության և կյանքի ուրախության թեմաները[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը հիմնականում դրական է ընդունվել։ Billboard ամսագիրը համարել է, որ երաժշտական բաղադրիչը շատ ավելի ուժեղ է լիրիկականից։ The Washington Post-ը գրել է, որ ալբոմը ավելի լավն է, քան նախորդ «Kiss & Tell»-ը, և Գոմեսին անվանել է «Քեթի Փերրիի ավելի երիտասարդ տարբերակ»[8]։ About.com-ը նույնպես հակված էր երկրորդ ալբոմի օգտին առաջինի համեմատ՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում Selena Gomez & Scene նախագիծը երաժշտական էվոլյուցիայի է ենթարկվել. «A Year With Rain»-ը լավ պատրաստված և հաճելի փոփ ալբոմ է[9]։

Սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Round & Round» ալբոմի առաջին սինգլը թողարկվել է 2010 թվականի հունիսի 22-ին[10] և երաժշտական քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ[11][12]։ Նա Billboard Hot 100 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 24-րդ հորիզոնականում և տեղ է զբաղեցրել եվրոպական երկրների հիթ-շքերթներում[13]։

Երկրորդ սինգլը դարձել է նույնանուն «A Year Without Rain» ստեղծագործությունը։ Սինգլը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին[14]։ Այն ԱՄՆ-ում առաջնաելույթ է ունեցել 35-րդ, իսկ Կանադայում՝ 37-րդ հորիզոնականում[13]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի ստանդարտ հրատարակություն
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր Տևողություն
1. «Round & Round»  Kevin Rudolf, Andrew Bolooki, Fefe Dobson, Jeff Halavacs, Jacob KasherRudolf, Bolooki, Halavacs 3:06
2. «A Year Without Rain»  Lindy Robbins, Toby GadGad 3:54
3. «Rock God»  Katy Perry, Priese Prince LaMont Board, Victoria Jane HornRock Mafia 3:08
4. «Off the Chain»  Tim James, Antonina Armato, Devrim KaraogluRock Mafia 4:03
5. «Summer's Not Hot»  Armato, James, Nadir KhayatRock Mafia, RedOne 3:05
6. «Intuition» (featuring Eric Bellinger)Gad, Eric Bellinger, RobbinsGad 2:59
7. «Spotlight»  Peer Åström, Shelly Peiken, Adam Anders, Nikki HassmanÅström, Anders 3:31
8. «Ghost of You»  Peiken, Jonas Jeberg, Rasmus SeebachJeberg 3:23
9. «Sick of You»  Matt Squire, Lucas BankerSquire 3:23
10. «Live Like There's No Tomorrow»  Matt Bronleewe, Nicky Chinn, Andrew Fromm, Meghan KabirSuperspy 4:07

Դիրքեր հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«A Year Without Rain»-ը Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 4-րդ հորիզոնականում, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 66.000 օրինակ, այսպիսով, ալբոմը դարձել է ավելի հաջողակ, քան «Kiss & Tell»-ը[15]։

Հիթ-շքերթներ (2010) Լավագույն արդյունք
Australian Albums Chart[16] 46
Austrian Albums Chart[17] 19
Belgian Albums Chart (Flanders)[18] 11
Belgian Albums Chart (Wallonia)[19] 21
Canadian Albums Chart[20] 6
Czech Republic Album Chart[21] 9
European Albums Chart[22] 14
French Albums Chart[23] 26
German Albums Chart[24] 22
Greek Album Chart[25] 41
Hungarian Albums Chart[26] 23
Irish Albums Chart[27] 40
Italian Albums Chart[28] 28
Mexican Albums Chart[29] 17
Netherlands Albums Chart[30] 51
New Zealand Albums Chart[31] 24
Polish Albums Chart[32] 11
Portuguese Albums Chart[33] 9
Spanish Albums Chart[34] 7
Swiss Albums Chart[35] 37
UK Album Chart[36] 14
US Billboard 200[15] 4

Ալբոմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Լեհաստան[37] 2010 թվականի սեպտեմբերի 17 CD Universal Music
Կանադա[38][39] 2010 թվականի սեպտեմբերի 21 CD/CD+DVD
Գերմանիա[40][41]
ԱՄՆ[42][43] Hollywood Records
Ավստրալիա[44] 2010 թվականի սեպտեմբերի 24 CD+DVD Universal Music
Մեքսիկա[45]
Մեծ Բրիտանիա[46] 2010 թվականի հոկտեմբերի 4 CD/CD+DVD Fascination Records
Բրազիլիա[47][48] 2010 թվականի հոկտեմբերի 15 Universal Music
Հնդկաստան[49] 2010 թվականի հոկտեմբերի 29 CD/CD+DVD Universal Music

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Caulfield, Keith (2010 թ․ սեպտեմբերի 29). «Zac Brown Band Bows At No. 1 on Billboard 200». Billboard.com. Billboard. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Vena, Jocelyn (2010 թ․ փետրվարի 23). «Selena Gomez Says Next Album Will Have 'Reggae Sound'». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Martin, Lara (2010 թ․ ապրիլի 10). «Music - Interview - Selena Gomez». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 Vena, Jocelyn. «Selena Gomez Says Fans Inspired A Year Without Rain». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Amazon.com:Selena Gomez and the Scene:Albums, Songs, Bios, Photos». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Vena, Jocelyn. «Selena Gomez's New Album Features Katy Perry Collaboration». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. Vena, Jocelyn (2010 թ․ օգոստոսի 17). «Selena Gomez Releases New Album Track Listing». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 Stewart, Allison. «Album review: Selena Gomez, "A Year Without Rain"». Washington Post. The Washington Post Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Selena Gomez and the Scene - A Year Without Rain - Review of A Year Without Rain by Selena Gomez and the Scene». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Round & Round - Single by Selena Gomez & the Scene». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  11. Lamb, Bill. «Selena Gomez and the Scene - "Round & Round"». About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
  12. Bain, Becky. «Selena Gomez Goes "Round And Round" On New Single». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  13. 13,0 13,1 «Selena Gomez & the Scene Chart History». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  14. «A Year Without Rain - Single by Selena Gomez & the Scene». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. 15,0 15,1 Zac Brown Band Bows At No. 1 on Billboard 200 | Billboard.com
  16. «australian-charts.com - Hung Medien». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «Discographie Selena Gomez & The Scene» (գերմաներեն). austriancharts.at. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. ultratop.be - Selena Gomez & The Scene - A Year Without Rain
  19. ultratop.be - Selena Gomez & The Scene - A Year Without Rain
  20. Canadian Albums | Billboard.com
  21. Čns Ifpi
  22. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  23. lescharts.com - Discographie Selena Gomez
  24. Album-Charts: Joe Cocker ist die neue Nummer eins - media control Արխիվացված 2012-03-09 Wayback Machine
  25. «greekcharts.com - Selena Gomez & The Scene - A Year Without Rain». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  26. Archívum - Slágerlisták - MAHASZ - Magyar Hanglemezkiadók Szövetsége
  27. «GFK Chart-Track». GFK Chart-Track. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  28. FIMI - Federazione Industria Musicale Italiana - Classifiche Արխիվացված 2012-01-19 Wayback Machine
  29. «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
  30. dutchcharts.nl - Selena Gomez & The Scene - A Year Without Rain
  31. «Discography Selena Gomez & the Scene». charts.org.nz. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart
  33. portuguesecharts.com - Selena Gomez & The Scene - A Year Without Rain
  34. spanishcharts.com - Selena Gomez & The Scene - A Year Without Rain
  35. Selena Gomez & The Scene - A Year Without Rain - hitparade.ch
  36. Album Top 40 from the Official UK Charts Company
  37. «Year Without Rain PL Wykonawca:Gomez Selena Data». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  38. «A Year W/O Rain: Selena and the Scene Gomez: Amazon.ca: Music». Amazon.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. «A Year W/O Rain (Dlx Ed): Selena and the Scene Gomez: Amazon.ca: Music». Amazon.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  40. «A Year Without Rain: Selena Gomez & the Scene: Amazon.de: Musik». Amazon.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  41. «A Year Without Rain (Deluxe) (Doppel-CD): Selena Gomez & the Scene: Amazon.de: Musik». Amazon.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  42. «A Year Without Rain: Selena Gomez and the Scene: Music». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  43. «A Year Without Rain (Deluxe Edition) (CD+DVD): Selena Gomez and the Scene: Music». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «Year Without Rain )(sic): Selena Gomez (CD/DVD)». Sanity.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
  45. «A Year Without Rain: Selena Gomez (CD + DVD)». Mixup Music Store. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին.
  46. «A Year Without Rain: Selena Gomez». Fascination Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. «A Year Without Rain: Selena Gomez (Brazil release date)». Saraiva.com.br. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  48. «A Year Without Rain (Deluxe Edition) (CD+DVD): Selena Gomez (Brazil release date)». Saraiva.com.br. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  49. «A Year Without Rain (Deluxe Edition)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին.