Զանգվածային սպանություն Օռլանդոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Օռլանդոյում
Տեսակզանգվածային կրակոցներ, պատանդների գերեվարում, ահաբեկչական ակտ և anti-LGBT hate crime?
Երկիր ԱՄՆ[1]
Գրոհի վայրՕրինջ շրջան[1]
ՏեղադրանքPulse[2][1]
Տարեթիվհունիսի 12, 2016[2][1]
ԶենքSig Sauer MCX?[3][4] և Գլոք (ատրճանակ)
Զոհվածներ50 մարդ[5][6][1]
Վիրավորներ53[5][1]
Ահաբեկիչների քանակ1[1]
 2016 Orlando nightclub shooting Վիքիպահեստում

Զանգվածային սպանություն Օռլանդոյում, կատարվել է 2016 թվականի հունիսի 12-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում։ Անծանոթը «Pulse» միասեռականների գիշերային ակումբում հրազենով կրակ է բացել և պատանդներ վերցրել։ Արդյունքում զոհվել են 50 և վիրավորվել են ավելի քան 53 մարդ։ Ոստիկանական գործողության արդյունքում պատանդները ազատվել են, իսկ ահաբեկիչը` սպանվել[7][8][9]։

Օռլանդոյի սպանությունը ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածայինն է, այն զոհերի քանակով շրջանցել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի 2007 թվականի սպանությանը, որն մինչ այս հանցագործությունը ԱՄՆ ամենազանգվածային սպանությունն էր[10]։

Ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Pulse» գիշերային ակումբի շենքը

Հունիսի 12-ի գիշերվա ժամը 2:02-ին «Pulse» գիշերային ակումբում անհայտ անձը սկսել է անկանոն կրակ բացել։ Ակումբում տեղակայված ոստիկանական սպան սկսել է կրակել հանցագործի ուղղությամբ, որն էլ պատասխան կրակ է բացել և սկսել է փոխհրաձգություն։ Հանցագործը զինված է եղել «AR-15» ինքնաձիգով, կիսավտոմատ ատրճանակով և անհայտ «սարքավորումով», որը պաշտոնական անձինք նմանեցնելով ռումբի, վտանգի աղբյուր են գնահատել։ Երբ հավելյալ ոստիկանական ուժեր են եկել օգնության, հանցագործը մտել է ակումբ և պատանդներ վերցրել[11][12]։

Բանակցողները մոտեցել են բեմին[13], քանի որ հանցագործը թաքնվել էր ներսում և պահում էր պատանդներին[11][14]։ Նա հայտարարել է, թե պայթուցիկ սարք ունի իր մոտ[15][16]։ Ոստիկանությանը վերահսկող պայթյուն է իրականացրել[13]։

Ժամը 5:00-ին մոտ ոստիկանության ստորաբաժանումները մտել են ակումբ և սկսել փոխհրաձգություն հանցագործի հետ։ Երեսուն պատանդ ազատ են արձակվել, ոստիկանության մեկ սպա գլխից ոչ մահացու վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց[17]։ Ահաբեկիչը սպանվել է[18][19][20]։ Ըստ Reuters-ի անհայտ է, թե ահաբեկիչը երբ է սպանել պատանդներին[11]։

Ահաբեկչի ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմար Մաթին

Օռլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինը հայտնել է, որ հանցագործը ԱՄՆ քաղաքացի աֆղանական ծագումով 29-ամյա Օմար Մաթինն է (անգլ.՝ Omar Mir Seddique Mateen), որը սպանվել է մոտ երեք ժամ իրավապահներին դիմակայելուց հետո[21]։ Օմար Մաթինը ծնվել էր 1986 թվականի նոյեմբերի 16-ին և ապրում էր Ֆլորիդայում[22]։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չի բացառել Մաթինի կապը արմատական իսլամիստների հետ[23]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվազն 50 մարդ է զոհվել (այդ թվում ահաբեկիչը) և 53-ը վիրավորվել, այդ թվում` ոստիկանության մեկ աշխատակից փոխհրաձգության ժամանակ։ Վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել և վիրահատվել են տեղական հիվանդանոցներում[14][24]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհի Սիա Ֆուրլերը Օռլանդոյի զոհերի հիշատակին թողարկեց «The Greatest» հոլովակը, որը հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց արդեն գերազանցել էր 1 մլն դիտումների սահմանը[31][32][33]։

Տեսահոլովակը նկարահանվել է պարուհի Մեդդի Զիգլերի մասնակցությամբ, որը հայտնի է Սիայի «Chandelier», «Elastic Heart», «Big Girls Cry», «Cheap Thrills» հոլովակներից, որոնք ունեն ավելի քան 2 մլրդ դիտում YouTube-ում։

«The Greatest» հոլովակում նկարահանվել են 49 երեխաներ և Մեդդի Զիգլերը, ինչն էլ խորհրդանշում է զոհերի թիվը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Gun Violence Archive — 2013.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2016/06/13/us/orlando-nightclub-shooting.html
  3. https://www.washingtonpost.com/news/checkpoint/wp/2016/06/14/the-gun-the-orlando-shooter-used-was-not-an-ar-15-that-doesnt-change-much/
  4. https://eu.usatoday.com/story/news/factcheck/2021/04/22/fact-check-post-missing-context-ar-15-rifles-and-mass-shootings/7039204002/
  5. 5,0 5,1 Florida nightclub shooting: 50 killed and 53 injured in 'act of terror' – rolling updates — 2016. — ISSN 1756-3224; 1354-4322
  6. https://www.orlandosentinel.com/news/pulse-orlando-nightclub-shooting/os-pulse-shooting-tick-tock-20160613-story.html — 2016.
  7. «Стрельба в ночном клубе в Орландо привела к множеству жертв» (ռուսերեն)։ ինտերֆաքս։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  8. «Десятки человек погибли и получили ранения во время стрельбы в Орландо» (ռուսերեն)։ РИА Новости։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  9. «"Around 20" dead in "domestic terror incident" at gay bar»։ CBS News (en-US)։ Վերցված է 2016-06-12 
  10. Алексей Качалин (2016-06-12)։ «"Самая кровавая бойня в истории США": жертвами стрельбы в Орландо стали 50 человек» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2016-06-12 
  11. 11,0 11,1 11,2 Barbara Liston։ «Fifty people killed in massacre at Florida gay nightclub: police»։ Reuters։ Վերցված է հունիսի 12, 2016 
  12. Lizette Alvarez & Steve Kenny (հունիսի 12, 2016)։ «50 Shot Dead at Gay Nightclub in Florida; Possible Terror Link»։ New York Times։ Վերցված է հունիսի 12, 2016 
  13. 13,0 13,1 Steph Solis & John Bacon (հունիսի 12, 2016)։ «50 dead in nightclub, worst mass shooting in U.S. history»։ USA Today։ Վերցված է հունիսի 12, 2016 
  14. 14,0 14,1 Lizette Alvarez, Steve Kenny & Richard Pérez-Peña (հունիսի 12, 2016)։ «Shooting at Orlando Nightclub Kills 50, Police Say»։ New York Times։ Վերցված է հունիսի 12, 2016 
  15. Ashley Fantz, Faith Karimi & Eliott C. McLaughlin (հունիսի 12, 2016)։ «Police: 50 killed in Florida nightclub terror attack»։ CNN 
  16. Zappone Chris (հունիսի 12, 2016)։ «Orlando, Florida gay nightclub shooting: multiple victims»։ Sydney Morning Herald։ Վերցված է հունիսի 12, 2016 
  17. Kate Lyons (հունիսի 12, 2016)։ «Orlando Pulse club attack: gunman behind shooting that killed 50 'named as Omar Mateen'»։ The Guardian (New York)։ Վերցված է հունիսի 12, 2016 
  18. Caroline McClatchey & Yaroslav Lukov։ «Orlando nightclub shooting: Live reporting» (en-GB)։ BBC News։ Վերցված է հունիսի 12, 2016 
  19. Lyons Kate (հունիսի 12, 2016)։ «Orlando nightclub shooting: police confirm 'mass casualties' and gunman dead»։ The Guardian։ Վերցված է հունիսի 12, 2016 
  20. «Shooting at gay nightclub in Orlando results in 'mass casualties'»։ Orlando Sentinel։ հունիսի 12, 2016 
  21. Алексей Богдановский (2016-06-12)։ «СМИ назвали имя преступника, совершившего массовое убийство в Орландо» (ռուսերեն)։ РИА Новости։ Վերցված է 2016-06-12 
  22. «CBS News: Gunman In Orlando Nightclub Shooting That Left Nearly 20 Dead Identified As Omar Mateen»։ Associated Press / CBS New York (անգլերեն)։ CBS New York։ հունիսի 12, 2016։ Վերցված է հունիսի 12, 2016 
  23. «Стрелком в Орландо оказался американец афганского происхождения» (ռուսերեն)։ Интерфакс։ Վերցված է 2016-06-12 
  24. «Orlando Nightclub Attack: What We Know»։ The Atlantic։ հունիսի 12, 2016։ Վերցված է հունիսի 12, 2016 
  25. Алексей Богдановский (2016-06-12)։ «Обама поручил оказать федеральную помощь в расследовании стрельбы в Орландо» (ռուսերեն)։ РИА Новости։ Վերցված է 2016-06-12 
  26. «Обама назвал стрельбу в Орландо терактом и актом ненависти» (ռուսերեն)։ РИА Новости։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  27. «Олланд выразил полную поддержку США в связи с событиями в Орландо» (ռուսերեն)։ РИА Новости։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  28. «Путин выразил соболезнования Обаме в связи с трагедией в Орландо» (ռուսերեն)։ Интерфакс։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  29. «Премьер Индии шокирован трагедией в американском Орландо» (ռուսերեն)։ РИА Новости։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  30. «Генсек ООН осудил атаку в Орландо и выразил соболезнования народу США» (ռուսերեն)։ РИА Новости։ 2016-06-12։ Վերցված է 2016-06-12 
  31. «The Greatest: новый клип Sia по мотивам Chandelier»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-09-ին։ Վերցված է 2016-09-06 
  32. «Sia’s Latest Single ‘The Greatest’ Honors Pulse Shooting Victims»։ 2016-09-06։ Վերցված է 2016-09-06 
  33. «Sia's 'The Greatest' Video Features 49 Dancers in Tribute to Orlando Shooting Victims»։ Վերցված է 2016-09-06