Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի զանգվածային սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի զանգվածային սպանություն
Virginia Tech massacre
Մոմավառություն զոհերի հիշատակին (ապրիլի 17, 2007)
ՏեսակՀրաձգություն կրթական հաստատությունում, սպանություն-ինքնասպանություն, զանգվածային սպանություն և զանգվածային կրակոցներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գրոհի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բլեքսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ
ՏեղադրանքՎիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գրոհի նպատակՎիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ
ՏարեթիվԱպրիլի 16, 2007[1]
Զենք«Glock 19» ատրճանակ
«Walther P22» ատրճանակ
Զոհվածներ32 (բացառելով կազմակերպչին)[1]
Վիրավորներ23 (17-ը՝ հրազենային)[1]
Ահաբեկիչներ1
ԿազմակերպիչներՉո Սին Հի
37°13′23″ հս․. լ. 80°25′16″ ամ. ե.HGЯO
(Էմբլեր Ջոնսթոն սրահ)
37°13′46″ հս․. լ. 80°25′23″ ամ. ե.HGЯO
(Նորիս սրահ)
 Virginia Tech massacre Վիքիպահեստում

Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի զանգվածային սպանությունը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 16-ին, ԱՄՆ Վիրջինիա նահանգի Բլեքսբուրգ քաղաքում գտնվող Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և նահանգային համալսարանի (Վիրջինիա թեք) կամպուսում։ Ահաբեկչական գործողությունը կազմակերպել և իրագործել է չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Հին (ծնունդով Հարավային Կորեայից)՝ երկու առանձին հարձակումների արդյունքում սպանելով 32, և վիրավորելով 17 մարդու (ևս 6 հոգի վնասվածքներ էին ստացել լսարաններից մեկի պատուհանից դուրս թռչելիս)։ Մոտավորապես երկու ժամ տևած հրաձգությունից հետո Չո Սին Հինն ինքնասպանություն է գործել[2][3]։

Հարձակումը լայն միջազգային լուսաբանման է արժանացելզանգվածային լրատվամիջոցների շրջանում, իսկ հասարակությունը խիստ սուր քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների ներսում տիրող այսպես կոչված՝ «ատրճանակային մշակույթին»։ Մինչև 2016 թվականի Օռլանդոյի զանգվածային սպանությունը, Վիրջինիա Թեքի սպանդը համարվել է ամենազանգվածայինը Միացյալ Նահանգների պատմության մեջ։

Նախկինում Չոյի մոտ հայտնաբերվել էր տագնապային խանգարում։ Հիմնական և ավագ դպրոցների տարիներին Չոն թերապևտիկ և հատուկ կրթական օժանակության է արժանացել։ Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող դաշնային օրենքների պատճառով Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի անձնակազմը տեղեկություն չի ունեցել Չոյի բժշկական պատմության և մասնավորապես՝ ախտորոշումների վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Police: No motive found, Roanoke Times
  2. «The Warning Signs that Could Have Prevented the Virginia Tech Shootings». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  3. «««Վիրջինյան հրաձիգի» զոհերի հարազատների փոխհատուցման չափը կրճատվել է»». «1in.am» լրատվական. 2012 թ․ հունիսի 21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]