I Want You To Know

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Want You To Know»
Zeddի սինգլըի երգը «True Colors» ալբոմից
Թողարկված2015 թվականի փետրվարի 23-ին
ՖորմատԹվային դիստրիբուցիա
Ձայնագրված2014 թվականի դեկտեմբերին
ԺանրEDM
Լեզուանգլերեն
Տևողություն3:59
ԼեյբլInterscope
ՀեղինակZedd, Ռայան Թեդեր, KDrew
ԿոմպոզիտորZedd[1], Ռայան Թեդեր[1] և KDrew?[1]
ՊրոդյուսերԱնտոն Զասլովսկի
True Colors ալբոմի երգացանկ
Break Free «I Want You To Know» Beautiful Now

I Want You To Know (հայերեն՝ «Ես ուզում եմ, որ դու իմանաս»), ռուս-գերմանացի դիջեյ Զեդի և ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսի երգը, դիջեյի «True Colors» ալբոմի համար։ Երգը գրվել է Զեդի, Ռայան Թեդերի (OneRepublic խմբի անդամ) և Քեվին Դրյուրի (KDrew) կողմից։ Երգը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 23-ին։ Երաժշտական քննատադների կողմից սինգլն արժանացել է դրական կարծիքների, ինչպես նաև գրավել է բարձր հորիզոնականներ՝ հիթ-շքերթներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրվել է Զեդի, Ռայան Թեդերի և Քեվին Դրյուի կողմից[2]։ Անտոնն ու Ռայանը արդեն աշխատել են դիջեյի «Clarity» ալբոմի՝ հիմնականում «Lost In Sea» երգի վրա։ Թեդերը զանգում է Զեդին, երբ նրա մեջ նոր երգ ստեղծելու գաղափար է առաջանում։ Գոմեսն ու Զասլավսկին առաջին անգամ հանդիպել են 2014 թվականի դեկտեմբերի 4-ին[3] և այդ նույն օրը երգչուհին հայտարարել է, որ նրանք միասին աշխատելու են[4]։ Ռայանը, մեկնաբանելով երգը, ասել է. «Զեդը ոչնչացրել է նրան»[5]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Music Time-ը երգը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«I Want You To Know» դուետի մեջ իսկական քիմիան Գոմեսի վոկալի հետ զուգակցվում է բիթերով և դա զարմանալի է, քանի որ մինչ այդ պահը՝ նա քիչ էր աշխատել այս ժանրի մեջ[6]

Inquisitr-ը երգն անվանել է « խանդավառ՝ հաշվի առնելով ողջ գովազդը»[7]։ Idolator-ը սինգլի մասին խառը կարծիքներ է հայտնել.

Զեդը վերցրել է իրեն ծանոթ EDM կառուցվածքը, ինչը ոչ մի նոր բան չի առաջացրել նրա երաժշտական ժանրի մեջ։ Դա այնքան էլ հետաքրքիր երգ չի, բայց համապատասխան է գիշերային ակումբների համար[8]

Դիրքերը հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից երկու օր անց երգը Billboard սթրիմինգային պարային հիթ-շքերթում զբաղեցրել է 6-րդ, իսկ փոփ-պարային հիթ-շքերթում՝ 9-րդ հորիզոնականը։ Մարտի 14-ին երգը առաջնաելույթ է կատարել Billboard Hot 100 հիթ-շքերթի 17 -րդ հորիզոնականում։ Երգը գրավել է լավ հորիզոնականներ և մնացել է Hot 100-ի Թոփ-30-ում՝ մի քանի ամիս շարունակ[9]։ 2015 թվականի հուլիսին ԱՄՆ-ի տարածքում վաճառվել է սինգլի ավելի քան 500.000 օրինակ[10]։ Երգն ստացել է նաև ոսկե հավաստագրումներ Ավստրալիայում, Իտալիայում և Շվեդիայում։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլովակը թողարկվել է 2015 թվականի մարտի 10-ին՝ VEVO-ով։ Ռեժիսորը եղել է Բրենթ Բոնակորսոն, իսկ հաստատողը՝ Էնթոնի Չիրկոն։ Զեդն ասել է. «Դա կլինի 70-ական թվականների սեքսուալ տեսահոլովակ՝ տարատեսակ էֆեկտներով։ Զիլ է»[11]։ Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես է Գոմեսը պարում ակումբում, իսկ Անտոնը հայտնվում է հոլոգրաֆիայի տեսքով։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կատեգորիա Երգ Արդյունք
2015 Teen Choice Awards Երեկույթի լավագույն երգ I Want You to Know Հաղթանակ

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորական բեռնում[12]
  1. «I Want You to Know» (Սելենա Գոմեսի հետ համատեղ) — 3:58
  • Սովորական բեռնում — ռեմիքսներ[13]
  1. «I Want You to Know» (Fox Stevenson Remix) — 3:44
  2. «I Want You to Know» (Marc Benjamin Remix) — 4:57
  3. «I Want You to Know» (ESSIGI Future House Remix) — 6:15

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ Ամենաբարձր
հորիզոնական
{{{2}}} Բելգիա/Ֆլանդրիա (Ultratop 50)[14] 40
{{{2}}} Չեխիա (Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիա)[15] 10
{{{2}}} Եվրոպա (Billboard Euro Digital Songs)[16] 15
{{{2}}} Ճապոնիա (Billboard Japan Hot 100)[17] 21
{{{2}}} Մեծ Բրիտանիա (UK Dance Chart)[18] 4
{{{2}}} ԱՄՆ (Billboard Hot 100)[19] 17
{{{2}}} ԱՄՆ (Billboard Adult Top 40)[19] 36
{{{2}}} ԱՄՆ (Billboard Hot Dance/Electronic Songs)[20] 1
{{{2}}} ԱՄՆ (Billboard Dance Club Songs)[21] 14
{{{2}}} ԱՄՆ (Billboard Mainstream Top 40)[22] 11
{{{2}}} ԱՄՆ (Billboard Rhythmic)[23] 40

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ISWC-Net
  2. I Want You To Know Արխիվացված 2015-02-26 Wayback Machine
  3. @selenagomez great to meet you
  4. Selena Gomez Hangs With Jennifer Aniston, Zedd
  5. The Selena Gomez/Zedd Single Will Likely Come Out in February, Says Ryan Tedder
  6. Review by Music Time
  7. Review by Inquisitr
  8. Review by Idolator
  9. Chart Highlights: Mark Ronson and Bruno Mars debuts solo
  10. Ask Billboard: Is There an Unusually High Number of New Acts in the Hot 100’s Top 10?
  11. Behind The Scenes Of «I Want You To Know»
  12. «I Want You to Know (feat. Selena Gomez) - Single by Zedd». iTunes (US).
  13. «iTunes - Music - I Want You to Know (feat. Selena Gomez) [Remixes] - Single by Zedd». iTunes Store (GB).(չաշխատող հղում)
  14. "Ultratop.be – Zedd feat. Selena Gomez – I Want You To Know" (нид.). Ultratop 50. Проверено March 4, 2015.
  15. "ČNS IFPI" (чешск.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: Change the chart to CZ – SINGLES DIGITAL – TOP 100 and insert 201513 into search. Проверено July 14, 2015.
  16. "Zedd – Chart history" Billboard Euro Digital Songs for Zedd. Проверено July 14, 2015.
  17. "Zedd Chart History (Japan Hot 100)". Billboard. Проверено July 19, 2015.
  18. "Official Dance Singles Chart Top 40". Official Charts Company. Проверено July 14, 2015.
  19. 19,0 19,1 "Zedd Chart History (Hot 100)". Billboard. Проверено July 14, 2015.
  20. "Zedd Chart History (Hot Dance/Electronic Songs)". Billboard. Проверено July 14, 2015.
  21. "Zedd Chart History (Dance Club Songs)". Billboard. Проверено July 14, 2015.
  22. "Zedd Chart History (Pop Songs)". Billboard. Проверено July 14, 2015.
  23. "Zedd Chart History (Rhythmic)". Billboard. Проверено July 14, 2015.