Ֆիլմը չորս ընկերուհիների մասին է, ովքեր ցանկանում էին իրենց կյանքի մեջ նոր գույներ լցնել։ Ֆեյթը, Քոթթին, Բրիթթանին և Քենդին ցանկանում էին գնալ գարնանային արձակուրդներին, սակայն նրանք բավականաչափ գումար չունեին։ Դրա համար նրանք թալանում են խանութ և հավաքում են իրենց համար բավարար գումար։ Բայց այդ գողությանը Ֆեյթը չի մասնակցում։ Նա տարբերվում էր իր ընկերուհիներից իր հավատով։ Նա հավատացյալ էր։
Ի Վերջո աղջիկները գնում են այդ հանգստյան վայրը և զվարճանում։ Սակայն ոստիկանները նրանց ձերբակալում են, քանի որ կասկածում են, որ նրանք թմրանյութեր են օգտագործում։ Սակայն նրանց ազատելու համար գումար էր հարկավոր մուծել, որը նրանք չունեին։ Էլիենը տեսնելով աղջիկներին, վճարում է այդ հարկը և ազատում նրանց։ Սակայն Ֆեյթին դա ընդհանրապես դուր չի գալիս։ Նա թողնում է իր ընկերուհիներին և վերադառնում տուն։
Այդ վայրում Մեծ Արչ անունով հարուստ կար, ով Էլիենի թշնամին էր։ Նրանք մի ժամանակ ընկերներ էին եղել, սակայն հետո վիճել էին։ Մեծ Արչը Էլիենին և աղջիկներին ասում է, որ հեռանան իր հանգստյան վայրից, բայց Էլիենը չի համաձայնվում։ Մեծ Արչը սկսում է կրակել և այն գնդակը դիպչում է Քոթթիի ձեռքին։ Որոշ ժամանակ հետո նա նույնպես հեռանում է։ Բրիթթանին Քենդին և Էլիենը որոշում են վրեժ լուծել և գնում են Մեծ Արչի տուն։ Թիկնապահներից մեը կրակում է Էլիենի վրա և նա մահանում է։ Իսկ Բրիթթանին և Քենդին սպանում են Մեծ Արչին։
Վերջում երկու աղջիկները մնում են այդ վայրում և այն դարձնում են իրենց տունը[12]